Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի դեկտեմբերի 6-ի համարում
Շուրջ մեկ ամիս առաջ կոալիցիոն սկզբունքով նշանակվեցին 8 փոխնախարարներ: Նշանակման գործընթացը մամուլի ուշադրության կենտրոնում էր, բայց շուտով մոռացվեց:
Այս բացը լրացնելու նպատակով ստուգայց կատարեցինք մի քանի նախարարություններ՝ ուսումնասիրելու, թե ինչպես է կյանքի կոչվում վարչապետի՝ շուրջ երկու ամիս առաջ արած հայտարարությունը. «Մեքենան եւ քարտուղարուհին պարտադիր են լինելու (նոր) փոխնախարարների համար»:
Քաղաքաշինության նորանշանակ փոխնախարար, դաշնակցական Կառլեն Գեւորգյանն իրեն պետք է որ վատ չզգա: Նրան որպես ծառայողական ավտոմեքենա է հատկացվել «քշած» ԳԱԶ 31: Աշխատասենյակն ընդարձակ է, տաք, բայց կա մի մինուս՝ պրն Գեւորգյանի համար աշխատասենյակ չի գտնվել կառավարության երրորդ շենքի նորակառույց թեւում, եւ նա ստիպված է իր աշխատանքային ծանր օրն անցկացնել շենքի հին, հալումաշ եղած հատվածում տեղակայված իր աշխատասենյակում: Աշխատասենյակը, նկատենք, քիչ բանով է տարբերվում ընդհանուր շենքի վիճակից: Բայց փոխնախարարը կարող է մխիթարվել նրանով, որ ընդունարանում միշտ կա գործավարուհի եւ իր դռան վրա էլ՝ ցուցանակ:
Այս ամենով չի կարող հպարտանալ Գեւորգյանի կուսակից, բնապահպանության նորանշանակ փոխնախարար Հակոբ Մաթիլյանը: Վերջինս ստիպված է աշխատել եւ ստեղծագործել պարզապես անմարդկային պայմաններում՝ չկա քարտուղարուհի, չկա մեքենա, չկա ցուցանակ, աշխատասենյակի չափերն էլ հիշեցնում են խրուշչովկաների ննջասենյակների չափերը՝ մի գրասեղան, եւ վերջ՝ սենյակում այլեւս շարժվել չի լինում: Բայց Մաթիլյանի աշխատասենյակում կա ավելի քան մեկ հեռախոս, այսինքն, երկուսը. մեկը՝ քաղաքային, մյուսը՝ ներքին: Բայց հեռախոսները դրված են աթոռին՝ դրանց միացման տեղն այնպես է ընտրած, որ եթե հեռախոսները դրվեն սեղանին, Մաթիլյանը ստիպված է լինելու դրանց լարերի վրայով թռչել սենյակից դուրս գալու համար:
Պրն Մաթիլյանն ընտրել է չթռչելու տարբերակը: Ի դեպ, նախարարութունից տեղեկացրին, որ քարտուղարուհի կնշանակվի դեկտեմբերի 8-ին: Քանի հեռախոս կա գյուղատնտեսության նորանշանակ փոխնախարար, «ՕԵԿ»-ական Տիգրան Պետրոսյանի աշխատասենյակում՝ անհայտ մնաց: Նրա աշխատասենյակ մտնել մեզ չհաջողվեց. նա տեղում չէր, ու տպավորություն ստեղծվեց, որ փոխնախարարն այնքան էլ հաճախ չի գալիս աշխատանքի: Դա, թերեւս, այն պատճառով, որ նրան դեռեւս ծառայողական ավտոմեքենա չի հատկացվել: Քարտուղարուհի էլ կարծես թե չկա: Կամ՝ եթե կա, ապա աշխատանքի է գալիս, երբ շեֆն էլ է գալիս: Շահեկանորեն տարբերվում են ՀՀԿ-ի կողմից մշակույթի փոխնախարար նշանակված Լիլիթ Ասատրյանի աշխատանքային պայմանները:
Աշխատասենյակը կահավորված է ճաշակով՝ հիմնականում նոր կահույքով: Սենյակն ընդարձակ է, նոր նորոգված: Կա քարտուղարուհի: Ակնհայտ է, որ համատեղվել են տկն Ասատրյանի ճաշակը եւ մի շատ կարեւոր հանգամանք՝ ազդեցիկ ամուսին: Լ.Ասատրյանը հանրապետական կուսակցության ազդեցիկ անդամ, Ռ.Քոչարյանի նախընտրական հանրահավաքը վարած Վազգեն Խաչիկյանն է: Սակայն տկն Ասատրյանին դեռ չեն հատկացրել ծառայողական մեքենա, եւ ցուցանակի վրա էլ ընդամենը գրված է «փոխնախարար», իսկ ազգանունը նշված չէ:
Դաշնակցական Մուշեղ Միքայելյանը, որը նշանակվել է ԿԳ փոխնախարար, ընդհանրապես ցուցանակ չունի, ծառայողական մեքենա չունի, աշխատասենյակն էլ փոքր է, բայց մեր աղբյուրները պնդում են, որ նա, ի տարբերություն մյուս նորանշանակների, անընդհատ աշխատում է՝ ինչ-որ մարդկանց է ընդունում, թղթեր է տանում-բերում: Ինչքանով է նրա ակտիվ գործունեությունը կապված նախարարության հետ՝ դժվար է ասել: Կապի եւ տրանսպորտի փոխնախարար, դաշնակցական Դավիթ Երիցյանն ունի ամեն ինչ, կամ՝ գրեթե ամեն ինչ, չունի միայն ծառայողական մեքենա, որի հատկացումը, ինչպես տեղեկացանք, օրերի խնդիր է:
Էներգետիկայի նորանշանակ փոխնախարար, ՕԵԿ-ական Արտակ Դավթյանն ունի ամեն ինչ: Նրա աշխատասենյակում անգամ հեռուստացույց ու երաժշտական կենտրոն կան: Սակայն չնայած արդեն մեկ ամիս է, ինչ նա նշանակվել է իր պաշտոնում, բայց նախարարության աշխատակիցների մեծ մասը նրան հազիվ է տեղը բերում: «Էդ ո՞վ ա»,-այս հարցով էին պատասխանում պրն Դավթյանի աշխատասենյակը գտնելուն ուղղված մեր հարցերին եւ նրան ճանաչում էին միայն որպես նոր նշանակված փոխնախարար:
Ամենասարսափելին, սակայն, սոցապ փոխնախարար, ՀՀԿ-ական Ֆիլարետ Բերիկյանի վիճակն է: Նրա աշխատասենյակի ցուցանակի փոխարեն գրված է «325»: Սենյակի դուռն էլ, ի տարբերություն մյուս բոլոր փոխնախարարների, ոչ թե փայտից է, այլ մետաղապլաստիկից: Սենյակի կահույքը հին է, սենյակը՝ փոքր: Մի խոսքով, վիճակն այնպիսին է, որ, թերեւս, դրանով պետք է զբաղվի նրա կուսակցության ղեկավարը՝ Անդրանիկ Մարգարյանը: Պատկերացնու՞մ եք, նրան արդեն հատկացրել են ծառայողական մեքենա, բայց համապատասխան ձեւակերպումներ դեռ չեն արել: Ո՞ւր է նայում վարչապետը:
Հայկ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆախատեսվում է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել Երևանի և Նեապոլի միջև
Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ
Թուրքիան և Իսրայելն Ադրբեջանում բանակցություններն են անցկացրել. Ալիևը դա անվանել է իր «ձեռքբերումը»
Զվարթնոցի կամրջի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Լեքսուս»-ում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Նոր հրատապ սոցիալական աջակցության միջոցառում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. մանրամասներ
Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանն արցախցիների վրան են այցելել, ԶԼՄ-ների համար փակ քննարկում ունեցել
Եթե ՀՀ անվտանգության մասով սպառնալիք լինի, հանրության հետ կկիսվենք. Արմեն Գրիգորյան
Ես հրաժարական չեմ ներկայացնելու․ Դավիթ Առուշանյան
ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել ու պարզաբանել դատախազին «խոնարհվելու» վերաբերյալ կեղծ պնդումները
Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում․ Տիգրան Դադունց
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին
Թվային վճարումների էվոլուցիան, «չեկ դուրս գրելուց» մինչև կենսաչափական նույնականացում
Մարդ 30 տարի փարոս է ստանում. վարչապետը հանձնարարել է պարզել` քանի մարդ է տասնյակ տարիներ փարոսի համակարգում
«Նիսսան Մարչ»-ը կոտրել է գազատարն ու հայտնվել ձորակում. վարորդը հոսպիտալացվել է
Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի «մնացել» եմ նույն դասարանում. Փաշինյան
Նոր Գեղիի ու Բյուրեղավանի քոլեջները կմիավորվեն. սպասվում է օպտիմալացման գործընթաց
Էջմիածնում հիմնանորոգվում են մի շարք շենքերի բակային տարածքներ. տեանյութ
Բացահայտվել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության 800 միլիոն դրամի թերհայտարարագրման դեպք
Ծրագիրը չի գործում. Նիկոլ Փաշինյանը՝ «խելացի անասնաշենքերի» մասին
Դատախազությունը պահանջում է վառելիք ներկրող ընկերության սեփականատիրոջից բռնագանձել 14 գույք, 59 մլն դրամ
Օտարերկրյա ֆիլմարտադրողները ՀՀ-ում ֆիլմ նկարահանելու դեպքում ներդրումների մինչև 35 տոկոսի վերադարձ կստանան
Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայր
Թրամփը հայտարարել է՝ անհրաժեշտ դեպքում պատրաստ է ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ
Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից բռնագանձել 15 անշարժ գույք, շուրջ 6 մլրդ դրամ
Լիբանանում ծեծի են ենթարկել հայ արվեստագետի. «Արևելք»
Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Շենգավիթի դատարանում նիստի ժամանակ մահացել է 51-ամյա դատական կարգադրիչը. նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրան-Հայաստան զnրավարժությունների հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է. ԻՀՊԿ պաշտոնյա
Ադրբեջանի ՊՆ հերթական հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային վարչարարության մի շարք առանցքային ոոլորտներում արձանագրված բարեփոխումները
Շրջանների մեծ մասում տեղացել են «ցեխային անձրևներ». ի՞նչն է պատճառը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է
Երևանում գողություն կատարելու կասկածանքով 3 երիտասարդ է ձերբակալվել
ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար
Ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից. ՄԻՊ
Եզակի առաքելությամբ ուղեծիր դուրս կբերվի Biomass արբանյակը. հայտնի է՝ որ տիեզերակայանից այն կարձակվի
Քոչարյան-Սարգսյան «սիամական զույգը» արցախցիների պրոբլեմների «սոուսի տակ» փորձում է Երևանը Ստեփանակերտ դարձնել
Ջիաննի Ինֆանտինոն շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին
90-օրյա կասեցում. Թրամփը մաքսատուրքերի մասով որոշում է ընդունել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT