Երևան
12 °C
Կոտայքի մարզում (Աբովյանի տարածաշրջան) գտնվող «Օջախ» ռեստորանի մոտակայքում նոյեմբերի 26-ի գիշերը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի որդուն՝ 22-ամյա Տիգրանին դանակահարելու համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի:
Տասն օր տեւած հետաքննությունից հետո որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության ԶԼՄ-ների հետ կապի եւ վերլուծության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Նյութերն ուղարկվել է դատախազություն օրինականությունը ստուգելու եւ որոշումը հաստատելու համար: Այսինքն՝ դանակահարված Տիգրան Շահգալդյանը բողոք չի ներկայացրել, ինչի հիմքով էլ քրեական գործ չի հարուցվել:
Նշենք, որ Տիգրան Շահգալդյանը «Աբովյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ոտքերի եւ նստատեղի հատվածում սուր-կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով: Նրա հայրը՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, մեր զրույցում ասել էր, որ որդին թեթեւ վնասվածքներ է ստացել: Իսկ այդ դեպքում քրեական գործ կարող է հարուցվել միայն նրանց բողոքի հիման վրա: Դանակահարության մեջ կասկածվում էր Երեւանի բնակիչ Մարտուն Բալյանը: Վերջինս դեպքից մի քանի օր անց ներկայացել էր Նոր Նորքի ոստիկանության բաժին եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել: Շահգալդյանը մեր զրույցում ասել էր, որ չի պատրաստվում բողոք ներկայացնել, քանի որ միջադեպը լուրջ չէ. «Բայց ինչի՞ համար բողոքեմ, հիմա երիտասարդներ են...մի հոգի ավել մարդ, որ գնաց նստեց, ի՞նչ է փոխվելու»,- մասնավորապես նշել էր նա:
Դեպքից հետո մամուլում գրվեց, որ դանակահարության մեջ կասկածվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին: Տեղեկությունը, սակայն հերքեցին թե՛ Սուրիկ Խաչատրյանը, թե՛ Կովալենկո Շահգալդյանը՝ այդպիսով մեղադրելով լրագրողներին սենսացիա փնտրելու մեջ: Հակոբ Շահգալդյանն էլ ասաց, որ Տրդատ Խաչատրյանն ու իր որդին մտերիմ ընկերներ են: Իսկ դանակահարության եւ վիճաբանության պատճառը եղել է մեքենայով արագ երթեւեկելը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT