«Ես մամուլի քարտուղար ունեմ». պաշտպանության նախարարը ողջ եւ առողջ է

08/12/2016 schedule14:36

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իրեն սպասարկող վթարված մեքենայում չի եղել:

Հիշեցնենք, որ վթարվել է Վիգեն Սարգսյանին սպասարկող Lexus մակնիշի ՊՆ 0001 ավտոմեքենան:

Քիչ առաջ մենք կապ հաստատեցինք նախարարի հետ. նա, սակայն չպատասխանեց. մեր հարցերը դեռ չլսած ասաց. «Ես մամուլի քարտուղար ունեմ»: Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի բոլոր հեռախոսահամարներն անհասանելի են: Ավելի ուշ նա գրառում կատարեց նշելով. «Հարգելի լրագրողներ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել, նա այս պահին կատարում է իր պարտականությունները, լրացուցիչ ոչինչ հայտնել առայժմ չենք կարող։ Իմ հեռախոսները կարող են ժամանակավոր անհասանելի լինել, քանի որ ճանապարհներին եմ»:

Մեր զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Ալթունյանն ասաց, որ նախարարը վթարի պահին մեքենայում չի եղել: Հարցին, թե վթարից ինչ տեղեկություններ ունի, ինչ վարկածներ են քննվում, Ալթունյանն ասաց, որ լուսանկարներ են ստացել, որից երեւում է, որ ճանապարհները վատ վիճակում են, բայց դա նախնական վարկածն է:

Խոսելով զոհերի մասին, Ալթունյանն ասաց, որ երկուսն էլ պայմանագրային զինծառայողներ են, իսկ ուղեւորը՝ պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակիցը: Նրանք են լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդն է) եւ անվտանգության աշխատակից` կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը։ 

Մեր տեղեկություններով, նախարարը Խնձորեսկի N զորամասում միջոցառման է մասնակցելիս եղել, երբ վթարը տեղի է ունեցել:

Վթարը տեղի է ունեցել Խնձորեսկը Գորիս քաղաքին կապող ճանապարհին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9642 դիտում

ԿԳՄՍ նախարարն այցելել է Շվանիձորի հիմնանորոգված մանկապարտեզ, չգործող մշակույթի կենտրոն

Երևանի Փարպեցի փողոցում կրակոցներ արձակած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն

Տաշիրում Պապիկյանի գլխավորությամբ անցկացվող քարոզարշավը խոչընդոտելու փորձ է արվել․ կա 10 ձերբակալված

Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր․ FIP

Խմել չկա․ ինչ առաջարկ կարվի վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին․ վարչապետը մանրամասնել է․ տեսանյութ

Շարունակելու ենք բարեփոխումները կրթության ոլորտում, ոչ մի երեխա անգրագետ չպիտի մեծանա․ Ռուբինյան․ տեսանյութ

Կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընտրությունների ամբողջականությունը պաշտպանելու համար․ ԱԳ փոխնախարար

Ավստրալիայում տղամարդը շնաձկան հարձակման զոհ է դարձել

Հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ

ՀՀ-ն այսօր միջազգային ասպարեզում ավելի հեղինակավոր է, քան երբևէ․ մեր զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևն է

«Պարոն Փաշինյան, սենց ամուր ոտքերի վրա կանգնեք», «Ավստրալիայից եկել եմ, 7 շաբաթ մնամ, որ ընտրեմ»․ քաղաքացիներ

Մեղրին վերածվել է համաշխարհային կենտրոնի, աշխարհի ղեկավարներն հարցնում են՝ ոնց մասնակցեն TRIPP-ին․ վարչապետ

Պարոն վարչապետ, ծանոթ մարդ կա․ Փաշինյանը պատահական հանդիպեց դստերը․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրև, տեղ-տեղ կարկուտ կտեղա

Պրոսպեկտում մի փոքր փոս լիներ, 63 հոգի սելֆի կաներ․ Փաշինյանը հիացած է Երևանի նոր բակերով․ տեսանյութ

Երևանում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ

Քննարկվել է The James Madison Institute-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունները

Կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Նոր տրոլեյբուսները Հանրապետության հրապարակում են․ տեսանյութ

Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան

Մեր կառուցած դղյակները․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ տեսանյութ

Եռագլուխի պատկերը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևան-Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվել է

Այսօրվա մեր երթուղին․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է քարոզարշավի օրակարգը․ տեսանյութ

Պետականությունն ու կրթությունը ծնվում են միասին, և մեկի ամրությունը ծառայում է մյուսի ամրությանը․ ԿԳՄՍ նախարար

Էս ովքեր են եկել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ստեփանավանում տուն է այրվել

Փրփուրներից են կախվում. գլուխները պատին են տալիս մեր քաղաքացիներին վիրավորողները. Մանավազյան. տեսանյութ

Լուսանկարում ղարաբաղցի գեներալի տուն է, որը սարքել էր, վաճառել բանակի վրա, ձրի ապրում էր մեջը․ Հարությունյան

Կրեմլամետ «Մատրյոշկա»-ն մասշտաբային արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ․ Meduza

Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում

Քոչարյանը սրելու է իրավիճակը. մարդիկ տարբերություն չեն տեսնում նրա ու Կարապետյանի միջև. Հովյան. տեսանյութ

29-ամյա պացիենտը տեղափոխվել է կյանքին սպառնացող վտանգով․ առաջին լապարասկոպիկ վիրահատությունը Էջմիածնի ԲԿ-ում

ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ

Երբ ՀՀ քաղաքացիները առանց վիզայի տոմս կառնեն և կգնան Եվրոպա. իրականում ինչու են փոխվում անձնագրերը. տեսանյութ

Նուռնուսի ամառանոցների տներից մեկում հրդեհ է բռնկվել

ՀՀ ԱԳՆ-ն անկախության օրվա առթիվ շնորհավորել է Պարագվային

Հայտնի են Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի օրերն ու վայրերը