Ինչպե՞ս չդառնալ «սենսացիոն» եղանակային ապատեղեկատվության զոհ. Գագիկ Սուրենյանի կոչը

Երեկ համացանցում երկրաշարժի վերաբերյալ սարսափազդու վերնագրերով հրապարակումներ էին տարածվել, որոնց առիթը ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումն էր:

Սուրենյանն ընդամենը գրել էր. «1988 թվականի դեկտեմբերի 7-ին շատ տաք է եղել, Երեւանում օդի ջերմաստիճանը հասել է +13…+15, Գյումրիում մոտ +8...+10 աստիճանի: Այս հանգամանքով է պայմանավորված այն մտավախությունը, որ երբ ձմռանն օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, մարդիկ մտածում են, որ երկրաշարժ է լինելու: Սակայն գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մթնոլորտային երեւույթները կապ չունեն երկարաբանական երեւույթների հետ, դա պարզապես, համընկել է: 1988թ.-ից հետո դեկտեմբերին շատ ավելի էական տաքացումներ են եղել, սակայն երկրաշարժ չի արձանագրվել»:

Այս առիթով Սուրենյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դա միակ դեպքը չէ, որ իմ հրապարակած ինֆորմացիան որոշ կայքեր տարածել են սարսափեցնող վերնագրերով՝ հասկանալի նպատակներով: Հաշվի առնելով վերջին շրջանում «Հիդրոմետ» ծառայության եղանակային կանխատեսումների մեծ արդարացվածության աստիճանը եւ հուսալիությունը՝ որոշ կայքեր վերցնում են իմ էջում կամ լուրջ կայքերում հրապարակված նյութերն ու այնպիսի սարսափազդու վերնագրերով տարածում ինֆորմացիան, որ ուղղակի անհավանական է:

Այդ կայքերը 10-12-ն են եւ ավելին, որոնք անվերջ ապատեղեկատվություն են տարածում համացանցում՝ հասարակությանը գցելով թյուրիմացության մեջ ու վնասելով իմ եւ «Հիդրոմետ» ծառայության հեղինակությանը: Գրում են, օրինակ. «Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, փոթորիկ, աննախադեպ տեղումներ» եւ այլն: Այսպիսի ապատեղեկատվությունների զոհ չդառնալու համար հասարակությանը կոչ ենք անում իմ նկարով «սենսացիոն» հրապարակումներ կարդալուց եւ ինֆորմացիան տարածելուց առաջ այն ճշտել mes.am կայքից, որտեղ ամեն օր 12:30-ից մինչեւ 13:00-ն ընկած ժամանակահատվածում տեղադրվում է «Հիդրոմետ» ծառայության հինգօրյա կանխատեսումը, եւ ֆեյսբուքյան իմ էջից, որովհետեւ հեղինակավոր կայքերին իմ տված հարցազրույցները միշտ դրվում են իմ էջում»:

ամենացուրտ գիշերը

Անդրադառնալով առաջիկա 5 օրերին սպասվող եղանակային կանխատեսումներին՝ օդերեւութաբանը տեղեկացրեց, որ ներկա պահին հանրապետության տարածքում նկատվում է արկտիկական օդի բուռն ներհոսք: Այդ հոսանքները մեր երկիր են ներթափանցում Ռուսաստանի եվրոպական տարածքից:

«Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը զգալի նվազել է: Հատկապես շատ ցուրտ է լեռնային մարզերում: Առանձին բնակավայրերում այսօր ջերմաստիճանը չբարձրացավ մինուս 10-ից»,- ընդգծեց Գագիկ Սուրենյանը:

Նրա փոխանցմամբ՝ հանրապետությունում ցուրտ օդի ներթափանցմանը զուգահեռ առկա են ուժեղ քամիներ՝ վայրկյանում մինչեւ 25 մ/վ ուժգնությամբ պոռթկումներ: Այդ քամիները, ըստ նրա՝ կպահպանվեն մինչեւ վաղը կեսօր:

«Այսօր գիշեր լինելու է ամենացուրտը: Լեռնային շրջաններում՝ հատկապես Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի առանձին բնակավայրերում ջերմաստիճանը գիշերը կհասնի մինչեւ -20...-25 աստիճանի, Արարատյան դաշտում, Երեւանում՝ մինչեւ -10...-12 աստիճանի, Սյունիքի եւ Տավուշի հովտային գոտիներում՝ մինչեւ -10 աստիճանի, որը  նորմայից ցածր կլինի մոտ 5-7 աստիճանով»,- տեղեկացրեց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի տեղակալը:

Չնայած սրան դեկտեմբերի 10-ից օդերեւութաբանական իրադրությունը փոխվում է. սառն օդային հոսանքները նահանջում են՝ իրենց տեղը զիջելով Թուրքիայի տարածքից մոտեցող բավականին տաք օդային հոսանքներին: Դրանով պայմանավորված դեկտեմբերի 10-12-ը ընկած ժամանակահատվածում հատկապես գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում 8-10 աստիճանով աստիճանաբար բարձրանալու է: Ամսի 10-ի երեկոյան եւ 11-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորում նաեւ հնարավոր են թույլ տեղումներ՝ ձյան տեսքով:

«Եւ ընդհանրապես, ամսի 10-ից հետո արդեն պարզ երկինք չենք ունենա: Հանրապետության տարածքում անընդհատ կգերակշռի ամպամածությունը, բայց տեղումներ կգրանցվեն դեկտեմբերի 10-ի երեկոյան, 11-ին եւ 13-ին եւ միայն Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորում: Հանրապետության մյուս կեսում՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում առաջիկա 5 օրերին կգերակշռի առանց տեղումների եղանակ»,- տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13942 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա