Երևան
12 °C
Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ սպասվող քաղաքական հակամարտության նախանշանները սկսում են նշմարվել: Թվում էր, թե Կարապետյանի` ՀՀԿ-ին անդամակցելուց հետո հնարավոր է լինելու այս պայքարը տեղափոխել ներկուսակցական հարթակ: Այս դեպքում կարելի էր խուսափել կտրուկ եւ տեսանելի պրոցեսներից: Սակայն Կարեն Կարապետյանի վերջին օրերի քայլերից ակնհայտ է, որ նա չի պատրաստվում տեղավորվել Սերժ Սարգսյանի մշակած մարտավարական պլանի մեջ: Նա, կարծես թե, սեփական մարտավարությունն ունի:
Վերջին երկու հանրային հանդիպումների ժամանակ (խմբագիրների հետ հանդիպումը եւ «ՀԸԲՄ 110»-ի շրջանակներում քաղաքացիների հետ զրույցը) Կարապետյանը հետեւողականորեն իր եւ Հանրապետական կուսակցության մեջ անջրպետ առաջացրեց: Բնականաբար, իրեն տեղավորեց դրական ամպլուայում, ՀՀԿ-ին` բացասական:
Հիշեցնենք, «ՀԸԲՄ 110»-ի միջոցառման ժամանակ Կարապետյանին ուղղված հարցերից մեկից եւ դրան տրված պատասխանից հետեւյալ պատկերը ստացվեց. ՀՀԿ-ի վարկանիշը շատ ցածր է, որպեսզի այդ կուսակցությունը կարողանա անհրաժեշտ պլատֆորմ լինել Կարեն Կարապետյանի հետագա գործունեության համար, ուստի նա որոշակի քայլեր է ձեռնարկելու կուսակցության վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ` ընդհուպ մինչեւ ապօրինի գործող պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելը:
Հասկանալի է, որ խոսքը ՀՀԿ-ական պաշտոնյաների մասին է, որովհետեւ նախ` գրեթե բոլոր պաշտոնյաներն են ՀՀԿ-ական, եւ հետո օրենքից դուրս ավելի վստահ գործում են, հատկապես ՀՀԿ-ականները, իրենց թիկունքին զգալով կուսակցության աջակցությունը: Այս հայտարարությամբ Կարապետյանը լուրջ մարտահրավեր է նետում ՀՀԿ-ականներին եւ հատկապես Սերժ Սարգսյանին` որպես ՀՀԿ նախագահ եւ երկրի ղեկավար, ով առաջին պատասխանատուն է օրենքից դուրս գտնվող իր կուսակից պաշտոնյաների գործունեության համար: Եւ, եթե առաջիկայում քրեական հետապնդումներ չսկսվեն, կստացվի, որ Կարապետյանին Սերժ Սարգսյանը թույլ չտվեց իր հովանավորյալների դեմ քայլեր անել:
Խմբագիրների հետ հանդիպման ժամանակ արդեն Կարեն Կարապետյանն ուղիղ ասաց, որ Հանրապետականին անդամակցելուց հետո իր վարկանիշն անկում է ապրելու: Եւ, այնուամենայնիվ, իր ծառայություններն առաջարկեց 2017-ի նախընտրական փուլում կուսակցությանն քարոզչությունն իրականացնելու առումով: Նա ասաց, որ եթե պետք է, արձակուրդ կվերցնի եւ կզբաղվի ՀՀԿ-ի քարոզչությամբ. «Եթե ոչ, արձակուրդս ավելի հաճելի բաների համար կօգտագործեմ»:
Սերժ Սարգսյանին ուղղված վճռական հարվածը, սակայն հետեւյալն էր: Հարցին, արդյո՞ք իր եւ Սերժ Սարգսյանի պատկերացումները ՀՀ տնտեսության վիճակի մասին տարբեր են, հնչեց այս պատասխանը. «Նախագահի հետ այսօր մեր աշխատանքը կառուցվում է հետեւյալ կերպ, որ տնտեսական բլոկում մեր այսօրվա թիմն ունի ազատության աստիճան՝ որոշում կայացնելու»:
Խոսելով ազատության աստիճան ունենալու մասին, Կարապետյանը իրականում հայտարարում է սահմանափակումների մասին: Հիշեցնենք, AGBUtalk110 միջոցառման ժամանակ նա գրեթե բաց տեքստով ասաց, որ առայժմ չի կարող լուրջ քայլեր ձեռնարկել ստվերի դեմ: Արդյո՞ք Կարապետյանը նկատի ունի, որ որոշում կայացնելու ազատության իր աստիճանն այստեղ ավարտվում է: Սա, իհարկե, լուրջ հարված է Սերժ Սարգսյանին, որը երկարաշունչ ելույթներ է ունենում երկրում իրական փոփոխություններ, ազատ մրցակցություն, արդարություն հաստատելու մասին:
Հատուկ ուշադրության է արժանի նաեւ Կարապետյանի հայտարարությունը, թե ինքն անձնական հանդիպումներ է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ: Գագիկ Ծառուկյանը համարվում է մի ֆիգուր, որը հեշտությամբ հայտնվում է տարբեր քաղաքական գործիչների ազդեցության տակ: Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթում խոսում էր այն մասին, որ Ծառուկյանը երբեմն չի հասկանում` ինչ է ընթերցում, «ոմանք սեփական օրակարգն են գրում, դեմ տալիս՝ մտքում համոզված լինելով, որ «միեւնույն է՝ չի հասկանալու ինչ է հնչեցնում»:
Ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը պարբերաբար հանդիպումներ ունենում Ծառուկյանի հետ: Ակնհայտ է, որ անձնական իմաստով Ծառուկյանը չի կարող Կարապետյանին հետաքրքիր լինել, ժամանակ անցկացնելու համար նա ավելի հաճելի ընկերակցություններ կգտներ: Արդյո՞ք, այդ հանդիպումների նպատակը Ծառուկյանին սեփական օրակարգը «դեմ տալը» չէ:
Այս կիրակի իր տան առաջ հավաքված համակիրներին Ծառուկյանն ասում էր, որ երկրի քաղաքական, տնտեսական խնդիրներին պետք է իր մասնակցության մասշտաբը, կարգավիճակը լիարժեք հասկանա, որից հետո հայտարարություն կանի: Արդյո՞ք Կարեն Կարապետյանը հանդիպումների ժամանակ իր խորհուրդներով Ծառուկյանին չի օգնում այս հարցում:
Այս համատեքստում բավական հետաքրքիր է նաեւ Կարապետյանի մեկ այլ հայտարարություն, որ նա արեց խմբագիրների հետ հանդիպման ժամանակ: Արձագանքելով մեղադրանքներին, թե ինքը կառավարության ծրագիրը չի քննարկել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, Կարապետյանն ասաց. «Բայց ես ծրագիրը գրելու ժամանակ բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ եմ հանդիպել: Ես հանդիպել եմ՝ ինձ ներառած, տասը վարչապետների հետ, որոնց հետ քննարկել եմ ծրագրերը»:
Հայաստանի նախկին վարչապետները հենց տասն են (Սերժ Սարգսյանին եւ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանին եւ Վազգեն Սարգսյանին չհաշված): Նրանցից մեկը` Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Կարապետյանի նշանակումից հետո Հայաստան չի եկել: Տեսականորեն, իհարկե հնարավոր է, որ նա նկատի ունենար նաեւ այլ երկրների վարչապետների, բայց գործնականում` դժվար է պատկերացնել, որ օրինակ Դմիտրի Մեդվեդեւը Կարապետյանի հետ քննարկեր ՀՀ կառավարության ծրագիրը: Կարապետյանը կարող էր, իհարկե, իր ծրագիրը Մոսկվայում քննարկել, բայց թերեւս ոչ վարչապետի մակարդակով:
Ստացվում է, որ ՀՀ նախկին մյուս ինը վարչապետների հետ Կարապետյանը հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի: Արդյո՞ք վերջինիս հետ հանդիպումը մեկ անգամով սահմանափակվել է, թե՞ Ծառուկյանի նման Քոչարյանի հետ հանդիպումներն էլ պարբերական են: Եթե պարզվի, որ Կարեն Կարապետյանն իսկապես հանդիպումներ է ունենում Քոչարյանի հետ, ապա դա կփոխի քաղաքական դասավորությունների եւ հնարավոր զարգացումների մասին ներկայիս ընկալումները:
Ի դեպ, երեկ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը armtimes.com-ին հայտնել է, որ այս օրերին Քոչարյանը մեկնելու է Մոսկվա մասնակցելու «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նիստին: Սողոմոնյանն ասել է նաեւ, որ հաջորդ շաբաթվա սկզբին կպատասխանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի առնչության հետ կապված հարցերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT