Ջոն Քերին, Սերգեյ Լավրովը, Ժան-Մարկ Էյրոն Արցախի հարցի վերաբերյալ հայտարարություն են արել

09/12/2016 schedule10:30

ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Համբուրգում ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 23-րդ նիստի շրջանակներում երեկ երեկոյան հանդես են եկել Արցախի հիմնախնդրին առնչվող համատեղ հայտարարությամբ: Հայտարարության մեջ, որը տեղադրվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում, նշվում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն ամբողջապես հավատարիմ են մնում ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների ճանապարհով կարգավորելուն։

Ապրիլին շփման գծում բռնության ողբերգական կտրուկ աճի համատեքստում մենք մեր մտահոգություն են հայտնում շարունակվող զինված միջադեպերի՝ այդ թվում ծանր զինտեխնիկայի կիրառման մասին հաղորդագրությունների կապակցությամբ, վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը։ Այս հակամարտության ռազմական լուծում չունի, եւ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ու վիրավորների առկայությունը ոչ մի արդարացում չունեն։

Մենք նաեւ տեղյակ ենք այն վայրագությունների մասին, որոնք ապրիլին իրականացվել են մարտի դաշտում եւ վճռականորեն ամենախիստ կերպով դատապարտում ենք դրանք։ Մենք կողմերին ենք դիմում, որպեսզի նրանք հաստատեն իրենց հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ որպես տարածաշրջանի ժողովուրդների միջեւ իրական խաղաղության հասնելու միակ միջոցի։ Մենք նաեւ կոչ ենք անում խստորեն հետեւել 1994 եւ 1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերին, որոնք հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման հիմքն են։

Մենք Երեւանին ու Բաքվին կոչ ենք անում հարգել այն համաձայնությունները, որոնք արտացոլված են մայիսի 16-ին Վիեննայում ու հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ընդունված համատեղ հայտարարություններում։ Մենք ողջունում ենք կողմերի արձանագրած առաջընթացը Կամիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորածների մասին տվյալների փոխանակության իրականացման գործում։ Մենք կողմերին հորդորում ենք վերացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման ճանապարհին մնացած բոլոր խոչընդոտները եւ հասնել առաջընթացի միջադեպերի հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմի ներդրման մասին առաջարկության հարցում։

Առաջարկները պետք է իրականացվեն կարգավորմանն ուղղված բանակցությունների անհապաղ վերականգնմանը զուգահեռ։ Մենք կցանկանայինք կրկնել Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդներին հասցեագրված կոչը ճկունություն դրսեւորելու վերաբերյալ եւ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ հստակ նպատակ ունենալով ընթացիկ աշխատանքային առաջարկների հիման վրա  կայուն խաղաղության ձգտումը։ Եթե չհաջողվի առաջընթացի հասնել բանակցություններում, բռնության կրկնության հավանականությունը միայն կաճի, եւ կողմերը դրա համար կրելու են ամբողջական պատասխանատվություն:

Մենք կողմերին հիշեցնում ենք, որ կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշումը, ինչպես նաեւ լրացուցիչ տարրեր, որոնք առաջարկվել են համանախագահող երկրների նախագահների կողմից, այդ թվում Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներն Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելը, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակը՝ ապահովելով անվտանգության ու ինքնակառավարման երաշխիքներ, միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է պարտադիր իրավական ուժ կամարտահայտության ճանապարհով, անվտանգության միջազգային երաշխիքներ են տրվելու իրենց նախկին բնակության վայրեր վերադարձող բոլոր ներքին տեղահանվածներին ու փախստականներին: Այն ներառելու է խաղաղարար օպերացիա։

Մեր երկրները շարունակելու են սերտորեն աշխատել կողմերի հետ, եւ մենք կոչ ենք անում ամբողջապես օգտվել Մինսկի խմբի միջնորդների աջակցությունից:

Համանախագահող երկրները պատրաստ են ընդունել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, երբ որ նրանք պատրաստ կլինեն դրան։ Մենք խորապես հավատացած ենք, որ նախագահներն առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է բանակցություններ անցկացնեն բարի կամքի ոգով։ Համանախագահների հովանու ներքո նախագահների միջեւ շարունակական եւ ուղիղ երկխոսությունը մնում է վստահության ամրապնդման ու խաղաղ գործընթացն առաջ մղելու կարեւոր տարրերից մեկը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3381 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում