Երևան
12 °C
«Բրյուսովը դրախտ է» արտահայտությամբ Ռիո 2016-ի չեմպիոն 98 կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ավարտեց Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների հետ իր հանդիպումը: Միջոցառումը տեղի ունեցավ այսօր՝ դեկտեմբերի 13-ին: Համալսարանի ուսանողները եւ դասախոսները հանդիպման ընթացքում իրենց հարցերն ուղղեցին մարզիկին, իսկ վերջում որպես հուշանվեր նրան հանձնեցին սպիտակ արջ (Արթուրը հայտնի է «ճերմակ արջ» մականունով), նրա դիմանկարը եւ դափնեպսակ:
«Ողջունում եմ բոլորիդ, շատ շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ այսպիսի ընդունելության ու ծափահարությունների համար: Այսպիսի ընդունելությունը յուրաքանչյուր մարզիկի մեծ ուժ է տալիս»,- հանդիպման սկզբում ասաց Արթուր Ալեքսանյանը:
- Արդեն օլիմպիական չեմպիոն եք: Ի՞նչ նպատակ ունեք սպորտում, որ դեռ ցանկանում եք իրականացնել:
- Ես հաղթել եմ բոլոր հնարավոր մրցաշարերում, բայց կանգ չեմ առնելու: Մարզվելու եմ, շարունակելու եմ ու փորձելու եմ ավելացնել Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մեդալները: Նաեւ ցանկանում եմ 2020 թ. դառնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն:
- Ո՞վ էր Արթուրը նախքան ըմբշամարտով զբաղվելը եւ ի՞նչ այլ մասնագիտություն կընտրեիք, եթե չդառնայիք ըմբիշ:
- Նախքան ըմբշամարտով զբաղվելը եղել եմ 6 տարեկան (կատակում է): Ես 7 տարեկանից սկսել եմ մարզվել, այդ ժամանակվանից եղել եմ սպորտի մեջ, իմ հիմնական նպատակները դրա հետ են կապված եղել: Իմ առավոտը սպորտով է սկսվել եւ մինչեւ քնելը սպորտի մեջ եմ եղել, ուրիշ բնագավառում ինձ չեմ էլ պատկերացրել: Ինձ թվում է՝ ես իմ բնագավառը շատ ճիշտ գտել եմ:
- Մեր համալսարանի 90%-ից ավելին աղջիկներ են: Մեր համալսարանը նաեւ անվանում են հարսնացուների համալսարան: Եկել եք հարսնացու ընտրելու՞:
-Ճիշտն ասած, հարսնացու ընտրելու չեմ եկել, բայց չէր խանգարի (ծիծաղում է):
- Ինչպիսի՞ արժանիքներ պետք է ունենա Ձեր ապագա հարսնացուն:
- Կարճ կպատասխանեմ. հայ աղջկան վայել արժանիքներ:
- Մոնտենեգրոյի դեմ խաղից առաջ հանդիպեցիք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ, նրանք հաղթանակ տոնեցին: Ղազախստանի դեմ (խմբ. աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի) հանդիպումից առաջ հանդիպելու՞ եք նրանց հետ:
- Ինձ հրավիրեց հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Հանդիպեցի ֆուտբոլիստների հետ, դրանից հետո նրանք հաղթեցին 3 տարի դադարից հետո: Հետո նորից հանդիպել եմ Արթուր Պետրոսյանի հետ: Նա ասաց, որ սա պետք է ավանդույթ դարձնել, եւ ամեն խաղից առաջ, եթե հնարավոր է՝ հանդիպենք: Ասաց. «Ոտքդ խերով էր»: Նրան ասացի, որ եթե Հայաստանում լինեմ, անպայման կհանդիպենք:
- Երկրորդ անգամ օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո ու՞մ գլուխն եք սափրելու:
- Հակառակորդներիս (ծիծաղում է):
- Ի՞նչ զգացողություններ եք ունենում գոտեմարտի ժամանակ, երբ մրցակիցը հակառակորդ ազգի ներկայացուցիչ է լինում:
- Մեզ միշտ մարզիչները խորհուրդ են տալիս, որ հակառակորդին նայել պարզապես որպես հակառակորդ, կարեւոր չէ՝ որ երկրի ներկայացուցիչ է, բայց սուտ կլինի, եթե ասեմ, որ տարբերություն չկա: Ադրբեջանցի եւ թուրք ըմբիշների հետ գոտեմարտերին մենք այլ կերպ ենք տրամադրվում ու ցանկանում ենք, ոչ մի դեպքում չպարտվել: Մինչեւ հիմա հնարավորին չափ հաղթել ենք:
- Աստղային հիվանդությունը Ձեզ ծանո՞թ է:
- Աստղային հիվանդությունն ինձ ծանոթ չէ: Եթե աստղային հիվանդությամբ տառապեի, դա արդեն 4 տարի առաջվանից պետք է սկսված լիներ: Այդպիսի բան չկա: Նույն Արթուր Ալեքսանյանն եմ, ոչինչ չի փոխվել, միայն իմ մեդալների ու տիտղոսների քանակն է ավելացել:
- Ունե՞ք ինչ-որ նշանաբան:
- Նշանաբան չունեմ: Միշտ ձգտում եմ, մարզումների ժամանակ անընդհատ մտածում եմ, որ յուրաքանչյուր մրցաշարում պետք է հաղթեմ ու այդ քաշային կարգում լավագույնը լինեմ:
- Գոտեմարտերից հետո դիտու՞մ եք տեսանյութերը եւ ձեր սխալները գտնելու համար:
- Մրցաշարերից հետո չեմ սիրում գոտեմարտերս դիտել: Կարող եմ ուրիշների գոտեմարտերը նայել, բայց իմերը հնարավորինս քիչ եմ դիտում: Այն ամենակարեւոր պահերը, որոնք մարզիչներն են ասում, որ պետք է նայեմ, ինչ-որ բան պետք է ուղղեմ, դրանք նայում եմ:
- Ձեզ համար երջանկությունը հաղթանա՞կն է, թե՞ դրան հասնելու ճանապարհը:
- Շնորհակալ եմ Աստծուն, որովհետեւ ես երջանիկ մարդ եմ՝ իմ ընտանիքով, իմ հաղթանակներով: Ավելի շատ, երեւի, չեմպիոն դառնալուց եմ երջանկանում, քան դրա ճանապարհին:
- Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը կամ ո՞վ է:
- Ով չէ: Ինչպես ասացի, շատ շնորհակալ եմ նրանից՝ ինչպես ինչ դիմավորեցիք: Այսպիսի բաներով եմ ես ոգեւորվում: Երբ Օլիմպիական խաղերից վերադարձանք, օդանավակայանում մեզ դիմավորեց մի ամբողջ ազգ: Այդպիսի բաներից եմ ոգեւորվում: Օլիմպիական խաղերի ժամանակ զգում էինք, որ մենակ չենք, մեր թիկունքին դուք եք կանգնած:
- Լինում է, որ մարզիկն օրուգիշեր մարզվում է, մրցահարթակում ամեն ինչ անում է հաղթանակի համար, եւ արդյունքում մրցավարական սխալ որոշում: Որպես փորձառու մարզիկ ի՞նչ խորհուրդ կտաք այն մարզիկներին, որոնք բախվում են նման խնդիրների:
- Այդպիսի սխալների մենք շատ ենք հանդիպում, հայ մարզիկների հետ նման դեպքեր շատ են եղել: Մարզիչները միշտ ասում են. «Իմացեք՝ ոչ մի մրցավար ձեր կողմից չէ, մրցավարներն էլ են ձեզ խանգարելու: Պետք է հաղթել ոչ միայն հակառակորդին, այլ նաեւ մրցավարներին»: Ու ասել են, որ պետք է այնպես մարզվենք, որ հակառակորդներից ամենաքիչը մի գլուխ բարձր լինենք, որ անգամ, եթե մրցավարը ցանկանա խանգարել, շանս չտանք, որովհետեւ մենք այնպիսի երկիր ենք, որ չենք կարող Ամերիկայի կամ Ռուսաստանի պես երկրների հետ մրցել: Մենք փորձելու ենք այնպիսի գոտեմարտեր վարել, որ մրցավարները չփորձեն խանգարել:
- Ձեր կարիերայում եղե՞լ է այնպիսի ձախողում, որը ստիպել է ետ կանգնել այս հաղթության ճանապարհից:
- Իհարկե, եղել են այդպիսի օրեր, որ հիասթափված եմ եղել, եղել են պարտություններ, բայց մարզիչս միշտ կողքիս է եղել ու դժվար պահերին ինձ ուժ է տվել: Ինձ ասել է, որ ամեն բան հնարավոր է, պետք է միայն շատ մեծ ձգտում ունենալ, ու միայն ամենօրյա ծանր ու երկար աշխատանքի շնորհիվ կարելի է արդյունքի հասնել: Առանց պարտության հաղթանակ չի լինում: Պետք է պարտության համը զգաս, որ ձգտես հաղթանակի:
- Ինչու՞ հենց ըմբշամարտ եւ ի՞նչ այլ նախասիրություններ ունեք:
- Հայրս եւ հորեղբայրս նույնպես ըմբիշներ են, եւ հենց դա էլ եղել է պատճառը, որ ընտրել եմ ըմբշամարտը: Իսկ ինչ նախասիրություններ ունեմ... սիրում եմ ժամանակս անցկացնել ընկերներիս հետ ու նաեւ շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ:
- Մեսսի՞, թե՞ Ռոնալդու:
- Ռոնալդու (ծիծաղում է): Բայց, իհարկե, ամենակարեւորը Հայաստանի հավաքականն է:
- Երբեմն որոշ մարզիկների մոտ խթանիչներ օգտագործելու գայթակղություն է առաջանում եւ դիմում են այդ քայլին: Ինչպե՞ս եք Դուք հաղթահարել այդ փորձությունը:
- Այդպիսի բաներ չեմ օգտագործել: Կողմ եմ արդար պայքարին: Այն մարզիկները, որոնք այդպիսի բաներ են օգտագործել, ոգով թույլ մարզիկներ են, նրանք հավատացել են, ոչ թե իրենք իրենց, այլ այդ դեղամիջոցներին: Իմ կարծիքով՝ այդպիսի մարզիկները հնարավոր է՝ 1 անգամ արդյունքի հասնեն, բայց 2-րդ, 3-րդ անգամ չեն հասնի:
- Ի՞նչ զգացիք այն պահին, երբ հասկացաք, որ օլիմպիական ոսկին ձերն է:
- Մինչեւ Օլիմպիական խաղերի մեկնելն ինձ մոտ այնպիսի զգացողություն էր, որ այդ մեդալն ինձ համար չեմ գնում բերելու, այլ գնում եմ մեր ազգի, մեր Հայաստանի համար: Մտածում էի, որ 20 տարվա դադարից հետո անպայման բերելու եմ: Ճնշումը շատ մեծ էր, որովհետեւ շատերն էին ինձանից սպասում հենց ոսկե մեդալ: Յուրաքանչյուր այլ մեդալ ինձ համար ձախողում կհամարվեր: Նաեւ ասեմ, որ շատ էի ցանկանում Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնը լինել հենց ես:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է
Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետը
Մադրիդում արտակարգ իրավիճակ են հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է
Վրաստանում ՀՀ դեսպանը և Գուրջանիի քաղաքապետը քննարկել են Դիլիջանի միջև համագործակցության հնարավորությունը
«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում
Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարվածից Wildberries-ի պահեստում հրդեհ է բռնկվել. երեք մարդ է տուժել
Սևանում՝ հայտնի հանգստյան գոտու տարածքում՝ վրանի մեջ, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Երևանում «Ֆորդ» մակնիշի մեքենա է այրվել. մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈՒ-ի օրինական թիրախ. Արաղչի
Վարդենիսում ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը և հեղուկ գազի լիզքավորման սարքավորումը կապարակնքել են
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
Փրկարարները վիրավոր արագիլի ձագին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածները շարունակվում են 13 օր. Թրամփը առայժմ չի բանակցի Իրանի հետ նոր հրադադարի շուրջ
Գագիկ Ծառուկյանը կրկին Քննչական կոմիտեում է. նա հարցաքննվում է
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է հերթական զեղծարարության մասին. ինչպես զգուշանալ
Ինչքան կալուգացին դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյանը հիշեցրել է նախընտրական խոստումը
Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ. ՆԳՆ-ի հատուկ միջոցառումը
2026-ի առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով
Որևէ ծառայող չպետք է կաշկանդվածություն ցուցաբերի՝ անկախ նրանից՝ օրինախախտն ինչ պաշտոն կամ դիրք է զբաղեցնում
Պաշտպանի բարձրաձայնած բազմաթիվ հարցեր ստացել են լուծումներ. Անահիտ Մանասյանն ամփոփել է այցը Սյունիքի մարզ
Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա և վարորդի մարմինը
Ինչպես են քրեական ոստիկանները ձերբակալում Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների հեղինակներին. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT