Արկտիկական ցուրտ օդը սկսել է ներթափանցել Հայաստան. որոշ բնակավայրերում բուք է

Ինչպես եւ կանխատեսվել էր ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության կողմից՝ Հանրապետության տարածքը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. գիշերվանից գրեթե բոլոր շրջաններում ձյուն է տեղում:

«Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի հաղորդմամբ՝ տեղումները հատկապես ուժեղ են Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Գեղարքունիքի առանձին հատվածներում, Լոռիում եւ Տավուշում: Լեռնային բնակավայրերի ճանապարհների մեծ մասում բուք է, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին հատվածներում՝ մերկասառույց:

«Հզոր ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է մինչեւ առաջիկա առավոտ: Դեկտեմբերի 15-ի ցերեկը ցիկլոնն արդեն կկորցնի իր ուժը: Ճիշտ է՝ ձյան տեղումները ցերեկը կշարունակվեն, բայց ինտենսիվությունը զգալի կնվազի: Այսինքն՝ ինտենսիվ ձյուն կտեղա այսօր ամբողջ օրվա ընթացքում եւ առաջիկա գիշերը՝ մինչ առավոտ»,- մեր զրույցում ասաց Սուրենյանը:

Դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին եւ 17-ին ցիկլոնի ուժը կթուլանա, որի հետեւանքով ամպամածությունը կպահպանվի, բայց ձյան տեղումները կլինեն շատ թույլ եւ դադարներով:

Անդրադառնալով հանրապետությունում առկա ջերմային ֆոնին՝ օդերեւութաբանը հայտնեց, որ այսօր արդեն առավոտվանից արդեն սկսվել է հանրապետություն արկտիկական ցուրտ օդային հոսանքերի ներհոսքը: «Դուք տեսաք, թե գիշերը որքան տաք էր. ողջ գիշեր Երեւանում +5...+6 աստիճան էր, առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում արկտիկական ցուրտ օդը սկսեց ներթափանցել Հայաստան եւ օդի ջերմաստիճանը նվազեց: Այժմ 0-ի սահմաններում է»,- տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը:

Վերջինս ընդգծեց, որ ջերմաստիճանի նվազումը շարունակվում է, ինչը ճանապարհների իմաստով որոշ վտանգներ է պարունակում.

«Ամենակարեւորը, որ ուզում եմ նշել. քանի որ այսօր երեկոյան ժամերից Երեւանում օդի ջերմաստիճանը դառնալու է բացասական եւ գիշերը նվազելու է՝ հասնելով -4...-6 աստիճանի, դրան զուգահեռ ձյուն է տեղալու, ուստի ճանապարհները պատվելու են մերկասառույցով: Հետեւաբար, ճանապարհները մաքրող մարմիններին (տվյալ դեպքում «Սանիթեք» ընկերությանը) եւ վարորդներին կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն: Գիտեք, մերկասառույցը ինչքան վտանգավոր է երթեւեկության համար, ուստի վթարներից խուսափելու համար պետք է առավելագույնս զգոն լինել»,- ասաց Սուրենյանը:

Խոսելով առաջիկա օրերին սպասվող ջերմաստիճանի մասին՝ օդերութաբանը նշեց, որ ջերմաստիճանը Երեւանում այսօր գիշերը կլինի -4...-6, վաղը ցերեկը 0...-2: Դեկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել եւ արդեն 17-ին գիշերը կհասնի -10 աստիճանի, ցերեկը՝ -3:

Տպել
20585 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է