Դիվանագիտական սկանդալ. Բելառուսի դեսպանատունը Ծառուկյանի համար մեքենաներ է ներկրում

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 11-ին Գյումրի կատարած այցելության ժամանակ եղել է «Range Rover» տեսակի ավտոմեքենայով, որի պետհամարանիշները եղել են դիվանագիտական: Armtimes.com-ը պարզեց, որ «36 D009 AM» պետհամարանիշը պատկանում է ՀՀ-ում Բելառուսի դեսպանատանը:

ՀՀ-ում Բելառուսի դեսպանի խորհրդական Վադիմ Միխաիլովը պատասխանելով Armtimes.com-ի հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ դիվանագիտական համարանիշը հայտնվել է Գագիկ Ծառուկյանին սպասարկած մեքենայի վրա, ասաց հետեւյալը. «Առանց մեկնաբանությունների»: Ավելի ուշ նա առաջարկեց գրավոր հարցում ուղարկել: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ փորձում է ճշտել, թե որն է պատճառը:

Խնդրի վերաբերյալ գրավոր հարցում կատարեցինք ՀՀ ԱԳՆ, որտեղից էլ տեղեկացանք, որ ՀՀ-ում Բելառուսի դեսպանության կողմից ԱԳՆ-ին հայցվել է գրանցում 2013թ. արտադրված «Range Rover» մեքենայի համար, եւ «36D009» պետհամարանիշը Ճանապարհային ոստիկանության կողմից տրվել է 17.01.2014թ.-ին։

Armtimes.com-ի տեղեկություններով, սա առաջին դեպքը չէ, որ Բելառուսի դեսպանատունը, օգտվելով դեսպանատների անմաքս ներմուծման արտոնությունից, թանկարժեք մեքենա է ներկրում Հայաստան, որը հայտնվում է Գագիկ Ծառուկյանի տրամադրության տակ: Տարիներ առաջ էլ ներկրվել է «Rolls-Royce Phantom» տեսակի ավտոմեքենա, որի գինը մոտ 1 մլն դոլար է եղել: Հաշվի առնելով, որ թանկարժեք մեքենաների մաքսազերծման արժեքը կազմում է մեքենայի մոտ 30 տոկոսը, ստացվում է, որ այդ դեպքում Գագիկ Ծառուկյանը խնայել է 300 հազար դալար: Ի դեպ, Ծառուկյանը 2012 թվականին հայտարարագրել է երկու հատ «Rolls-Royce Phantom» տեսակի ավտոմեքենա: Որոշ դեպքերում դիվանագիտական համարանիշներով մեքենաների վարորդները գրանցվում են դեսպանատներում որպես աշխատակիցներ, որպեսզի հնարավոր ՃՏՊ-ների ժամանակ ամեն բան օրինականության սահմանում լինի:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գագիկ Ծառուկյանի ընկերն է: Լուկաշենկոն երեւանյան այցերի ժամանակ հյուրընկալվում է Ծառուկյանի տանը: ՀՀ-ում Բելառուսի դեսպանատունն էլ 2014 թվականին Երեւան քաղաքից տեղափոխվել է Կոտայքի մարզի Առինջ գյուղ, որտեղ գտնվում են Գագիկ Ծառուկյանի երկու առանձնատները:

Հետաքրքրականն այն է, որ Լուկաշենկոյին Երեւանում սպասարկող զրահապատ Մերսեդես ավտոմեքենայի պետհամարանիշներն էլ հայկական են: Աբովյանում Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացման ժամանակ Լուկաշենկոն եկել էր «183 UU 01» պետհամարանիշով մեքենայով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
26734 դիտում

Հայտնի են առաջիկա ընտրություններում «Հանուն Հանրապետության» կուսակցության թեկնածուների անունները

«Վարչաբենդ»-ը ելույթ կունենա Քաղաքացու օրը համաշխարհային աստղերի մասնակցությամբ Երևանում կայանալիք համերգին

Այսօրվա ավտոերթը օդից․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Անկարայում հույս ունեն, որ մոտ ժամանակում կստորագրվի խաղաղության պայմանագիր Բաքվի և Երևանի միջև. Ֆիդան

ՀՀ ԱԳ փոխնախարարը թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ է տվել, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը Գյումրիում շփվում, լուսանկարվում է քաղաքացիների հետ. տեսանյութ

Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցաջակցության ծրագրերից

Իմ ներկայացուցիչները մեկնել են Իսլամաբադ. եթե Իրանը չանի գործարք, կհարվածենք էլեկտրակայաններին ու կամուրջներին

Գյումրիում «Վարչաբենդ»-ը փորձեր է անում մեծ համերգից առաջ. փորձին հետևում է Աննա Հակոբյանը . տեսանյութ

Թրամփը որևէ հիմք չունի Իրանին զրկելու միջուկային զենքի մշակման իրավունքից. Փեզեշքիան

Լոնդոնում երկու սինագոգ է հարձակման ենթարկվել

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnh, 2 վիրավnր

Սպասվում են անձրև, ամպրոպ և թաց ձյուն. որոշ շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ

Վահան Կոստանյանը և Կատարի ԱԳՆ պետնախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը

Եկեք հրապարակում վառենք քրեական օրենսգիրքը, մեծ ու ժանգոտ կողպեք դնենք նորմերի վրա, բա «հայը հային կդատի՞»

Ջերմ ընդունելություն ու ժպիտներ. վարչապետը նոր կադրեր է հրապարակել ավտոերթից

Վարչապետը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը. լուսանկարներ

Երևան-Գյումրի ավտոերթ. ՀՀ վարչապետը լուսանկարներ է հրապարակել

Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո

Ամոյանը ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Չինաստանում մարդանման ռոբոտը գերազանցել է մարդու համաշխարհային ռեկորդը կիսամարաթոնում. տեսանյութ

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենա. կան տուժածներ

Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը. մեկնարկն այսօր է

Մայիսի 3-5-ը Երևանում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն

Թագավոր ախպեր ջան, ո՞նց ես. ավտոերթի մասնակիցները ողջունում են Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. վարչապետին ուղեկցում է Աննա Հակոբյանը. տեսանյութ

Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով. տեսանյութ

Հո չե՞ք թրջվել. Ուջանի բնակիչները կանգնեցրել են ավտոերթը՝ ողջունելու վարչապետին. տեսանյութ

Հասնում ենք Գյումրի. վարչապետի նոր տեսանյութը

Կադրեր Երևան-Գյումրի ավտոերթից

Վաշինգտոնում տեղի ունեցածը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար

Բարի երթ բոլորին. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել

Առաջնորդում են «Խաղաղության» մեքենաները. ինչպիսին է դեպի Գյումրի ավտոերթը. տեսանյութ

Լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Առաջին նկարը 2018-ի գարունն է, երկրորդը՝ 2026-ի ապրիլի 19. նույն մարդը, նույն ճանապարհը. Ազարյան

Առավոտյան նախավարժանք Գյումրիի ելույթից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փրկարարները հայտնաբերել են Թումանյանի անտառներում մոլորված քաղաքացիներին

Վարչապետը մասնակցում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացման ավտոերթին

Լավ դուք ի՞նչ սորտ եք. ո՞նց եք ձեզ զգում հիմա, այս նկարների ֆոնին. Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել

Նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ