ԱԱԾ-ի տեսանյութը կիսատ է. դատավոր Իշխան Բարսեղյանին բարոյական ճնշման են ենթարկում. ֆոտո

15/12/2016 schedule18:53

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց նույն դատարանի արդեն նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ դատական առաջին նիստը:

Իշխան Բարսեղյանը դատարանի դահլիճ բերվեց ոստիկանների ուղեկցությամբ: Նա ողջունեց դատարանի դահլիճում գտնվող իր հարազատներին:

Դատարանում էր նաեւ մեղադրյալի աթոռին հայտնված դատավորի քեռին՝ Ժորա Սարբազյանը, որը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ Իշխան Բարսեղյանի «գլխին սարքել» են եւ որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: «Շուտվանից ընկել են հետեւից»,- ասաց նա: Մեր ճշտող հարցին, թե ովքե՞ր են ընկել նրա ետեւից, դատավորի քեռին պատասխանեց. «Հատկապես վերեւից սկսած: Հա՛մ նախագահի մակարդակով, հա՛մ էլ Մկրտումյանի, (նկատի ունի Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին,-հեղ.) ո՞վ ա չեմ էլ ճանաչում, ինքը կերել ա, փոքրերին ծեծկել»:

Հարցին՝ ճի՞շտ է, որ դատավորը ֆինանսական խնդիրներ ունի, նա նշեց. «Եթե ինքը դրանով զբաղված է, կաշառք է վերցնում, ինչի՞ ա վարձով ապրում… Ես հարյուրից հարյուր համոզված եմ՝ սարքել են գլխին»: Ճշտող հարցին՝ այսինքն, գումար չի՞ վերցրել, Ժորա Սարբազյանը պատասխանեց. «Սարքել են գլխին, կա՛մ դեղ են տվել, կա՛մ նկարել են, ես նրա բնավորությունը լավ գիտեմ»: Նա նաեւ ասաց, որ դատավորի հայրն ու մայրը շատ վատ վիճակում են, այդ պատճառով էլ չեն եկել դատարան:

Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են դատավոր Իշխան Բարսեղյանն ու փաստաբան Էլզա Զաքարյանը: Փաստաբանը մեղադրվում է կաշառքի միջնորդության մեջ:

Դատավորի շահերը կպաշտպանի վեց փաստաբան, որոնցից Վլադիմիր Գրիգորյանը նախկին դատավոր է եւ մինչեւ նախորդ տարի աշխատում էր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է հոկտեմբերի 27-ին Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում քաղաքացի Նորիկ Հակոբյանից կաշառք ստանալու պահին՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում: Տեղեկացանք, որ Նորիկ Հակոբյանը սույն գործով վկա է:

Այսօրվա դատական նիստը կարճ տեւեց. նախագահող դատավոր Կարեն Մարդանյանը նախ ճշտեց երկու ամբաստանյալի՝ Իշխան Բարսեղյանի եւ Էլզա Զաքարյանի տվյալները։ Դատավոր Իշխան Բարսեղյանի ձայնը մի կերպ էր լսվում. նա ասաց, որ իր խնամքին են վատառողջ ծնողները, երեխաները, բացի դա առողջության հետ կապված խնդիր ունի եւ համապատասխան փաստաթղթերը կներկայացնի դատարանին։ Գործով մյուս ամբաստանյալ Էլզա Զաքարյանը նշեց, որ ունի բարձրագույն կրթություն, աշխատում է որպես փաստաբան, խնամքին են անչափահաս երկու երեխա:

Այս գործով մեղադրանքը պաշտպանելու համար ներգրավվել էր դատախազ Կարեն Բիշարյանը։ Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը հայտարարեց, որ գործով որպես մեղադրող ներգրավված Կարեն Բիշարյանը պատշաճ դատախազ չի կարող համարվել, քանի որ, համաձայն օրենքի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էր պարտավոր ներկայանալ դատարան եւ ներկայացնել մեղադրանքի պաշտպանությունը: Ըստ նրա՝ գլխավոր դատախազն իր լիազորությունները հանձնել է մեկ այլ դատախազի, ինչի իրավունքը չուներ: Փաստաբանը հայտնեց, որ չի կարող ներկա պահին մեղադրող դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ դիրքորոշում հայտնել, քանի որ Բիշարյանը պատշաճ մեղադրող չէ: Նախագահող դատավորն ասաց, որ որեւէ խնդիր չի տեսնում եւ արձանագրում է, որ պաշտպանները մեղադրողին բացարկի միջնորդություն չունեն։ Քանի որ գործով ամբաստանյալ Էլզա Զաքարյանը հրաժարվեց իր պաշտպանից եւ խնդրեց իրեն հանրային պաշտպան տրամադրել, դատական նիստը հետաձգվեց մինչեւ 2017թ. հունվարի 23-ը։

Դատական նիստի ավարտից հետո դատավորի պաշտպան Վարդուհի Էլբակյանից հետաքրքվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերում նրան, որ գործով նախաքննությունը տեւեց մոտ 11 օր: «Ես 17 տարվա փաստաբան եմ, եւ առաջին անգամ եմ հանդիպում դեպք, այն էլ՝ նման մեղադրանքներով (մարդը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության մեջ), որ 11 օրում նախաքննությունն ավարտվի»։ Նրա խոսքով՝ նախաքննության ընթացքում Իշխան Բարսեղյանը դիրքորոշում չի հայտնել մեղադրանքի վերաբերյալ, բայց մեղադրանքները չի ընդունում։

Հարցին՝ արդյոք խնդիր տեսնո՞ւմ է, որ քրեական գործը քննվում է այն դատարանում, որտեղ Իշխան Բարսեղյանը դատավոր է աշխատել, Վարդուհի Էլբակյանը պատասխանեց. «Շատ մեծ բարոյական խնդիր եմ տեսնում։ Գտնում եմ, որ սա հոգեբանական ճնշում էր Իշխան Բարսեղյանի, Իշխան Բարսեղյանի հարազատների նկատմամբ։ Տարիներ շարունակ նա այստեղ դատավոր է աշխատել»։

Էլբակյանը նկատեց, որ դատական նիստը կարող էր այլ վայրում անցկացվել կամ այլ դատարանից դատավոր գործուղվեր։ Փաստաբանն ասաց նաեւ, որ 1992թ. Իշխան Բարսեղյանն Արցախում ծանր վիրավորում է ստացել, ինչի հետեւանքները մինչ այժմ առկա են։ Անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած տեսանյութին՝ դատավորի կաշառք վերցնելու վերաբերյալ, փաստաբանն ասաց, որ անմեղության կանխավարկածի խախտման համար բողոքներն արդեն պատրաստել են, դրա վերաբերյալ պաշտպանական կողմն ավելի ուշ հայտարարություն կանի, բայց մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոքարկելու են: Բացի դա նա ասաց, որ այդ տեսանյութը կիսատ է ներկայացվել. «Հաջորդ դատական նիստերին դուք կլսեք, թե ԱԱԾ-ի տարածած տեսանյութն ինչքանով էր մոնտաժված, կիսատ ու ինչքանով է համապատասխանում իրականությանը: Ոչ մեկ չի վիճարկում, որ մարդը վերցրել է, կիսատ է ու ամբողջապես ներկայացված չէ որպես ինչ է վերցրել»,- եզրափակեց Էլբակյանը:

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը, որը կատարվել է դատավորի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5776 դիտում

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը