Երևան
12 °C
Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը «զրույցների» է հրավիրում տարբեր ակտիվիստների: Առաջինն այդ մասին հրապարակային հայտնեց կոմպոզիտոր Վահան Արծրունին, որին հաջորդեց քանդակագործ Հարություն Կարապետյանը: Խոսել այն մասին, որ այդ զանգերն ապօրինի են, որ ԱԱԾ-ն ընդհանրապես իրավունք չունի նման գործառույթներ իրականացնել, ավելորդ է, քանի որ մեր ընթերցողին արդեն հայտնի է, թե որքանով է Հայաստանի անվտանգության այդ մարմինը հարգում Հայաստանի օրենսդրությունը:
Առաջիկայում մենք կանդրադառնանք նրան, որ ԱԱԾ-ն, փաստորեն, ապօրինաբար օգտագործում է քաղաքացիների անձնական տվյալներ հանդիսացող հեռախոսահամարներն ու այլ տվյալները: Սակայն այժմ քննարկենք ԱԱԾ-ականների՝ քաղաքացիների հետ շփվելու ոճը: Գաղտնիք չէ, որ ԱԱԾ-ն իրեն համարում է «ամենա-ամենա» ուժային կառույցը... Իրենք իրենց վեր են համարում ոչ միայն օրենքից, այլեւ, անգամ, տարրական կուլտուրայի ու բարոյականության նորմերից:
Այսպիսով, քանդակագործ Հարություն Կարապետյանի հետ հեռախոսազրույցի բռնված ԱԱԾ սպան քաղաքացու՝ գրավոր նամակ ուղարկելու օրինական պահանջին ի պատասխան ասել է. «Արա, ի՞նչ ես կապիկություն անում»: Եվ եթե փորձենք հարց տալ, թե ինչպես եղավ, որ մեր երկրում չեկիստը իրեն իրավունք վերապահեց մշակույթի գործչին նման կերպ դիմելու, ապա կհասկանանք, որ նման պահվածքը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով: ... Խոսքը Սերժ Սարգսյանի մասին է:
Հիշեցնենք, որ 2014 թվականին ԱԱԾ մեկ այլ սպա՝ Վլադիմիր Հակոբյանը, փորձել էր սպառնալիքներով ու ճնշումներով ԱԱԾ հավաքագրել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, լրագրող Հրայր Մանուկյանին, որը այդ ամենը ձայնագրեց եւ տարածեց համացանցով, ինչի արդյունքում Վլադ Հակոբյանին շատերը սկսեցին անվանել «վերբովշիկ Վլադ»... Սակայն Վլադիմիր Հակոբյանը ոչ միայն չպատժվեց ապօրինի տեղեկությունների հավաքագրման, սպառնալիքների, կուսակցության գործունեության խոչընդոտման համար, այլ, հակառակը, ստացավ պաշտոնի բարձրացում եւ 2015 թվականին նշանակվեց նախագահի մամուլի խոսնակ:
Դե ինչ, Վլադիմիր Հակոբյանը իրոք լավ օրինակ է մյուս ԱԱԾ-ականների համար՝ պետք է սպառնալ, կոպտել ու այլ կերպ խախտել քաղաքացիների իրավունքները՝ խրախուսվելու համար... Եվ սա լավագույնս է նկարագրում Սերժ Սարգսյանի վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ:
Հ.Գ. Համենայն դեպս, ավելորդ չէ նշել, որ իրավապաշտպանները ԱԱԾ-ի զանգերին ի պատասխան խորհուրդ են տալիս ընդհանրապես ոչինչ չխոսել, պահանջել գրավոր ծանուցում եւ դնել խոսափողը՝ դեպքի մասին բարձրաձայնելով լրատվամիջոցներով կամ գոնե սոցիալական ցանցերով:
Դանիել Իոաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT