Սեյրան Օհանյանը քաղաքականություն մտելու մասին հայտարարություն կանի. Վիկտոր Դալլաքյան

19/12/2016 schedule14:28

Անցնող տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել հիշարժան 3 իրադարձություն՝ ապրիլյան պատերազմ, Սասնա ծռերի ընդվզում եւ նոր կառավարության ձեւավորում: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Երրորդ հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը:

«Ցավով պետք է արձանագրեմ, որ ապրիլյան պատերազմից առաջ Ադրբեջանին հաջողվեց ձեւավորել այնպիսի մի մթնոլորտ, որը նպաստեց ստատուս քվոյի փոփոխությունն ընկալելի դարձնելուն: Ստացվում է՝ Հայաստանը ներկայումս հայտնվել է մի իրավիճակում, երբ գերտերություններն ընդունում են ստատուս քվոյի փոփոխության տեսլականը: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանում մաֆիոզ, կլանային համակարգը չի կարող դիմակայել ադրբեջանական հնարավոր ագրեսիային»,- համոզմունք հայտնեց բանախոսը՝ հավելելով, որ չփոխվելու դեպքում Հայաստանը չի կարող դիմակայել Ադրբեջանի կողմից հնարավոր լայնամասշտաբ պատերազմին:

Վիկտոր Դալլաքյանը շեշտեց՝ ՀՀ գործող իշխանությունները պետք է հեռացվեն, քանի որ վերջինիս վերարտադրությունն ամենավտանգավորն է: Նման բան եւս մեկ անգամ թույլ տալ ուղղակի չի կարելի: Բանախոսը նկատեց՝ Հայաստանում պետք է իրականացվի խաղաղ եւ անցնցում իշխանափոխություն, եւ գալիք խորհրդարանական ընտրությունները դրա համար լավ հնարավորություն են ստեղծում: Ընդ որում, պետք է անցում կատարել երկպալատ խորհրդարանի մոդելին՝ սփյուռքի լայն ներկայացվածությամբ:

Անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի՝ ամռանը նախաձեռնած  բողոքի հայտնի գործողությանը՝ բանախոսն ընդգծեց՝ երբ մարդիկ տեսնում են, որ ազատ եւ արդար ընտրություններ անհնար է կազմակերպել, նրանց մոտ հասունանում է  իշխանությունը փոփոխելու այդօրինակ ճանապարհ: «Եթե գալիք ԱԺ ընտրությունները եւս կեղծվեն, բողոքի այլ տարբերակ չի լինի, քան նմանօրինակ բողոքը: Երբ ժողովրդին մղում են փակուղի, նա այսպիսի քայլերի է դիմում»- փաստեց Վիկտոր Դալլաքյանը:

Ինչ վերաբերում է նոր Կառավարության ձեւավորմանը, ապա քաղաքական գործիչը նկատեց՝ որ վարչապետին տրվող գնահատականը հավասարազոր է Սերժ Սարգսյանի 8 տարվա իշխանությանը տված գնահատականին: Նոր վարչապետը փորձում է  հանդես գալ հույսի տեսլականի դիրքերից, սակայն սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ հույսի գողություն: «Հայաստանը երեւի միակ երկիրն է, որ ներկայացնում է ոչ թե կոնկրետ կատարված աշխատանքը, այլ այն, ինչ դեռ պետք է կատարվի: Կառավարության լավագույն գնահատականը վերջին տարիներին արձանագրված արտագաղթի եւ արտաքին պարտքի ցուցանիշներն են»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը:

Վերջինս նաեւ տեղեկացրեց՝դեկտեմբերի 23-ին կուսակցության կայանալիք համագումարի ընթացքում կքննարկվեն կուսակցության նոր կանոնադրության եւ նոր ծրագրի ընդունումը:   

«Ես կողմ եմ լայն կոնսոլիդացիային եւ առաջիկայում հրապարակայնորեն կանդրադառնամ այս հարցին: Այդ նպատակով ես հանդիպումներ եմ ունեցել տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ: Հրաժարականից հետո բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել նաեւ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Մենք նույն կերպ ենք գնահատում Հայաստանում առկա իրավիճակը եւ այդ իրավիճակից դուրս գալու ուղիները: Սեյրան Օհանյանը մոտ օրերս հանդես կգա քաղաքականություն մուտք գործելու վերաբերյալ հայտարարությամբ: Մենք նրա հետ համագործակցելու ենք: Իսկ իշխանության մեջ ինձ կրկին տեսնել անհնար է»,- շեշտեց բանախոսը:

Ամփոփելով՝ Վիկտոր Դալլաքյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 10-ին մի քանի անգամ զանգահարել է իրեն՝ փորձելով կանխել հաջորդ օրը կայանալիք ասուլիսը, որի ժամանակ պետք է հայտարարեր ընդդիմադիր դաշտ անցում կատարելու մասին: Սակայն ինքն այդպես էլ չի պատասխանել հեռախոսազանգերին: Ավելի ուշ, Սերժ Սարգսյանն իրենից հետաքրքրվել է՝ ինչու են մամուլում իր՝ Դալլաքյանի մասին հետաքրքրական վերլուծություններ տպվում, ավելին՝ հավելել է, որ պատրաստ է ցանկացած այլ պաշտոնում նշանակել:

Տպել
2272 դիտում

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն