«Մեծ Հայքի» Նարեկը՝ թե ինչպես է երգիչներ ընտրել «Քամի փչի» հիթի նոր տարբերակի համար

19/12/2016 schedule17:28

«Հայք» խմբի 2006 թ. «Քամի փչի» երգը, որը կարճ ժամանակում իսկական հիթ դարձավ, շուտով հանդիսատեսին կներկայացվի նորովի: Խմբի անդամ Նարեկ Պետրոսյանը («Մեծ Հայքի» Նարեկը) ստեղծագործության 10-ամյակի կապակցությամբ որոշել է նոր շունչ հաղորդել դրան: Դեկտեմբերի 21-ին Յութուբում կհայտնվի տեսահոլովակը, որում երգն իրենց մոտեցմամբ կներկայացնեն Արամեն, Գեւորգ Մարտիրոսյանը, Աստղիկ Սաֆարյանը, Արամ MP3-ը, Գրիշա Աղախանյանը, Հրանտոն, Նարեկ Պետրոսյանը, Անի Քրիստին եւ Սոնա Ռուբենյանը: Armtimes.com-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ Նարեկը նշեց, որ ակնկալում է դրական արձագանքներ լսել հանդիսատեսի կողմից:

«Կուզենանք, որ նոր ալիք բարձրանա, բայց առաջնային խնդիրը դա չէ, ուղղակի նոստալգիա է: Երգը միայն մերը չէ, բոլորինն է: Շատ մարդիկ այս երգի հետ շատ հետաքրքիր բաներ կհիշեն: Չեմ կարող ասել՝ ավելի լավ է ստացվել, կամ ավելի վատն է, բայց հաստատ լավ տարբերակ է, նոր մոտեցում է: Մինչեւ ձայնագրվելը երգիչների առաջ խնդիր էի դրել, որ երգեն ոչ թե այնպես, ինչպես լսել են, այլ այնպես, ինչպես իրենք են պատկերացնում: Շատ հետաքրքիր բան է ստացվել: Ինձ թվում է՝ պետք է դուր գա»,- ասաց նա:

Ինչպես երեւում է, «Հայք» խմբի միայն երկու անդամ են մասնակցում Նարեկի նախագծին՝ ինքը Նարեկը եւ Հրանտոն: Նարեկը նշում է, որ բոլորին առաջարկել է, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանք հրաժարվել են:

«Ինչպես խմբի անդամներին, այնպես էլ մնացած երգիչներին զանգել առաջարկել եմ: Ով ցանկացել է, եկել մասնակցել է: Խնդիրն այն չէր, որ խմբի անդամները նորից միավորվեին: Խնդիրն այն էր, որ երգը նոր ձեւով հնչեր, ոչ թե որ խմբի անդամները լինեին կամ չլինեին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իր եղբայրը, որը նույնպես երգել է խմբում, չի ցանկացել մասնակցել, քանի որ արդեն երկար տարիներ է, ինչ երաժշտության ոլորտում չէ:

«Քամի փչի»-ի նոր տարբերակը ձայնագրվել է PlayBack ստուդիայում: Տեսահոլովակի ռեժիսորը Զորայր Հակոբյանն է: Աշխատանքը նախ կլինի Յութուբում, ապա կհայտնվի նաեւ հեռուստաէկրաններին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9434 դիտում

Ռուսաստանը պետք է մեր ինքնիշխանությանը, ինքնուրույն որոշումներ կայացնելուն հարգանքով վերաբերվի. Միրզոյան

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը կատարել է կրկնակի քվեարկության փորձ

Ձերբակալվել է գյումրեցի ակտիվիստ Կարապետ Պողոսյանը

ԵԱՏՄ-ում չեն կարող Հայաստանին զրկել կարգավիճակից. Նիկոլ Փաշինյան

Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին

2031 թվականին ևս Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի թեկնածուն է լինելու. Ալեն Սիմոնյան

11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 14.48%-ը

«Գինու օրեր» փառատոնի ժամանակ տեղի ունեցածը միջանձնային վեճ է, որին փորձ է արվում քաղաքական ենթատեքստ տալ. ՆԳՆ

Թուրքիայի որևէ քաղաքացու հաշվառման դեպք չկա. տվյալ անձը ՀՀ քաղաքացի է. Նելլի Դավթյան

Մոսկվայից Հայաստան ժամանած «ՌԴ հայկական գործարար խորհրդի» փոխնախագահը ձերբակալվել է

Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Հարությունյան

Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում ՅԱՐՈՒԹՅՈՒՆ հայրանունով թուրք կա. Ալեքսանյան

Վավերականությունն ավարտված անձը հաստատող փաստաթղթով ևս հնարավոր է քվեարկել. պարզաբանում

Ծրարի կամ քվեաթերթիկի վրա որևէ գրառում կատարելու դեպքում քվեն կդառնա անվավեր. ԿԸՀ քարտուղար

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածությունն արհեստական է, որոշ ուժերի կողմից ստեղծված. Փաշինյան

Մենակ խորոված չի, էդ փողով քեզ մի հատ ցեփ եմ առնելու. ով ընտրըմ ա՝ մարդա 100 փող ա հասնում. նոր ձայնագրություն

Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ

Ժողովուրդը ինչ որոշի՝ ես կընդունեմ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկել է

Կյանքից հեռացել է դերասան Խաչատուր Հունանյանը

ՆԳՆ-ն պարզաբանել է ընտրատեղամասերից մեկում ոստիկանի քվեարկելուց հետո քվեաթերթիկներ դուրս բերելու լուրը

Ընտրական գործընթացում կան տեխնիկական խնդիրներ, մենք բոլոր ահազանգերով զբաղվում ենք. ԿԸՀ նախագահ

ԱՄՆ-ն և Ֆրանսիան քննարկել են ՆԱՏՕ-ում եվրոպական երկրների ներդրման ավելացման հարցը

ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 12 մարդ վիրավորվել է

Ստեփանավանի համայնքապետարանը հունիսի 7-ին կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով

ՄԻՊ աշխատակազմն ընտրությունների օրն աշխատում է արտակարգ ռեժիմով. գործում է թեժ գիծ

Ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ

Բոլոր ընտրական տեղամասերը բացված են. ՀՀ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը

Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր

Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը

ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան

Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն

Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա

Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան

Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին

Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է

Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա