Պետրոս Ղազարյանի վերջին հաղորդումը յութուբից հեռացվել է բառամթերքի պատճառով. Իվետա Տոնոյան

21/12/2016 schedule18:03

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանն աշխատանքից հեռացված չէ, գտնվում է կարճատեւ արձակուրդում: Այդ մասին մեզ տեղեկացրեց հեռուստաընկերության լրատվական հաղորդումների ղեկավար Իվետա Տոնոյանը

Վերջինս նկատեց, որ եթե Ղազարյանը նպատակահարմար գտնի իր ազատմանն անդրադառնալ, ինքը կանի դա: «Կարճաժամկետ արձակուրդ է խնդրել»,- հստակեցրեց Տոնոյանը: 

Մեր դիտարկմանը, որ մամուլում արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ նրան փոխարինելու է Հանրային հեռուստաընկերության նախկին հաղորդավար Նվեր Մնացականյանը՝ Տոնոյանը պատասխանեց. 

«Անկեղծ ասած ես ինքս էլ մամուլից եմ տեղեկացել Մնացականյանի մասին եւ անձնապես նման տեղեկություն չունեմ»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչն էր պատճառը, որ «Կենտրոն» հեռուստաընկերության յութուբյան էջից հեռացվեց Պետրոս Ղազարյանի հաղորդաշարը, որին հյուրընկալվել էր դերասան Սերգեյ Դանիելյանը: 

«Դա իրականում պայմանավորված էր այդ հաղորդման մեջ հնչող բառամթերքով: Բառամթերքի պարունակությունը հարիր չէր, որոշվեց, որ այդ բառապաշարով, այդ բառամթերքով հաղորդումը հեռուստաընկերության պաշտոնական յութուբյան էջում չի կարող գտնվել եւ հեռացվեց»:

Հարցին՝ արդյո՞ք հեռուստաընկերության ղեկավարության հետ նախօրոք համաձայնեցված չեն եղել հյուրն ու թեման՝ «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական հաղորդումների ղեկավարը պատասխանեց, որ նրա հաղորդաշարը հեղինակային է եւ, համենայնդեպս ինքը տեղյակ չէ՝ արդյո՞ք թեման համաձայնեցվել է:

Հիշեցնենք, որ համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Ուրվագիծ» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում արձագանքել է այս լուրերին՝ գրելով. «Ժող, ես արձակուրդ եմ։ Որ գործից դուրս գամ, կգրեմ»։

Այս խոսակցությունների հիմքը, ինչպես բոլորը պնդում են, Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում դերասան Սերգեյ Դանիելյանի հյուրընկալությունն էր, որի ընթացքում խոսվում էր Դանիելյանի նախաձեռնած «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցության մասին:

Հիշեցնենք, որ այդ հաղորդումն ավելի ուշ հեռացվեց հեռուստաընկերության յութուբյան ալիքից եւ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ հեռուստաընկերությունում զայրացած են Պետրոս Ղազարյանի վրա եւ արդեն նրան փոխարինող են գտել (Հ1-ից հեռացած հաղորդավար Նվեր Մնացականյանը):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7403 դիտում

Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ

Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ

ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա

«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում

Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ

Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում

Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ

Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ

Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն

Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ

ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին

Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել

Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը

Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ

Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով

GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ

Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը

Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում

Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել

Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը

Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ

Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան

Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է

Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել

Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ

Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները