Երևան
12 °C
Դերասան Սերգեյ Դանիելյանն Armtimes.com-ի հետ զրույցում անդրադարձել է «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանի հետ ունեցած հանդիպմանը, «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցության գրանցմանն ու «Շանթ» հեռուստաընկերությունում իր գործունեությանը:
- Պարոն Դանիելյան, հանդիպեցի՞ք Պետրոս Ղազարյանին:
- Այո, հանդիպեցի:
- «Ուրվագիծ» հաղորդման հետ կապված քննարկում ունեցե՞լ եք:
- Այո, ունեցել եմ, իսկ ինչո՞ւ չեք զանգահարում իրեն:
- Իրեն էլ կզանգահարեմ: Ձեզ ի՞նչ տվեց այդ հանդիպումը, զուտ ընկերական հանդիպո՞ւմ էր:
- Զուտ ընկերական հանդիպում էր, ճաշում էինք, այդքան բան:
- Ձեզ համար հիմա հասկանալի՞ է, թե ինչու է Պետրոս Ղազարյանը գնացել արձակուրդ, ինչ խնդիրներ են առաջացել ձեզ հյուր կանչելուց հետո:
- Ինձ համար հասկանալի է, բայց լավ կլինի, որ այդ ամեն ինչի մասին էթիկայից ելնելով, դուք իր հետ խոսեք, ես չեմ ուզում իր փոխարեն խոսել:
- Այդ հանդիպմանը եղե՞լ է այնպիսի քննարկում, որ ներողություն խնդրեք կատարվածի համար, ափսոսաք:
- Ով՝ ե՞ս:
- Այո:
- Ոչ, իհարկե: Ումի՞ց պետք է ներողություն խնդրեմ:
- Կատարվածի համար ….
- Պետրոսի՞ց ներողություն խնդրեմ:
- Այո:
- Չէ իհարկե, որովհետեւ Պետրոսի հեղինակային ծրագիրն է, ինքը գիտեր ում է հրավիրել, ինչից էինք խոսելու եւ այլն: Ես զղջում եմ ուղղակի, որ կարող է մարդը տուժեր: Բայց դա իմ կեցվածքից չի, որ այդպես է, դա մեր երկրի ընդհանուր խնդիրն է: Այդքան բան:
- «Կենտրոն» հեռուստաընկերության վարքագիծը նորմա՞լ եք գնահատում:
- Ես չգիտեմ, «Կենտրոնի» վարքագիծը մինչեւ հիմա Պետրոսի վարքագիծն է եղել, դրանից հետո չգիտեմ, թե ինչ վարքագիծ կդրսեւորի եւ այլն:
- Նկատի ունեի նաեւ, որ հաղորդման տեսագրությունը YouTube-ից հեռացվեց:
-Ճիշտն ասած՝ ես այդ մեխանիզմը չգիտեմ, ով է հեռացնում տեսանյութերը YouTube-ից:
- Ես չգիտեմ՝ ինչ պայմաններում է դա հեռացվել, դա «Կենտրոն»-ի դիրքորոշո՞ւմն է, թե՞ ստիպել են, որ հեռացվի: Ես իրենց փոխարեն չեմ կարող ասել:
- Հաղորդման ժամանակ եթերից հնչող ձեր խոսքն ինչպե՞ս եք գնահատում:
- Եվ դուք ո՞նց եք կարծում՝ եթերային չէ՞ր:
- Չեմ կարծում, որ եթերային չէր:
-Ես էլ չեմ կարծում, ես ոչ մի վատ բառ, հայհոյանք կամ ուրիշ բան չեմ ասել: Կներեք՝ եթե քաղաքական սատիրայի, սարկազմի համար կարելի է համարել, որ դա եթերային չի՞, դե ուրեմն, գիտեք ինչ, Ժվանեցկին էլ եթերային չի, Զադորնովն էլ եթերային չի, Լեռ Կամսարը եթերային չի, Ռուբեն Հախվերդյանն էլ եթերային չի, դե դավայ, բոլորին մեկ-մեկ դնենք ասենք՝ եթերային չի՞, հետո՞, ո՞վ է դա որոշել: Եթերային չի այն, որը պրոպագանդում է պոռնոգրաֆիա, հայհոյանք, բռնություն, վերջ, մնացածը ոչ մի դեմոկրատիկ հասարակությունում չի համարվում ոչ եթերային, մնացածը եթերային են եւ վե՛րջ:
- Դուք հիմա աշխատում եք «Շանթ» հեռուստաընկերությունում: Քաղաքականությամբ զբաղվելու ձեր որոշումից հետո հեռուստաընկերությունում խնդիրներ չե՞ն եղել:
- Ես նկարահանումների եմ (ծիծաղում է, խմբ. հեղ.):
- Մտավախություն չունե՞ք, որ խնդիրներ կարող են լինել:
-Գիտեք ինչ՝ մտավախություն փողոցում քայլելուց էլ կարող ենք ունենալ, այն երկիրը չի, որ բացարձակ մտավախություն չունենաս, ուղղակի չեմ կարծում, որ ես դրա առիթը տվել եմ, որ ինչ-որ մտավախություն ունենամ: Ես նման հույս ունեմ: Այսինքն՝ իմ գործունեությունը հակահասարակական չի: Եթե որեւէ իրավաբան կարող է ինձ բացատրել, որ ես հակահասարակական քայլ եմ արել, այդ դեպքում ես ներողություն կխնդրեմ, կասեմ՝ հա, դե երեւի այս բանը չեմ տեսել, չգիտեմ, քայլելուց, օրինակ՝ տաբատիս կոճակը բաց է եղել՝ կներեք:
- Ձեզ չե՞ն փորձել արձակուրդ ուղարկել:
- Չէ, ո՞ւր էր որ ուղարկեին, հիմա ամբողջ օրը նկարահանումների եմ: Այս ամեն ինչը դեռ ոչնչի մասին չի վկայում, հնարավոր է լինի: Եթե լինի, ես անպայման կբարձրաձայնեմ, անպայման, անտարակույս:
- Նկատի ունեք աշխատանքից ազատվելո՞ւ մասով:
- Այո, եթե ինչ-որ բան լինի, պարզ է՝ կասեմ:
- Կուսակցության գրանցման գործընթացը ո՞ր փուլում է:
- Ամեն ինչ ընթացքի մեջ է: Ես ու Արմանը (Սուլեյմանյան, խմբ. Հեղ.) մի շաբաթ թայմ աուտ ենք վերցրել, որովհետեւ հոգնել ենք:
- Պաշտոնապես դեռ չե՞ք ներկայացրել փաստաթղթերը:
- Դեռ մշակման փուլում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է, նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա. տեսանյութ
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ
ՀՀ-ն հավաստիացրել է, որ TRIPP նախագծից Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի. Իրանի դեսպան
Մակրոնը փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի ձեռքը, սակայն մերժում է ստացել. տեսանյութ
Հրդեհ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում
ԱԺ-ում փորձագետների հետ քննարկվել են բջջային հեռախոսների IMEI ռեեստրի հետ կապված սպասվող կարգավորումները
ՀՀ-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման համար Իրանը սիրով կողջունի Փաշինյանի այցը. դեսպան
Դատախազությունը պահանջում է վերադարձնել Սևանի ափին «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տիրապետմանը գտնվող շինությունները
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձն ընտրողներին ուղղորդել է. վարույթի նախաքննությունն ավարտվել է
Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը
ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը
Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով
6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան
Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը ականատես կլինի եզակի աստղագիտական երևույթի
Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է
Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. տեղումները կդադարեն, կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում
Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդերլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով՝ ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT