Հայաստանը խորը գաղութային կախյալության մեջ է Ռուսաստանից. Սեֆիլյան-Ավետիսյան

22/12/2016 schedule12:00

Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարուժան Ավետիսյանը դեկտեմբերի 21-ին «Արմավիր» ՔԿՀ-ից հայտարարություն են տարածել Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի առթիվ: Հայտարարության մեջ նշվում է.

«Իրանի հետ այսօրվա մեր հարաբերությունների՝ հնարավորի ու անհրաժեշտի համեմատությամբ չնչին ու ձևական վիճակը հստակ ցուցանիշ է, թե Հայաստանը ինչպիսի խորը գաղութային կախյալության մեջ է Ռուսաստանից:

Ռուսաստանը հայաստանյան գաղութային վարչակազմի միջոցով փաստացի շրջափակել է մեզ Իրանից և մեր երկիրը վերածել իր հարավային փակուղու և Իրանի դեմ արգելապատնեշի:

Ավելին՝ Ռուսաստանը չի բավարարվում ձեռք բերածով և ձգտում է արագացված տեմպերով ավարտին հասցնել Հայաստանը վերջնականապես կուլ տալու ու դեպի հարավ ուղղված կայազոր դարձնելու ծրագիրը:

Շատ ցավալի է, որ կորցրել ենք անցած 25 տարիները, որոնք կարող էին լինել Իրանի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու, նրա համար յուրօրինակ Հոնգկոնգ դառնալու և, այդ հարաբերությունների վրա հենվելով՝ ռուսական գաղութատիրությունից ազատվելու ու տարածաշրջանային գործոնի վերածվելու տարիներ:

Երբ եղբայրական Իրանը շրջափակման մեջ էր և Հայաստանը կարող էր զգալի չափով օժանդակել նրան, մենք ոչինչ չարեցինք՝ հլու-հնազանդ ենթարկվելով մեզ թելադրված պայմաններին:

Մինչդեռ Իրանը և՛ այն ժամանակ, և՛ հիմա հետևողականորեն շարունակում է անգամ Հայաստանի փաստացի պաշտոնական մերժողականության պարագայում մեզ ընդունել որպես սուբյեկտ և ըստ այդմ կառուցել իր ռազմավարությունը տարածաշրջանում:

Իրանի Նախագահի ներկայիս այցը նույնպես, որ տեղի է ունենում Ռուսաստանի զավթողականության և դրա նկատմամբ պաշտոնական Երևանի բացահայտ համաձայնության պայմաններում, վկայում է ոչ միայն նրա սկզբունքայնության մասին: Պատմության խորքերից եկող պետական իմաստնությամբ Իրանը հասկանում է, որ հայությունը ներազգային ճգնաժամի և այն հաղթահարելու զարթոնքի գործընթացի մեջ է և իր աջակցությունը կարևոր է մեզ համար վճռորոշ այս ժամանակահատվածում:

Իրանն այս քայլով ցույց է տալիս, որ հայ և իրանցի ժողովուրդների ժամանակը չափվում է հազարամյակներով, ուստի անտեսում է Հայաստանի այսօրվա զավթված վիճակը՝ որպես կարճատև ու անցողիկ դրվագ և իր ծրագրերը կազմում է մեծ ապագայի մեծ հեռանկարի հաշվարկով:

Շնորհակալություն ենք հայտնում եղբայրական Իրանին աջակցության համար:

Մենք նույն չափանիշներով ենք մտածում և համոզված ենք, որ կարճ ժամանակ անց ազատագրվելու ենք, թռիչքային տեմպերով ու ծավալներով լրացնելու ենք բացթողածը և Իրանի հետ համագործակցությամբ ու նաև դրա շնորհիվ ստանձնելու ենք մեր ավանդական դերն ու կարգավիճակը՝ վերստին դառնալով կամուրջ-միջնորդ տարածաշրջանների ու քաղաքակրթությունների միջև»:

Տպել
3230 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ