Երևան
12 °C
Գործնական առումով երգիչ Էրիկը 2016 թվականին հաջողություններ է ունեցել, սակայն դրանք լիարժեք վայելել չի կարողացել: Պատճառն ապրիլյան քառօրյա պատերազմն է եղել: Arntimes.com-ի հետ զրույցում ամփոփելով տարին նա նշեց, որ այդ օրերին կյանքը կարծես կանգ էր առել, եւ ոչնչով զբաղվելու ցանկություն չկար:
«Շատ ծանր էր բոլորիս համար, ո՛չ կյանքն էր շարունակվում, ո՛չ գործը, ամեն ինչ կանգ էր առել մեր երկրում: Բայց շնորհիվ մեր զինվորների, մեր հերոսների՝ ամեն ինչ բարելավվեց, իր հունի մեջ ընկավ, մենք շարունակում ենք հանգիստ քնել. մեր զինվորները պահպանում են մեր սահմանները: Իսկ գործնական առումով միայն լավ բաներ են եղել՝ համերգներ, շրջագայություններ, մենահամերգ եմ ունեցել Միացյալ Նահանգներում տարվա սկզբին»,- ասաց նա:
Այս տարի Էրիկը բոլորովին նոր աշխատանք կատարելու հնարավորություն է ստացել: «Շանթ» հեռուստաընկերության X Factor նախագծում ժյուրիի անդամներից է: Նա կարծում է, որ հիանալի է, որ երգարվեստում իրենց առաջին քայլերն անող երիտասարդները կարող են փորձ հավաքել նման նախագծում:
«Տարվա ամենամեծ ձեռքբերումս X Factor-ն է: Սա նախագիծ է, որը միշտ դիտել եմ, որին կցանկանայի մասնակցել: Շնորհակալ եմ մեր շատ սիրելի ռեժիսոր Աննա Թադեւոսյանին, որի հրավերով՝ հայտնվել եմ X Factor-ում: Այն, որ թե ժյուրին, եւ թե նախագիծը պրաֆեսիոնալ են, նրա շնորհիվ է: Մրցույթը շատ հետաքրքիր է, ես առաջին անգամ եմ այս ամպլուայի մեջ: Կարող եմ ասել, որ ինչքան ես փորձում եմ սովորեցնել մասնակիցներին, 2 այդքան էլ սովորում եմ նրանցից եւ այս նախագծից: Չեմ ուզում, որ նախագիծն ավարտվի, որովհետեւ հաճույք եմ ստանում: Երբ ես էի սկսում երաժշտական կարիերաս, նման նախագծեր չկային, կերազեի՝ նման նախագիծ լիներ: Ուրախ եմ, որ կան շատ տաղանդավոր մարդիկ, որոնք այստեղ իրենց մասին ասելու, իրենց ցույց տալու հնարավորություն ունեն»,- ասաց նա:
2016 թվականի վերջին մեծ միջոցառումը, որին երգիչը մասնակցել է, դեկտեմբերի սկզբին Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցած համերգն է եղել հայ համայնքի համար: Այնտեղ նա հանդես է եկել երգչուհիներ Սոֆի Մխեյանի եւ Նունե Եսայանի հետ: Դա Էրիկի առաջին այցն է եղել Իրան, եւ նա շատ տպավորված է վերադարձել:
«Վստահ եմ, որ այս համերգից հետո նաեւ մենահամերգով կներկայանամ այնտեղ, որովհետեւ տեսնում եմ, որ դրա պահանջը կա, ես էլ դրա կարիքն ունեմ: Ասում են հանդիսատեսը տարբեր է լինում: Ես ինքս միշտ ասել եմ, որ հայն ամեն տեղ նույնն է, բայց իրանահայերն ինձ համար հանդիսատեսի նոր տեսակի բացահայտում են: Ցավոք, մեզ մոտ նման հանդիսատեսի պակաս կա: Մեզ մոտ հանդիսատեսն ավելի սառն է դարձել, չգիտեմ՝ ինչից է դա գալիս, ավելի զսպված է, եւ նույնիսկ սիրող մարդը շատ անգամ ցույց չի տալիս, որ քեզ սիրում է»,- նշեց նա:
2015 թվականի նոյեմբերին Էրիկն առաջին անգամ հանդես էր եկել մենահամերգով: Նա պատրաստվում էր նույն ռեպերտուարով 2016 թվականին ելույթ ունենալ նաեւ եվրոպական մի քանի երկրներում, սակայն ապրիլյան պատերազմի պատճառով չեղյալ է հայտարարել բոլոր պայմանավորվածությունները: Հույս ունի, որ 2017 թ. կլրացնի բացը:
«Համերգը կլինի շարունակական: Բացի նոր համերգից, որի համար ռեպերտուար եմ հավաքում եւ որի ընթացքում նոր երգեր են հնչելու՝ պատրաստվում եմ փոքրիկ համերգներ տալ մեր շատ սիրելի մայրաքաղաքում եւ ոչ միայն, որովհետեւ մենք միշտ խոսում ենք Երեւանի մասին՝ մոռանալով, որ Հայաստանը միայն Երեւանը չէ», - ասաց նա:
2017 թ. Էրիկն առաջին անգամ Նոր տարին դիմավորելու է Հայաստանից դուրս: Նա ելույթ է ունենալու ԱՄՆ-ում: Դրանից հետո տոները նշելու է Հայաստանում ընկերների, այնուհետեւ Վրաստանում՝ հարազատների հետ: Մինչեւ ԱՄՆ մեկնելը նա նաեւ կհասցնի նոր տեսահոլովակ նկարահանել, որի պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT