Քեզ կոչում ենք «ժելեզնի լեդի». Հիմնվեց Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը | տեսանյութ

Երեւանի «Անի պլազա» հյուրանոցում ազդարարվեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կուսակցության ստեղծման մասին: Կուսակցությունը կոչվելու է «Երկիր ծիրանի»:

Կուսակցության ստեղծման պատվին Կապանից ծաղկած ծիրանենու ճյուղեր էին բերվել: Ներկայացնելով բացման խոսքը՝ Կարապետ Աղաջանյանն ասաց, որ «Երկիր ծիրանի» կուսակցության ստեղծման գաղափարը եւ ցանկությունն առաջացել է ստեղծված քաղաքական ճգնաժամից ելնելով:

«Առկա կուսակցությունները բեւեռացել են մեկ կուսակցության շուրջ եւ կատարում կամ ենթարկվում են այսօր իշխանության ղեկին կանգնած կուսակցության ղեկավարին: Այդ իսկ պատճառով որոշեցինք ստեղծել նոր կուսակցություն, որը լրիվ նոր գաղափարներով կներկայանա հասարակությանը»,- ասաց Աղաջանյանը:

Կուսակցության ծրագիրը ներկայացնելու գործը վստահվեց Զարուհի Փոստանջյանին: Վերջինս իր խոսքի սկզբում հիշեցրեց, որ շուրջ 100 տարի առաջ այս օրը Սողոմոն Թեհլերյանը «Նեմեսիս» գործողության շրջանակներում Բեռլինում գնդակահարեց Թալեաթ փաշային, ով 1915թի հայոց ջարդերի կազմակերպիչներից էր:

Ըստ Փոստանջյանի՝ սրանով Թեհլերյանը ցույց տվեց, որ պետք է պատժել մեղավորին:

«Քառորդ դար տեւած պատմության մեջ մենք չկարողացանք անդրադարձ կատարել պատիժներին եւ պատժել մեղավորին: 25 տարի ապրեցինք անպատժելիության մթնոլորտում»,- իր ելույթում ասաց Փոստանջյանը:

Երեւանի «Անի պլազա» հյուրանոցում ազդարարվեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կուսակցության ստեղծման մասին: Կուսակցությունը կոչվելու է «Երկիր ծիրանի»:

6665 դիտում

Տեսանյութեր

Լուրեր | Ռուսները հանդիսավոր կերպով դուրս են գալիս նաև Աղդամից․ փակվել է մոնիտորինգային կենտրոնը (տեսանյութ)

Լուրեր | Սահմանին տեղադրվել է 20 սյուն. Հնդկաստանը ասել է, թե ինչու է զենք վաճառում Հայաստանին (տեսանյութ)

Մտահոգիչ է, որ ատելության խոսք, ընդհուպ անեծքներ են հնչում հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից (տեսանյութ)

Լուրեր | Վզներից բռնես, ասես՝ ինչն ենք հանձնում, կսկսեն հեքիաթ պատմել. Սիմոնյանը՝ սահմանագծման մասին

Էրեխեքը թող տենան` կառավարությունը ոնց ա արագ արձագանքում իրենց բարձրացրած հարցերին (տեսանյութ)

Կրիպտոարժույթից խոսում ես, խուճապային նամակներ են գրում՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Փաշինյանը դժգոհեց (տեսանյութ)

Դպրոցի քննությունների միավորները կկիրառվեն բուհ ընդունվելու դեպքում․ նախարարը մանրամասնում է (տեսանյութ)

ՀՀ կառավարության նիստը. ուղիղ

Լուրեր | ԱԺԲ-ի անդամները պղծել են Ծիծեռնակաբերդը, վիրավորել ու սադրել Աննա Հակոբյանին և նրա դստերը (տեսանյութ)

Լուրեր | Ինչ են ասել Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը իրենց ապրիլիքսանչորսյան ուղերձներում (տեսանյութ)

Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է շատ ավելի բացասական երևույթների․ Անահիտ Մանասյան (տեսանյութ)

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ)

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ուղիղ

Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս. Սարգիս Խանդանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (տեսանյութ)

Լուրեր | Տեղադրվել է առաջին սահմանային սյունը. Ալիևը տարածքային պահանջ չունի Հայաստանից (տեսանյութ)

բեռնել ավելին