Քյարամի հայրը վատացել է որդու ծննդյան օրը՝ ապրիլի 27-ին, 3 օր անց նա մահացավ | տեսանյութ

20594 դիտում

Ապրիլյան պատերազմի զոհերից Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը, մահացել է սրտի կաթվածից: Այդ մասին մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Սլոյանի հարազատներից Շիրին Մղոյանը: Նա պատմել է, որ 52-ամյա Սլոյանը որդու զոհվելուց հետո հաճախ է առողջական խնդիրներ ունեցել, դիմել են բժշկի, սակայն վերջին անգամ չի հաջողվել փրկել նրա կյանքը: 2 օր Հանրապետական հիվանդանոցում անցկացնելուց հետո Սլոյանը մահացել է:

«Ծանր էր տարել որդու մահը: Հազիվ 1 տարի կարողացավ դիմանալ որդու մահվան վշտին»,- ասել է հարեւաններից մեկը: Բարեկամներից մեկն էլ պատմեց, որ Քյալաշ Սլոյանի ինքնազգացողությունը վատացել է որդու ծննդյան օրը: Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Քյարամ Սլոյանի ծննդյան օրն էր. նա պետք է դառնար 21 տարեկան:

Այսօր կեսօրին դիահերձարանից Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի իրենց տուն կտեղափոխվի Սլոյանի մարմինը: Երեկոյան տեղի կունենա հոգեհանգստի արարողություն, իսկ վաղը նրան կհուղարկավորեն հայրենի գյուղի գերեզմանատանը՝ որդու կողքին:

Քյալաշ Սլոյանը արցախյան պատերազմի մասնակից է, 1994-ին նա վիրավորվել էր եւ հաշմանդամ դարձել: Նրա որդին՝ Քյարամ Սլոյանը այն զինծառայողն էր, ում սպանելուց հետո ադրբեջանցիները նաեւ գլխատել էին, գլուխը գյուղերում պտտել, հպարտացել իրենց արածով: Քյարամին հուղարկավորելուց 7 օր անց միայն Կարմիր խաչի միջնորդությամբ նրա գլուխը վերադարձրին, որի պատճառով էլ զոհված զինծառայողին վերահուղարկավորեցին:

Տեսանյութեր

բեռնել ավելին