Հոպար ես եմ կապել էդ գրիչները. հանձնաժողովի անդամը՝ ՀՀԿ-ական պատգամավորին

1200 դիտում

Երեւանի Էրեբունի վարչական շրջանի թիվ 45 դպրոցում տեղակայված 10/37 ընտրական տեղամասում ժամը 10:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 118 ընտրող՝ 1892-ից: Նույն դպրոցում իր քաղաքացիական պարտքը կատարեց թիվ 4 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Հարություն Կարապողոսյանը, ում հանձնաժովի նախագահը ողջագուրվեց, ապա armtimes.com-ի լրագրողին փորձեց տեղեկացնել, որ իրենց նորընտիր պատգամավորն է:

ՀՀԿ-ական պատգամավորը հանձնաժողովի անդամների հետ կես լուրջ-կես կատակ զրուցելով՝ վերցրեց քվեաթերթիկը, ծրարը եւ մոտեցավ քվեախցիկին: «Ես գրիչ չեմ բերել»,- ժպիտը դեմքին ասաց Կարապողոսյանը, սակայն նրա մտահոգությունը փարատեցին՝ ասելով, որ քվեախցիկում գրիչ կա: «Հին, սովետական բանա, թելով կապած գրիչներ»,- շարունակեց կատակել պատգամավորը:

«Բայց հոպար ես եմ կապել էդ գրիչները»,- տեղից արձագանքեց հանձնաժողովի անդամներից մեկը, իսկ Կարապողոսյանի արձագանքը չուշացավ. «Դու ես կապե՞լ, երեւումա, շատ նորմալ բանա կապած»:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանում ավագանու ընտրություններ են անցկացվում:

Տեսանյութեր

բեռնել ավելին