«Ոչ մի լումա ավել». Բողոքի երթ հոսանքի թանկացման դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

22:00 Ազատության հրապարակում ավարտվեց հոսանքի թանկացման դեմ բողոքի երթը: Երթի մասնակիցները պարեցին հրապարակում՝ շնորհավորելով միմյանց հաջողված երթի մասնակցությամբ: Որոշվել է հաջորդ ակցիան անցկացնել հունիսի 19ին, թեեւ շատերը դա համարում են ուշ ժամկետ՝ նշելով, որ պետք է արագացնել ճնշումները հոսանքի թանկացման որոշումը կայացնողների վրա:

20:45 Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքողները որոշեցին շարունակել երթը: «Մենք պարտք չունենք». վանկարկում են նրանք եւ շարժվում դեպի Ազատության հրապարակ: 

20:35 Երթի մասնակիցներն այս պահին հասել են Հանրապետության հրապարակ: Կառավարության մոտ կանգ առնելուց եւ վանկարկումներ հնչեցնելուց հետո նրանք նստեցին Հանրապետության հրապարակի հենց կենտրոնում: Թե որքան է տեւելու նստացույցը՝ դեռ չի նշվում, քանի որ այն ինքնաբուխ է: Նստածները վանկարկում են՝ «մենք ենք տերը մեր երկրի»: 

19:30 Հանրահավաքը շատ կարճ տեւեց: «Ոչ թալանին» կազմակերպության ներկայացուցիչները նշեցին պահանջները, որոնք, ըստ նրանց, ուղղված են Սերժ Սարգսյանին եւ Հովիկ Աբրահամյանին: Պահանջներից գլխավորը, ինչպես նշել ենք, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը թույլ չտալն է: Նկատենք, որ հանրահավաքին մասնակցում էր նաեւ երգիչ Արթուր Իսպիրյանը: Այս պահին մեկնարկել է բողոքի երթը, որն անցնելու է Երեւանի տարբեր փողոցներով եւ կրկին վերադառնա Ազատության հրապարակ: Ակցիայի մասնակիցները ժամանակ առ ժամանակ վանկարկում են «Ոչ թալանին», «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար» եւ այլն: 

19:00 Ազատության հրապարակում մեկնարկել է բազմամարդ բողոքի ակցիա՝ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Բողոքի ակցիային միացել են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, որոնք Ազատության հրապարակ են եկել երթով՝ Կառավարության շենքի մոտից: 

Բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիները նշում են, որ իրենք մտադիր չեն եւս մեկ անգամ «կուլ տալ» Հայաստանի էլեկտրական ցանցերի քմահաճույքը եւ 1 դրամ ավելի վճարել էլեկտրաէներգիայի համար: 

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել շուրջ 40 տոկոսով:

ԱԺ մի քանի պատգամավորներ ուսումնասիրություններ են կատարել եւ կարծում են, որ հոսանքի գինը բարձրացնում են վատ կառավարման հետեւանքով ՀԷՑ-ից գողացված եւ այդ կառույցի պաշտոնյաների «լեքսուսների» գումարները ժողովրդից վերցնելու համար: 

«Ոչ մի լումա ավել». Բողոքի երթ հոսանքի թանկացման դեմ

949 դիտում

Տեսանյութեր

«Խաղաղության խաչմերուկ»-ը ժամանակի հետ տարածաշրջանայինից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն (տեսանյութ)

Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը. ուղիղ

ՀՀ-ում չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա. վարչապետի ելույթը ՔԿ-ի 10-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանի ելույթը Տաջիկստանում կայացած Միջազգային միջխորհրդարանական համաժողովում (տեսանյութ)

Օրենք է բռնաբարվում․ Ռոբերտ Քոչարյանը նեղսրտած է՝ չի հասկանում, ինչ հոդվածով են իրեն մեղադրում (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը դատարանում է. շարունակվում է Մարտի 1-ի գործով նիստը. ուղիղ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ

Սարգսյանն ու Բաուերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության շրջանակը (տեսանյութ)

Վիճաբանության ժամանակ սպանել են երիտասարդին, հրկիզել ու թաղել Ստեփանավանի դաշտերում (տեսանյութ)

Այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ․ Մանասյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին (տեսանյութ)

«Ձին ձի է»․ վարչապետը՝ էլեկտրոմոբիլների և ներքին այրման շարժիչով մեքենաների ձիաուժերի մասին (տեսանյութ)

Էլեկտրոմոբիլների ներմուծման քվոտան ավելացվել է․ վարչապետ (տեսանյութ)

Կամավոր ատեստավորումը կսկսվի նոյեմբերի 9-ից․ Անդրեասյանը՝ գործընթացի փոփոխությունների մասին (տեսանյութ)

Կառավարությունը 1 միլիարդ 391 միլիոն դամ հատկացրեց մարզպետների աշխատակազմներին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ (տեսանյութ)

ՀՀ կառավարության նիստը. ուղիղ

Վարչապետը մասնակցել է «Սինոփսիս Արմենիա»-ի 20 ամյակին նվիրված կրթական պարգևների հանձնմանը (տեսանյութ)

Սպանություն Ձորաղբյուր գյուղում. 42-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)

բեռնել ավելին