Վիգեն Սարգսյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ «Ելք» խմբակցության պատգամավորների՝ նախագծի վերաբերյալ հնչեցրած ելույթներին: Դիմելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին՝ նախարարն ասաց. «Հասկանում եմ, որ Դուք ձեզ մեծ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ դրա համար, բայց զարմանում եմ, թե դուք ինչ խղճով եք ստացել Պաշտպանության նախարարության պատվոգիր մի օր զորամասում չծառայելուց հետո, զինված ուժերի ու բանակի համար, Ձեր ո՞ր արածի համար, որ հիմա էլ այս ամբիոնից հայտարարում եք՝ ով է կոմֆորտի, ով՝ դիսկոմֆորտի մեջ»:
Այնուհետև նախարարը խոսքն ուղղեց Էդմոն Մարուքյանին:
«Ուզում եմ պարոն Մարուքյանին շատ հստակ հարցնել, թե ո՞նց ա եղել, որ նա զինծառայությանը զուգահեռ բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիներին, էդ ժամանակ հեռահար կրթություն չկար , էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է այդ արտոնությունները ստացել, իսկ եթե ֆորմալ չի եղել, օրինական է եղել, ինչու՞ Է նա կարծում, որ նա դա կարող էր անել, իսկ այսօրվա զորակոչվողը՝ ոչ, վերին արտի ցորե՞ն ա, սա ի՞նչ մոտեցում է սա»:
Տեսանյութեր