Ավան եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր լարված մթնոլորտում սկսվեց, ապա հետաձգվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով առաջին դատական նիստը:
Դատարան էին եկել Հայկազ Բարսեղյանի հարազատները, նրա ծողները: Նիստերի դահլիճում նաեւ մեղադրյալների հարազատներն էին: Նիստը դեռ չսկսված, երբ ներս բերեցին գործով ամբաստանյալներին, դատարանում լարված մթնոլորտ ստեղծվեց. սպանված կուրսանտի հարազատները բորբոքվեցին ու սկսեցին բղավել. «Թուրքեր, մորթելու եմ գնդապետի թուլա, իմ սիրուն բալին սպանիք»,-բղավում էին հարազատները: Իսկ երբ մեղադրյալներին փորձում էին դուրս հանել դահլիճից, քաշքշուկ տեղի ունեցավ Հայկազ Բարսեղյանի հարազատների եւ մեղադրյալների հարազատների միջեւ: Լարված մթնոլորտն էլ ավելի թեժացավ, երբ ամբաստանյալների ընկերները, որ հարեւանությամբ էին նստած, դիտողություն արեցին որդեկորույս մորը։ Կրագադրիչներին երկար ժամանակ պահանջվեց իրավիճակը հանդարտեցնելու համար: Մի քանի անգամ վատացավ Հայկազ Բարսեղյանի մայրը:
Տեսանյութեր