Տարկետման իրավունքի վերացումը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը. Թևան Պողոսյան | տեսանյութ

926 դիտում

Ազգային ժողովում քննարկման է ներկայացվելու ուսման ընթացքում զինվորական ծառայության տարկետման իրավունքը վերացնելու վերաբերյալ օրինագիծը:

«Առնվազն սոցիալական  արդարության,  կոռուպցիոն և համակարգային ինստիտուցիոնալ տեսակետից ելնելով՝ պետք է  գտնել ուղիներ՝ ծառայությունից անօրինական ազատումը վերացնելու համար, սակայն պետք է նաև հասկանալ նրանց, ովքեր ունենալով իրենց պատճառները, օրենքի սահմաններում են  հետաձգել ծառայությունը: Ծառայությունից ազատվելու կամ հետաձգելու 3 հիմնական ուղիները կոռուպցիոն ռիսկեր են ներառում: Առաջինն արտագաղթն է, երկրորդը՝ առողջական խնդիրների առկայությունը, և երրորդը՝ կրթական համակարգը, որի մուտքը առնվազն պետք է լինի  սոցիալական արդարության հիմքի վրա: Ծառայությունից խուսափելու տարբերակների նվազմամբ կպակասեն նաև կոռուպցիոն ռիսկերը, իսկ գիտությանը զարկ տալու համար կան տարբեր ուղիներ, ինչպես, օրինակ, այդ ոլորտի ֆինանսավորումը մեծացնելը», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

«Հաշվի առնելով պատերազմական իրադրությունը՝ տարկետման մասին մտածելն ուղղակի ավելորդ է», - թեմայի շուրջ նման կարծիք է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Մանրամասները՝ տեսանյությում.

Տեսանյութեր

բեռնել ավելին