«Որդուս՝ Արեգ Սադոյանին, Խորենացի փողոցում բախումների գործով կալանավորել են անհիմն, նա ընդամենը կանգնած է եղել մարդկանց առաջին շարքերում: Հետաքրքրությունից ելնելով է գնացել: Ասեց՝ պապ, գնում եմ, ասեցի՝ Արեգ ջան, ո՞ւր ես գնում, ասեց՝ գնամ, տեսնեմ՝ ինչ կա, ասեցի՝ գնա: Ու ընդամենը եղել է առաջին շարքում, ոչ քարով է հարվածել, ոչ մահակով, ոչինչ չի արել: Ոչ մի բախում էլ չի եղել, միայն նրա համար, որ հայտնվել է կադրի մեջ առաջին շարքում, կալանավորել են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
Արշակ Սադոյանի խոսքով՝ իր որդուն կալանավորել են ցույց տալու համար, որ կարող են նաեւ «Սադոյանի որդուն էլ կալանավորել»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Տեսանյութեր