2017 թ.-ին Սեւանի հատակին թանգարան կլինի

26/12/2016 schedule15:45

2017 թվականին ՀՀ մշակութային կյանքն ակտիվ է լինելու: Այդ ակտիվությունը ապահովվելու է ոչ միայն մշակութային իրադարձություններով, այլեւ այս ոլորտում կատարվելիք մի շարք նորարարություններով: Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկայացրեց 2017 թ. ծրագրերը՝ տեղեկացնելով, որ այդ նորարարություններից մեկը կլինի Սեւանի հատակին ստեղծվելիք թանգարանը:

«Սեւանում ստեղծելու ենք ջրասուզակների թանգարան: Խոսքը վերաբերում է խորհրդային շրջանի սոցռեալիզմի արձաններին, որոնք այսօր կարծես ուշադրությունից դուրս են մնացել եւ տեղավորված են տարբեր պահեստներում: Փորձելու ենք դրանք ներկայացնել մեր հանրությանը եւ զբոսաշրջիկներին: Սեւանի ափին եւ ջրի հատակին 2,5-3 մետր խորության վրա այդ արձանները տեղադրվելու են հատուկ ջրանցուղիներով, հատուկ մասնագետների օգնությամբ ջրասուզակները կտեսնեն սոցռեալիզմի արձանները: Այդ արձանների ջրանցուղիների մեջ լինելու են նաեւ թաքստոցներ, որտեղ խորհրդային շրջանի գանձեր են լինելու, բավականին հետաքրքիր եւ գրավիչ թանգարան է լինելու»,- ասաց նա:

Որպես թանգարան սա միակ նորույթը չի լինելու: 2017 թ. ստեղծվելու է գորգերի, ինչպես նաեւ տիկնիկների թանգարան, որտեղ ներկայացվելու են ազգային, տարբեր ազգերի, ծիսական տիկնիկներ եւ այլն: Նախարարը տեղեկացրեց, որ այդ թանգարանում հնարավոր կլինի միջոցառումներ, օրինակ, ծննդյան տոներ կազմակերպել:

Հաջորդ տարի կստեղծվեն աուդիովիզուալ համակարգեր, որոնք որպես բջջային հավելված ներբեռնելու միջոցով հնարավորություն կլինի ծանոթանալու թանգարանների ցուցանմուշներին, 10 լեզվով կարդալու եւ լսելու այդ ցուցանմուշների մասին: Նույն հավելվածների միջոցով հնարավոր կլինի թանգարանների տոմսեր գնել էլեկտրոնային տարբերակով: Հայաստանի պատմության թանգարանում կստեղծվի լեգոյի բաժին, որի միջոցով կներկայացվեն մեր պատմության տարբեր դրվագներ:

Հաջորդ տարի Մշակույթի նախարարությունը յուրահատուկ կերպով է փորձելու աջակցել գրահրատարակչությանը: Մինչեւ այս նախարարությունը գրողներին աջակցում էր հրատարակիչներին վճարելով հրատարակվող գրքի ծախսերի 50 տոկոսը: 2017 թվականից այլ ծրագիր է գործելու:

«Գրողներին կամ հրատարակիչներին առաջարկում ենք արդեն հրատարակված գիրքը գնել եւ ոչ թե վաճառել շուկայում, այլ պարզապես բաժանել գրադարաններին, դպրոցներին, սփյուռքում գործող կառույցներին»,- ասաց նա:

Ստեղծվելու է նաեւ հեռուստատեսային նախագիծ, որի միջոցով ընտրվելու են այն ստեղծագործությունները, որոնք կտպագրվեն գրահրատարակչության աջակցության ծրագրով: Հաղորդման մասին մանրամասները հայտնի կդառնան հաջորդ տարի:

«Դեռ բանակցում ենք, թե որ հեռուստաընկերության հետ պետք է անենք այդ նախագիծը: Դրան կմասնակցեն 5 հրատարակիչ, 30 մտավորական եւ 15 գրող յուրաքանչյուրը 1-ական ստեղծագործությամբ: Հանրության ուշադրության կենտրոնում, բաց քվեարկության արդյունքում հրատարակիչները կընտրեն իրենց կողմից հրատարակվող 5 ստեղծագործություն, իսկ 30 մտավորականը կընտրեն եւս 5 ստեղծագործություն, որը պետք է հրատարակի պետությունը գրահրատարակչության աջակցության ծրագրով: Սա, մոտավորապես, նույն մեխանիզն է, որով հանձնաժողովը մինչեւ այս ընտրություն էր կատարում նախարարության սենյակներում»,- ասաց նա:

Ամիրյանն ավելացրեց, որ սա մեծ առավելություն է գրողների համար, քանի որ նրանց ստեղծագործությունները դերասանները ցուցադրելու են ներկայացումների տեսքով, ինչը հանրության շրջանում հետաքրքրություն կառաջացնի նրանց աշխատանքների նկատմամբ:

ՀՀ մշակույթի նախարարությունը նաեւ փորձելու է միավորել կինոարտադրողների ուժերը: Այժմ բանակցություններ են ընթանում տնօրենների խորհուրդ ձեւավորելու նպատակով: Այն կունենա 1 գլխավոր տնօրեն, որը լինելու է ոչ թե կինոյի մարդ, այլ ֆինանսիստ-տնտեսագետ է: Այս ամենի հետ մեկտեղ կլինի նաեւ կինոյի մասին օրենք, որն արդեն Ազգային ժողովում է: Այդ օրենքի համաձայն՝ կինոյի ոլորտում արտասահմանյան ներդրողներն ազատվում են 20% ավելացված արժեքի հարկից:

Տպել
2420 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց