Փոփոխությունների ակնարկ էլ չկա. էս մի տարին էլ անցավ

Անցնող տնտեսական տարվա վերջին ամիսները, անշուշտ, բուռն էին: Հանրությունը տեսավ որոշակի փոփոխություններ, եւ դա որոշակի դրական սպասումներ է գեներացրել:

Բայց եթե ուշադիր ուսումնասիրենք իրականացված այդ փոփոխությունները, ապա պետք է արձանագրենք, որ դրանք ընդամենը մակերեսային են, հետեւանք չեն խորը, սկզբունքային բարեփոխումների ու որդեգրած նոր սկզբունքների: Դրանք ընդամենը պահի տակ կատարված փոփոխություններ են, որոնք դժվար է նույնիսկ ասել, թե ինչ հետեւանքներ կունենան: Հիմա` հերթով:

Գազը կէժանանա

Հունվարի 1-ից մեր սպառողների համար գազի սակագինը կնվազի:  Անապահով խավը մեկ խորանարդ մետր գազը կգնի 100 դրամով. մյուս սպառողները՝ 139 դրամով (նախկին146.7 դրամի փոխարեն): Խոշոր սպառողները՝ 114 դրամով (նախկին 122 դրամի փոխարեն), ջերմոցներն ու գյուղմթերք վերամշակողները մոտ 100 դրամով՝ նախկին 122-ի փոխարեն: Էակա՞ն նվազեցում է, թե՞ ոչ, եւ որքանո՞վ դա կխթանի մեր տնտեսությանը՝ այս պահին դժվար է ասել: Բայց խնդիրը դա չէ, այլ գազի էժանացման «անատոմիան»: Վերջնական սպառողի համար գազը էժանացավ այն պարագայում, երբ որեւէ այլ պայման չի փոխվել: ՀՀ սահմանին գազը արժե նույնքան, որքան նախկինում, իսկ գազի էժանացման հետեւանքով առաջացող ֆինանսական ռիսկերը, այսինքն հնարավոր վնասները իր վրա է վերցնելու այդ գազը բաշխող «Գազպրոմ Արմենիա» ընկերության սեփականատերը` «Գազպրոմը»: Դա նշանակում է, կամ նախկինում գազը ուռճացված գներով էր վաճառվում, կամ էլ ռուսական պետական ընկերությունը իր հաշվին քաղաքական աջակցություն է ցուցաբերում ՀՀ կառավարությանը, որը հիմա գլխավորում է այդ նույն գազի նախկին բարձրաստիճան պաշտոնյան` Կարեն Կարապետյանը: Որն է լինելու սրա գինը՝ դժվար է նույնիսկ կանխատեսել: Այլ կերպ ասած, գազի սակագների նվազումը ոչ մի ընդհանուր բան չունի կառավարման արդյունավետության բարձրացման կամ որեւէ այլ բարեփոխումների հետ: Իսկ դա նշանակում է, որ մի արեւոտ օր էլ որոշում կկայացվի բարձրացնել սակագները:

Էլեկտրաէներգիան կէժանանա

Հաջորդ տարվա փետրվարի 1-ից էլէներգիայի սակագինը կնվազի եւս 1.22 դրամով եւ կկազմի 44.98 դրամ: Լավ է, անշուշտ, որ էլէներգիան էժանանում է: Բայց, ինչպես ասում են, ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ: 2015 թվականին, երբ սակագինը բարձրացավ 7 դրամով եւ հասավ 49 դրամի, հանրությանը համոզեցին, թե դա ժամանակավոր է, եղել են մի քանի գործոններ, որոնք պետք է բերեն թանկացմանը: Այդ բոլոր գործոնները անցած 1.5 տարիներին վերացել են: Ավելին, հայտնվել են բազմաթիվ այլ գործոններ, որոնք պետք է նպաստեին սակագնի էլ ավելի նվազմանը: Այսինքն, եթե, կոպիտ ասած՝ գումարենք ու հանենք բոլոր գործոնները, ապա հիմա էլէներգիայի սակագինը ավելի ցածր պետք է լիներ, քան մինչեւ 7 դրամ թանկացումը: Մի խոսքով, 41 դրամից ցածր: Իսկ հիմա ուրախանում ենք, որ մոտ 45 դրամ է դառնալու:

Բենզինի էժանացում

Մի քանի ամսվա ընթացքում Հայաստանում բենզինը էժանացավ մոտ 10 տոկոսով: Սա, իհարկե, շատ լավ է: Բայց ինչի՞ արդյունքում դա տեղի ունեցավ: Արդյոք շուկայում հայտնվե՞ց մի տնտեսվարող, որը նախկին բենզին ներկրողների հետ մտավ ազնիվ մրցակցության մեջ ու հաղթեց... Նոր տնտեսվարող, իհարկե, մտավ այդ շուկա, բայց ազնիվ մրցակցության նույնիսկ ակնարկ չկա: Նոր տնտեսվարողը պարզապես վայելում է թե՛ ՀՀ իշխանությունների, եւ թե՛ ՌԴ իշխանությունների հովանավորությունը եւ ընդամենը: Խնդիրն այն է, որ Հայաստանին քվոտայով հատկացված ռուսական էժան բենզինը ամբողջությամբ տրվում է «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությանը, որն էլ այն բավականին թանկ գնով վերավաճառում էր բենզինի շուկայի ավանդական մասնակիցներին: Նոր «խաղացողը» հաջողացնում է ավելի էժան գնով բենզին ձեռք բերել ՌԴ-ում, ինչը «սովորական մահկանացուների» համար անհնարին է: Այս նոր ընկերությունը Հայաստանում գրանցվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի օրը` սեպտեմբերի 8-ին, երբ բոլորին էր հայտնի, որ նոր վարչապետ նշանակվելու է Կարեն Կարապետյանը: Մի խոսքով, այս դեպքում եւս չունենք որեւէ հիմնավորում՝ պնդելու, թե բենզինի էժանացումը ճիշտ ուղղությամբ գնացող տնտեսական գործընթացների արդյունք է: Ունենք ուղղակի բենզինի ներկրման քվոտաների վերաբաշխման ցայտուն օրինակ:   

Ապամոնոպոլիզացում

Տնտեսության զարգացման առջեւ կանգնած լրջագույն խոչընդոտներից է մոնոպոլիաների գոյությունը: Ուստի դրանց նահանջը կլիներ շատ մեծ փոփոխություն: Որպես ապամոնոպոլիզացման «ցայտուն օրինակ» բերվում է բանանի ներկրման մի քանի դեպք: Ներկրված կամ ներկրվելիք «այլընտրանքային» բանանի ընդհանուր քանակը մի քանի տասնյակ տոննա է: Տարեկան, պաշտոնական տվյալներով, Հայաստան է ներկրվում մոտ 10 հազար տոննա բանան: Վերը նշված «այլընտրանքային» բանանի բոլոր խմբաքանակները միասին չեն կազմում այդ ծավալի նույնիսկ 1 տոկոսը: Բայց դրա շուրջ աղմուկն այնպիսին է, կարծես գործող մոնոպոլիստը` «Քեթրին» ընկերությունը արդեն սնանկանում է: Եվս մի մանրուք: Ներկրողներից մեկի հետ տեղի ունեցածը հրաշալի հնարավորություն էր տվել կառավարությանը՝ օգտվել առիթից եւ հիմնահատակ կործանել այդ մոնոպոլիան, սակայն դա չարվեց: Այլ կերպ ասած, մոնոպոլիաների դեմ իրական պայքար, գոնե այս պահին, չկա: Նույնիսկ դրա ակնարկն էլ չկա, բայց կա մեծ աղմուկ:      

Տնտեսության զարգացմանը խոչընդոտող այլ երեւույթների դեմ պայքարի մասին, օրինակ՝ կոռուպցիա, ստվերային տնտեսություն, բիզնեսի եւ քաղաքականության սերտաճում եւ այլն, խոսելն անգամ ավելորդ է: Մի խոսքով, կարող ենք արձանագրել, որ այս տարվա սեպտեմբերի սկզբին նոր վարչապետի նշանակումից եւ դրան հետեւած նոր կառավարության ձեւավորումից հետո անցած այս ամիսների ընթացքում չենք կարող արձանագրել ոչ միայն լուրջ փոփոխություններ, այլեւ այդպիսի փոփոխությունների նախադրյալներ: Տեսնենք՝ ինչ կլինի հաջորդ տարի:

Տպել
11702 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց