Պետք է բոյկոտի միջոցով ապալեգիտիմացնենք գաղութային քրեաոստիկանապետական վարչակազմին

29/12/2016 schedule21:00
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և «Սասնա Ծռեր» խմբավորման Ամանորյա ուղերձը. 
 
Սիրելի՛ հայրենակիցներ
 
Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների բարեմաղթությունների փոխարեն թշնամին ստիպում է մեզ նորից խոսել զոհերի մասին:
 
Վարժեցնելով մեզ կորուստների անխուսափելիությանը, նա որդեգրել է մաշեցնող պատերազմի մարտավարություն, փորձելով  սուգը դարձնել մեր ընտանիքների սովորական հոգեվիճակ:  Իսկ օտարի շահերին լծված ազգադավ վարչակազմը, չկատարելով իր վրա դրված արժանապատվորեն հակազդելու պարտականությունը, ամեն ինչ անում է ժողովրդի մեջ  արտաքին հովանավորի անհրաժեշտության գիտակցություն ներարկելու համար:
 
Այո, դժբախտաբար  մարդկային, տարածքային, քաղաքական և  քաղաքացիական կորուստներով ենք  մտնում Նոր տարի: Այդ և գալիք կորուստների վերաիմաստավորման անհրաժեշտությունը ստիպում է մեզ  վերհիշել մեր ով լինելը և գիտակցել պահի պատմականությունը:
 
Հայ ժողովուրդն արդեն մի քանի հազարամյակ տարածաշրջանի կարևոր բաղկացուցիչմիավորի՝ Հայաստանի տերն ու կերտողն է: Այդ հազարամյակների ընթացքում մեր այսկարգավիճակը պահպանելու ու նորոգելու, մեր պատմական առաքելությունըվերահաստատելու բազմաթիվ առիթներ ու անհրաժեշտություններ են եղել: Այժմ մենք ապրումենք այդպիսի հերթական ժամանակահատվածում:
 
Առնվազն առաջիկա տասնամյակը լինելու է միջպետական հարաբերություններիտուրբուլենտության, արտաքին ու ներքին վայրիվերումների տասնամյակ: Միջազգայինգլոբալ անկայունության ներկայիս պայմաններում տարածաշրջանի այսօրվա քաղաքականօրակարգում Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով ձևավորվածմիավորների սահմանների վերանայումն է և նոր միավորների առաջացումը:
 
Պետք է խոստովանենք, որ նման դարակազմիկ փոփոխությունների շեմին ենք մոտենում շատծանր բեռով և խորապես հակասական վտանգավոր ճգնաժամային վիճակում: Որպեսժողովուրդ՝ ունենալով նոր ստեղծվող իրավիճակի ձևավորմանը մասնակցելու և տարածաշրջանային սուբյեկտի դերով կայունության ու բարգավաճման նոր ափ դուրս գալուներուժ, որպես պետություն՝ հայտնվել ենք կորստի և դրան հետևող աղետի ընթացքի մեջ:
 
Մեր պետությունը (Արցախը ներառյալ) ռուսական ֆանտոմային կայսրության՝ Եվրասիական միության  գաղութի է վերածվել: Նրա գաղութային վարչակազմին հանձնարարված էհասարակությանը հոգեբանորեն նախապատրաստել ազատագրված տարածքներըհանձնելուն և ապավինել պերմյակովներից բաղկացած «խաղաղապահ» ուժերիողորմածությանը: Զուգահեռաբար՝ ավարտին են մոտենում Հայկական բանակիռազմավարական կառավարումը Ռուսաստանին հանձնելու և ԵԱՏՄ գերության մեջ մեզլիակատար սնանկացման մատնելու գործընթացները:
 
Եթե այս ծրագիրն իագործվի, դոմինոյի սկզբունքով Արցախի, Մեղրու միջանցքի, ամբողջ Սյունիքի, հայրենաբնակ հայության և Հայրենիքի այս վերջին կտորի կորուստները կհաջորդենիրար: Ռուսաստանին տարածք է պետք կայազորի համար, ոչ թե Հայաստան երկիր ուպետություն, ուստի մեր դարավոր թշնամու հետ նա, ի վերջո, հենվելով նաև նախկին փորձիվրա, լեզու կգտնի, բայց արդեն առանց մեզ:
 
Սակայն մեր պատմությունը հուշում է, որ օտարի ու նրա խամաճիկ յուրայինի ձեռքով իրագործվող այսպիսի ընթացքը առաջին անգամը չէ, որ մեզ լինել-չլինելու խնդրի առաջ է կանգնեցրել: Եվ այդ պատմությունը բազմիցս ապացուցել է, որ աշխարհի ու տարածաշրջանի բոլոր դարակազմիկ վերաձևումների ժամանակ մենք կարողացել ենք, հավատարիմ մնալով մեր առաքելությանը, նորից ու նորից հարություն առնել և ինքնիշխան կերպով շարունակել մեր պատմական երթը՝ որպես տարածաշրջանին ու աշխարհին քաղաքակրթական արժեքավելացնող ժողովուրդ:
 
Ներկայիս փուլում գաղութային վարչակազմը լծվել է 2017թ. գարնանը նախատեսվածընտրությունների միջոցով իր լեգիտիմացման գործին, որպեսզի կարողանա իրագործել իրենհանձնարարված հրեշավոր ծրագիրը:
 
Այդ պատճառով՝ մեր առաջադրանքը պետք է լինի նշված ծրագրի խափանումն ու հայությանազգային առաքելության վերահաստատումը: Դրա համար մենք պետք է պատրաստ լինենքը նդվզելու: Եթե արտաքին կամ ներքին թշնամու տված կամ մեկ այլ առիթ լինի, ապա մինչընտրությունները: Իսկ եթե ոչ՝ պետք է բոյկոտի միջոցով ապալեգիտիմացնենք գաղութային քրեաոստիկանապետական վարչակազմին, ավելի հանգամանալից կերպով ինքնակազմակերպվենք և ընդվզմամբ կանխենք աղետը:
 
Ապալեգիտիմացման համար բնավ անհրաժեշտ չէ, որ հասարակության հեղինակազրկվածհատվածը ևս մասնակցի դրան: Համատարած բոյկոտի կարիք չկա: Բավական է, որ բոյկոտին մասնակցի հասարակության գիտակից ու կամային մասի կորիզը՝ հոգեբանականիրավաքաղաքական և գործնական առումներով մերժելով մասնակցությունը դավաճանությանը, գաղութային վարչակազմում տեղ գրավելու բորենիական գզվռտոցին ու բոյկոտը որպես ռեսուրս օգտագործելով՝ այդ մերժման հենքի վրա ազատ ու արժանապատիվհամախմբվածությամբ ինքնորոշվի դեպի ընդվզում և կազմակերպի այն՝ դառնալով դրամիջուկն ու քարշակը: Իսկ ընտրությունների հետ դեռևս հույս կապող և ազնիվ մղումներ ունեցող Հայաստանի քաղաքացիները և մեր արտերկրաբնակ հայրենակիցները, կասկածչունենք, հընթացս կմիանան ընդվզմանը:
 
2016թ. բոլոր ծանր կորուստներով հանդերձ հիշենք, որ Նոր տարի ենք մտնում նաև ազգայինոգու պոռթկումների ձեռքբերումներով ամրապնդված հույսով ու հավատով:
 
Ապրիլյան քառօրյան և «Սասնա Ծռեր» շարժումը ցույց տվեցին, որ մեր ժողովուրդն այսօր էլունի ցասման և ոգու տրամաբանությամբ պոռթկալու ներուժ: Այն ունի նաև իր կամքըպարտադրելու սառը կարողություն: Ըստ այդմ՝ քաղաքական ասպարեզ է բացվել  Հայաստանի նոր կարգավիճակի և պատմական առաքելության վերահաստատման համար, ինչնառաջիկայում պետք է իրականացվի Կուր-Արաքսյան ազգային-ժողովրդավարական ՆորՀանրապետության հիմնադրմամբ և նրա հետագա գործունեությամբ:
 
Սուվերենի կամքով ստեղծվող այս քաղաքական իրողության հետ ստիպված են լինելու հաշվինստել թե՛ ռուսներն ու թուրքերը, թե՛ ամերիկացիներն ու իրանցիները և թե՛ այլոք: Ուստի՝ հավատարիմ լինելենք մեր առաքելությանը, հավատա՛նք ի վերուստ մեզ տրված ուժերին և գործե՛նք արժանապատվությամբ:
 
Բոլորիդ շնորհավորում ենք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթումմարդկային երջանկություն ու ազգային իղձերի կատարում:
 
Մե՛նք ենք տերը մեր երկրի:
 
«29» դեկտեմբերի 2016թ. ք.Երևան
Տպել
2775 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց