Սեյվն էլ դարպասապահների գոլ խփելն է. Գեւորգ Կասպարով

09/01/2017 schedule16:43

Ընդունված է ասել՝ լավ դարպասապահը թիմի կեսն է: Երբ խաղադաշտում գտնվող մյուս ֆուտբոլիստները զգում են, որ թիկունքն ամուր է, իրենց ավելի վստահ են զգում, եւ առջեւում նրանց գործողություններն ավելի լավ են ստացվում: Սակայն հաճախ անգամ այն դեպքերում, երբ դարպասապահի շնորհիվ թիմը հաղթում է տվյալ խաղում կամ մրցաշարում, ծափահարություններն ուղղվում են ռմբարկուներին, իսկ դարպասապահների մասին երկրպագուներն ասում են. «Ահա այս մեկն էլ պետք է հետ մղեր»: ՀՀ ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գեւորգ Կասպարովն ընդգծում է, որ իր դիրքում խաղացող ֆուտբոլիստը պետք է պատրաստ լինի, որ նման ճնշման տակ է լինելու ողջ կարիերայի ընթացքում:

«Դարպասապահն իր թիմի կիսադաշտում, առավելեւս տուգանայինի մատույցներում մարզիչ է: Եթե դու ճիշտ ես հուշում խաղացողներիդ, կարդում ես խաղը, արդեն օգուտ է: Եթե թիմն ուժեղ դարպասապահ է ունենում, վստահ է լինում: Բայցեւայնպես ամենաանշնորհակալ գործն է (ժպտում է): Եթե դու ամբողջ հանդիպման ընթացքում լավ ես խաղում, բայց թիմը պարտվում է, անկախ նրանից՝ քո մեղքով է, թե՝ ոչ՝ քեզ են մեղադրում, ասում են՝ պետք է փրկեր: Դարպասապահը պետք է ուժեղ մարդ լինի»,- ասաց նա armtimes.com-ի հետ զրույցում:

Պատմությանը հայտնի են տասնյակ գոլահար-դարպասապահներ, որոնց ցուցակը գլխավորում է բրազիլական «Սան Պաուլոյի» լեգենդ Ռոժերո Սենին: Բրազիլացին կարիերայի ընթացքում տուգանայիններից ու 11-մետրանոցներից 131 գոլ է խփել: Ժամանակին իրենց ռմբարկուական հատկանիշներով աչքի են ընկել նաեւ պարագվայցի Խոսե Լուիս Չիլավերտը (46) եւ դանիացի Պետեր Շմեյհելը (11), սակայն մանուկ հասակում այս դիրքում հայտնվելիս ֆուտբոլիստը գիտակցում է, որ գոլ խփելու հաճույքը հավանաբար երբեք չի զգալու:

«Եթե դու փրկում ես թիմին, արդեն մեծ գործ ես անում: Ամեն մեկը պետք է իր գործն անի խաղադաշտում: Դա էլ մեր գոլ խփելն է»,- ասում ՀՀ գործող չեմպիոն «Ալաշկերտի» դարպասապահը՝ ավելացնելով, որ իր կարիերայում եղել են սեյվեր, որոնք գոլին հավասարազոր են եղել, սակայն դժվարանում է առանձնացնել դրանցից մեկը:

Գեւորգ Կասպարովի մարզումը

Դարպասապահների մարզումները տարբերվում են մյուս օղակներում հանդես եկողների մարզումներից: Ժամանակի մեծ մասը նրանք դարպասապահների մարզչի գլխավորությամբ առանձին վարժություններ են կատարում: Հանդիպումներից առաջ էլ, բացի գլխավոր մարզչի ցուցումներից, նրանք առանձին առաջադրանքներ են ստանում նաեւ դարպասապահների մարզչից:

«Պարապմունքի ուղիղ կեսի ընթացքում թիմի հետ գործ չունենք, առանձին հատուկ վարժություններ ենք կատարում: Խաղից առաջ գլխավոր մարզիչն ընդհանուր ցուցումներ է տալիս, սակայն դարպասապահների մարզիչն իր դերն ունի: Նա հիշեցնում է հակառակորդ թիմի խաղաոճի եւ առանձին խաղացողների առանձնահատկությունների մասին: Ամեն դեպքում, խաղի ընթացքում ինքդ ես որոշումներ կայացնում: Մենք էլ մեր տուգանային հրապարակում ենք մարզիչ (ժպտում է)»,- ասում է Կասպարովը:  

Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Գեւորգ Կասպարովը խաղացել է 10-ից ավելի թիմերում, սակայն ամենաուժեղ մրցակիցներին հանդիպել է հավաքականի կազմում անցկացրած խաղերում:

«Դեյան Ստանկովիչ (Սերբիա), Անտուան Գրիզման (Ֆրանսիա), Թոմաշ Ռոսիցկի (Չեխիա), բելգիացի նախկին ֆուտբոլիստ (պաշտպան) Դանիել վան Բյույտեն...», - հիշում է նա:    

Որքան էլ, որ դարպասապահը պատրաստ է, որ անգամ հաղթանակած խաղում կարող է մի քանի գոլ ընդունել սեփական դարպասը, չի համակերպվում բաց թողած ոչ մի գոլի հետ:

«Հատկապես տհաճ է, երբ դիպչում ես գնդակին, ու գոլ է մտնում. քեզ չես ներում (ժպտում է),- ասում է նա:  

Ինչպես արդեն նշեցինք, անգամ հաջող խաղեր անցկացնելու դեպքում դարպասապահներն ավելի շատ արժանանում են քննադատության, քան գովեստի խոսքերի: Նրանք սովորաբար դուրս են մնում նաեւ անհատական մրցանակների պայքարից: Դրանք հիմնականում բաժին են հասնում ռմբարկուներին: Սա ավանդույթ է դարձել ֆուտբոլում. ֆուտբոլիստները համակերպվել են դրա հետ, շատ մասնագետներ էլ դա նորմալ են համարում: Վերջերս «Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որի թիմում խաղում է ներկայումս աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը՝ իսպանացի Դավիդ դե Խեան, կարծիք հայտնեց, որ եթե դարպասապահը տարվա լավագույն խաղացող է ճանաչվում, նշանակում է՝ թիմի հետ ինչ-որ բան այն չէ:

Տպել
2101 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է