Թակարդներ վարորդների համար. առավել վտանգավոր արագաչափերը

11/01/2017 schedule14:28

Արդեն տարիներ շարունակ Երեւանում եւ հանրապետության մարզերում գործում են արագաչափ սարքերը, որոնք լուսանկարում են սահմանված առավելագույն արագությունը գերազանցող տրանսպորտային միջոցներին:

Վիճակագրություն

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից ստացված գրության համաձայն՝ 2016 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ Հայաստանում գործում են թվով 181 արագաչափեր: Որպես կանոն, դրանք միջինում օրական արձանագրում են 5-ից 10 խախտում:

Որոշ արագաչափեր առավել «անշառ» են: Մասնավորապես, թվով 10 արագաչափեր անցյալ տարվա հոկտեմբեր ամսին ընդհանրապես որեւէ խախտում չեն ֆիքսել: Իսկ արագաչափերի ընդհանուր թվի ավելի քան մեկ երրորդը (181-ից 64-ը) ամսական արձանագրել է 100-ից պակաս խախտում:

Սակայն կան եւ «ցեղասպանություն անող» արագաչափեր: Մասնավորապես, թվով 21 արագաչափեր ամսական արձանագրել են 600-ից ավել խախտում (այսինքն՝ օրական 20-ից ավելի): Իսկ ահա 7 արագաչափ սարքեր ամսական արձանագրել են 1000-ից ավելի խախտում: Այս արագաչափերն են Երեւան քաղաքի Արտաշիսյան, Արշակունյաց, Աճառյան, Իսակով, Թբիլիսյան եւ Տերյան փողոցների արագաչափերը, ինչպես նաեւ Երեւան-Աշտարակ մայրուղու Պռոշյան գյուղի տարածքում գտնվող սարքը:

Ռեկորդակիրը

Ամենավտանգավոր 10 արագաչափերը մեկ ամսում ապահովել են շուրջ 14 հազար տուգանք: Դա մի քանի անգամ ավելի շատ է, քան արագաչափերի նվազ վտանգավոր կեսի արձանագրած խախտումների գումարային թիվը:

Այլ կերպ ասած, արագաչափ սարքերի ամենավտանգավոր 5 տոկոսը ապահովում է ավելի շատ տուգանք, քան բոլոր արագաչափերի 70 տոկոսը:

Երեւան քաղաքի Արտաշիսյան փողոցում 2012 թվականից գործող արագաչափը 2016 թվականի հոկտեմբերի ընթացքում «նկարել» է 3729 մեքենա՝ արձանագրելով բացարձակ ռեկորդ: Դա նշանակում է, որ այդ հատվածում օրական 120 մեքենայի վարորդ խախտում է սահմանված արագությունը:

Արագաչափերի տուգանքները սկսվում են հազար դրամից եւ հասնում են կես միլիոնի (կախված գերազանցված արագության չափից): Ենթադրենք, որ միջինում տուգանքը կազմում է 10 հազար դրամ: Այդ դեպքում, Արտաշիսյան փողոցի արագաչափը ոստիկանության արտաբյուջետային հիմնադրամին ու «Սեքյուրիթի Դրիմին» անցյալ տարվա միայն մեկ ամսում ապահովել է ավելի քան 37 միլիոն դրամի եկամուտ:

Ընդհանուր առմամբ, առավել վտանգավոր արագաչափերի «թոփ-տասնյակը» հոկտեմբեր ամսին ապահովել է մոտ 150 միլիոն դրամի եկամուտ: Տարեկան կտրվածքով այդ գումարը, մոտավոր ու կոպիտ հաշվարկով, հասնում է 2 միլիարդ դրամի:

Պետք է հասկանալ

Այսպիսով, արագաչափերի համարյա 90 տոկոսը արձանագրել է միջինում օրական 20-ից պակաս տուգանք: Եվ արագաչափերի 10 տոկոսը արձանագրում է օրական 20-ից ավելի տուգանք, իսկ 5 տոկոսը՝ 30-ից ավելի տուգանք:

Մենք առանձին կանդրադառնանք թե՛ Արտաշիսյան փողոցի այս արագաչափին, եւ թե՛ մյուս առավել վտանգավոր արագաչափերին՝ փորձելով հասկանալ, թե որոնք են այս սարքերի տակ խախտումների առատության պատճառները... Ինչու՞ են վարորդները սրանց տակ տասնյակ անգամներ ավելի շատ նկարվում, քան այլ արագաչափերի տակ, եւ ինչպե՞ս պակասեցնել այդ վիճակագրությունը:

Բայց արձանագրենք, որ Հայաստանում կա ճանապարհային երթեւեկության անվտանգության համար պատասխանատու պետական կառավարման մարմին, որը պետք է բացահայտի իրավախախտում ծնող հանգամանքները եւ միջոցներ ձեռնարկի դրանց վերացման ուղղությամբ:

Խոսքը, մասնավորապես, ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության մասին է, որը բացի տուգանելուց, պետք է նաեւ այլ միջոցներ գործադրի խախտումների քանակի նվազեցման համար:

Ճանապարհային ոստիկանությունը

Այդ իսկ պատճառով Ճանապարհային ոստիկանությունից փորձեցինք պարզել ամսական 800-ից ավելի խախտում ֆիքսած արագաչափերի տակ խախտումների այդ առատության պատճառները:

ՃՈ-ից ստացված պատասխանից պարզ դարձավ, որ այդ մարմնում չգիտեն, կամ չեն ցանկանում իմանալ, թե ինչու են այդ հատվածներում վարորդները առավել շատ խախտում գործում: Գրության մեջ, մասնավորապես, ասված է, որ «Տրասպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ թույլ տալը կարող է պայմանավորված լինել տարբեր սուբյեկտիվ գործոններով (անուշադրություն, անզգուշություն, շտապողականություն եւ այլն), որոնք վերլուծության ենթարկել հնարավոր չէ»:

Կարիք չկա ընթերցողին բացատրելու, որ վարորդների անուշադրությունը, անզգուշությանը, շտապողականությունը եւ այլ հանգամանքները, սովորաբար, հավասարապես են բաշխված լինում: Եվ եթե մի արագաչափի տակ վարորդները միջինում 10-20 անգամ ավելի անուշադիր, անզգույշ ու շտապող են, ապա դա պետք է ունենա պատճառներ: Լուրջ պատճառներ:

Առավել եւս, որ ամենաանվտանգ արագաչափերի տակ տուգանվողների քանակը համարյա հազար անգամ ավելի քիչ է, քան ամենավտանգավորների տակ տուգանվողներինը: Եվ չի կարող քաղաքի տարբեր հատվածներում վարորդների անուշադրության, անզգուշության ու շտապողականության չափը հազարապատիկ տարբեր լինել:

Ընդ որում, այդ տարբերությունը չի կարող պայմանավորված լինել նաեւ ավտոմեքենաների հոսքերի քանակով, քանի որ կան բավականին ծանրաբեռնված փողոցներ, որոնց վրա օրական ընդամենը 1-2 խախտում է ֆիքսվում:

Հ.Գ. Անմեղության կանխավարկածից ելնելով՝ մենք կփորձենք ենթադրել, որ Ճանապարհային ոստիկանության կողմից առավել վտանգավոր արագաչափերի ճանապարհահատվածները չուսումնասիրելը պայմանավորված է կոմպետենտության պակասով եւ ոչ այն հանգամանքով, որ ոստիկանությունում շահագրգռված են շատ տուգանքներով, քանի որ դրանց գումարները գնում են հենց ոստիկանության արտաբյուջետային հիմնադրամ:

Դանիել Իոաննիսյան

Տպել
9926 դիտում

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա