Վարչապետի մոտ քննարկել են Գեղարքունիքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները

11/01/2017 schedule17:55

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները՝ վարչապետի մարզային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Մանրամասն անդրադարձ է կատարվել ներկայացված բիզնես ծրագրերից յուրաքանչյուրին, որոնք վերաբերում են պանրագործության, կաթնամթերքի, գյուղմթերքի արտադրության ընդլայնմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ առանձին բիզնես ծրագրերում արտաքին ներդրողների ներգրավմանը:

Կարեւորելով մարզերում ներդրումային ծրագրերի խթանումն ու իրականացումը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը համաֆինանսավորելու եւ աջակցություն է ցուցաբերելու այն ծրագրերին, որոնք հեռանկարային են, ունեն տնտեսական հիմնավորում, գնահատված ռիսկեր, կարող են դառնալ արդյունավետ բիզնես՝ ստեղծելով նոր աշխատատեղեր եւ ապահովելով մուլտիպլիկատիվ էֆեկտ:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Գյուղատնտեսության, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություններին եւ առաջարկել Կենտրոնական բանկին՝ հավանության արժանացած ծրագրերի իրականացմանը համապատասխան ընթացք տալու նպատակով դիտարկել իրենց կառույցների միջոցով օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը:

Առաջարկվել է նաեւ Կենտրոնական բանկի մասնակցությամբ ստեղծել հարթակ՝ գործարարների համար բիզնես դասընթացներ եւ ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով, ինչը կնպաստի ներդրումային ծրագրերի ավելի հիմնավոր եւ արդյունավետ կազմմանը:
Հաջորդիվ կառավարությունում քննարկվելու են նաեւ մյուս մարզերից ստացված ծրագրային փաթեթները:

Տպել
1157 դիտում

Արեւի խավարումն ԱՄՆ-ում (լուսանկարներ)

«Փոխանցումների մարդ». Պոգբան խոսել է Մխիթարյանի մասին

Արթուր Ալեքսանյանն այսօր ԱԱ-ում հաղթեց վրացուն, որին Թբիլիսիում զիջել էր սկանդալի պատճառով

Ահաբեկիչները թանկարժեք իրեր են վաճառել Բարսելոնայում ահաբեկչություն կազմակերպելու համար

Իսկ Սերժ Սարգսյանը համաձայնություն տվե՞լ է Թուրքիային ԵԱՏՄ հրավիրելու հարցում

Երեւանի Ռոստոմի փողոցի թիվ 97 տան բակում գազի բալոնից արտահոսք է եղել

Դոնի Ռոստովում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով 45 մարդ է տուժել

Ավտոլվացման կետի աղմուկի հարցը կլուծվի. տնտեսվարողը լուծում է գտել (տեսանյութ)

Մերկելը պատասխանել է «YouTube-երների» հարցերին

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի 2017թ չեմպիոն. 3-րդ չեմպիոնությունն աշխարհի առաջնություններում

Ավանեսով եւ Աթոյան փողոցների խաչմերուկի մոտակայքում վթար է տեղի ունեցել, կա զոհ

Բալահովիտում վրաերթի հետևանքով 2 տարեկան երեխա է մահացել

Մալաթիա տոնավաճառում հրդեհ է. դեպքից 1 ժամ ուշ հայտնում է ԱԻՆ-ը

Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարա՞ր հանել. Կարեն Կարապետյան

Ավստրիան ստուգումներ է իրականացնում Իտալիայի հետ սահմանին

Կարապետ Չալյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար. ԱԱ-ում հայ ըմբիշների այսօրվա արդյունքները

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է ՌԴ

Մեղադրանք է առաջադրվել՝ Տավուշում 32-ամյա տղամարդուն սպանելու համար

Մարսելի մարդասպանը հոգեկան խնդիրներ ունի

Պարզից էլ պարզ է՝ ինչ նպատակով եմ գնում աշխարհի առաջնություն. ԵԱ չեմպիոն Հովհաննես Բաչկով