ՖԻՖԱ-ի նախագահը հայտնել է Աշխարհի առաջնության մասնակիցների թվի ընդլայնման պատճառը

11/01/2017 schedule18:56

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ Աշխարհի առաջնության մասնակիցների թվի ընդլայնումն ավելի դիտարժան է դարձնելու այդ մրցաշարը:

«Դա բացառապես ֆուտբոլային որոշում է, մենք որեւէ ֆինանսական խնդիր չենք լուծում: Նախորդ առաջնությունում Կոստա Ռիկայի հավաքականը դուրս թողեց Իտալիային եւ Անգլիային: Կան նաեւ այլ թիմեր, որոնք կարող են իրենց լավ դրսեւորել մունդիալում: Շատ երկրներ կկարողանան անցնել որակավորման փուլը եւ ավելի մեծ ֆինանսական ներդրումներ կանեն ֆուտբոլի վրա:

Ես հարգում են այս որոշման դեմ հանդես եկող ակումբների դիրքորոշումը: Սակայն մենք ֆուտբոլային օրացույցին ձեռք չենք տալիս, Աշխարհի առաջնության ժամկետները չեն երկարացվում եւ ֆուտբոլիստները հավելյալ ծանրաբեռնվածության տակ չեն ընկնում: Մրցաշարը կտեւի 32 օր, ինչպես եւ այժմ: Մինչդեռ այս կերպ մենք հնարավորություն ենք տալիս ավելի շատ երկրների իրականացնել իրենց երազանքը:

Վստահ ենք, որ առաջնության մասնակիցների թվի ընդլայնումն ավելի դիտարժան է դարձնելու ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը»,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում BBC News-ը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն երեկ պաշտոնապես հայտարարել է, որ 2026 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու են 48 թիմ՝ նախկին 32-ի փոխարեն: Համաձայն տարածված հայտարարության, խմբային փուլում թիմերը բաժանվելու են 16 խմբի՝ յուրաքանչյուրում 3-ական թիմ եւ խմբերում 1-2 տեղեր գրավածները պայքարը շարունակելու են 1/16 եզրափակչում: 16 թիմեր, որոնք խմբային փուլում կզբաղեցնեն վերջին՝ 3-րդ տեղը, անցկացնելով 2-ական հանդիպում կլքեն պայքարը խմբային փուլի ավարտից հետո, 3-ական հանդիպում անցկացնելուց հետո պայքարը կլքեն ևս 16 թիմ (որոնք կպարտվեն 1/16 եզրափակչում):

Տպել
2094 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է