Մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործի անջատված մասով բժիշկներ են հարցաքննվել

12/01/2017 schedule19:20

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ արդեն մի քանի ամիս է՝ շարունակվում է 2015 թվականի հուլիսի 27-ին մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ ծննդկան Մերի Մարգարյանը մահացել է «Էրեբունի» ԲԿ-ում: Նրա հարազատները կատարվածի մեջ մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, որի մոտ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը: Գործով ամբաստանյալի աթոռին են Շուշանիկ Բախշյանն ու նույն ԲԿ-ի բժշկուհի Անի Բաբելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Դատավարության այս փուլում հարցաքննվում են թե՛ «Էրեբունի» ԲԿ-ի եւ թե՛ «Շենգավիթի» բժիշկներն ու մասնագետները: Սույն գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը:

- Մարինե, տուժող կողմը դատավարության ընթացքն ինչպե՞ս է գնահատում:

- Տուժող կողմը դեռեւս մեկ կարծիք ունի ընթացքի վերաբերյալ, ամեն դեպքում հետազոտման փուլն է, այն, կարելի է ասել, իրականացվում է նորմալ դատավարական կարգի պահպանմամբ: Լուրջ դատավարական բացթողումներ չկան, զննում ենք, հետեւողական ենք լինում յուրաքանչյուր գործողության, յուրաքանչյուրի հայտարարությանը:

- Այս փուլում հարցաքննվում են թե՛ «Շենգավիթ» ԲԿ-ի եւ թե՛ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները: Նրանց կողմից կարեւոր հայտարարություն եղե՞լ է, որը կարող է ազդել գործի ելքի վրա:

- Այստեղ արդեն ակնհայտ հայտարարություններ կան երկու բժշկական կենտրոնների կողմից, հակասությունները փաստաթղթային են: Մասնավորապես «Էրեբունի» ԲԿ-ի մասով  որոշ անճշտություններ կան նաեւ ժամային գրառումների վերաբերյալ, բայց դրանից անմասն չի մնացել նաեւ «Շենգավիթ» բժշկական կենտրոնը, որովհետեւ հետազոտված փաստաթղթերից իրենց մոտ էլ կան բազմաթիվ թերություններ, ոչ լիարժեք գրառումներով: Այդ մասով դեռեւս մեր տեսակետը կհայտնենք: Ամեն դեպքում, եթե ընդունենք «Էրեբունի» բժշկական կենտրոնը ժամային առումով կես ժամ այս կողմ, այն կողմ ինչ-որ գրառում է կատարել, արդյո՞ք դա ազդել է մահվան ելքի վրա, պատճառահետեւանքային կապ ունի՞ մահվան հետ, թե՝ ոչ: Բայց կարեւոր փաստ է տուժող կողմը արձանագրել, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկների բժշկական գիտելիքների մասով հիմնավորումները այլ են, «Էրեբունունը»՝ այլ:

- Բայց հարցաքննություններից տպավորություն է, որ երկու բժշկական կենտրոնները այսպես ասած մեղքը մեկը մյուսի վրա են բարդում:

- Առաջին օրից դա ես նկատել եմ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի կողմից, որովհետեւ «Էրեբունու» կողմից մենք որեւէ արձագանք չենք ստացել: «Շենգավիթի» բժիշկներն ասում են՝ մի մոռացեք, որ մահը գրանցվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Փորձագետները «Էրեբունու» մասով բացթողումներ չեն նկատել, միայն գրել են որոշակի փաստաթղթային թերությունների մասին, որը մահվան հետ որեւէ կապ չունի: Բայց «Շենգավիթ» ԲԿ-ն ի սկզբանե հղիին ջերմությունով չի հոսպիտալացրել, մի քանի անգամ գնացել է, չեն հոսպիտալացրել, մի անգամ էլ գնացել է, մերժում է մատյանում արձանագրվել:

- Երեկվա (նախօրեի) նիստում գործով ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանը հայտարարեց, որ Մերի Մարգարյանը գտնվել է դինամիկ հսկողության ներքո: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ի՞նչ եք կարծում, եթե Մերի Մարգարյանը մնար դինամիկ հսկողության տակ, ծնողները կդժգոհեի՞ն: Դինամիկը այն կլիներ, երբ հղին ասեր՝ ջերմություն ունի, բժիշկը հոսպիտալացներ ու ժամը մեկ հետազոտություն իրականացներ: Ի վերջո «Շենգավիթ» ԲԿ-ին հարց տվեք՝ դուք ջերմության պատճառը պարզե՞լ եք, թե՝ ոչ, ձեր ասած՝ գրիպ չէր, ինչի՞ց էր: Փաստաթղթերը մենք հետազոտել ենք եւ թող ցույց տան՝ իրենց ասած դինամիկ հսկողությունը ի՞նչ ձեւով է արտահայտվել: Դինամիկ հսկողություն երեւի ինքը միայն վերջին օրն է համարում, որը էլի դինամիկ էլ չի եղել:

- Իսկ կա՞ն բժիշկ վկաներ, որոնք հարցաքննվել են, բայց դուք նրանց լրացուցիչ հարցաքննելու անհրաժեշտություն եք տեսնում:

- Գուցե լինի անհրաժեշտություն: Մենք ունենք գործի անջատված մաս, որով նախաքննությունը շարունակվում է, դրա համար միգուցե դատարանում չտանք մեր հարցերը, անջատված մասով այնտեղ  համապատասխան գործողություններ կատարենք: Այս պահին վաղ է:

- Անջատված մասով գործն ի՞նչ փուլում է, մեղադրյալի կարգավիճակ ունեցող բժիշկներ կա՞ն:

- Մեղադրյալ չկա: Ընդամենը ով էլ որ հարցաքննվում է, վկայի կարգավիճակում է, բայց մենք մի քանի անձանց մասով մեղադրանք առաջադրելու միջնորդություն ենք ներկայացրել, ինչի հիման վրա փորձաքննություն է նշանակվել եւ եզրակացությունը այդ մասով եկել է, ծանոթացել ենք դրանց, բայց քանի որ նախաքննություն է ընթանում, հրապարակման իրավասություն չունեմ:

- Հիմա բժիշկ վկաների հարցաքննությունից հետո ապացույցների հետազոտման ի՞նչ կարգ է դատարանը սահմանել:

- Կհարցաքննվեն երեք փորձագետները (լյարդաբան, մանկաբարձ-գինեկոլոգ, հանձնաժողովային փորձաքննության նախագահ): Հետո արդեն ամբաստանյալների հարցաքննությունը կլինի:

Նշենք, որ սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 17-ին:

Տպել
3973 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)