«Շիրակի» մարզիչ Վարդան Բիչախչյանը որդու նկատմամբ արտասահմանյան թիմերի հետաքրքրության մասին

12/01/2017 schedule17:41

Գյումրիի «Շիրակի» 17-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը բավական ժամանակ է, ինչ արտասահմանյան թիմերի ուշադրության կենտրոնում է: 2016 թ. հոկտեմբերի սկզբին ՀՀ մինչեւ 19 տարեկանների հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստը բրիտանական The Guardian-ի կողմից ընդգրկվեց աշխարհի 60 ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում: Նույն ամսում հաջողությամբ փորձաշրջան անցավ Մոսկվայի «ԲԿՄԱ»-ում, իսկ նոյեմբերին՝ իտալական «Ֆիորենտինայի» 2-րդ թիմում:

Armtimes.com-ի հետ զրույցում նրա հայրը՝ «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, նշեց, որ որդուն խորհուրդ է տալիս հավասարակշված վերաբերմունք ունենալ իր հանդեպ եղած ուշադրության նկատմամբ:

«Նա միշտ պետք է կարողանա սթափ դատել: Այդ խոսակցությունները, կոմպլիմենտները երկրորդական են: Նա պետք է կարողանա յուրաքանչյուր մարզում անցկացնել բարձր մակարդակով: Պետք է շատ ուշադրություն չդարձնի կողմնակի խոսակցություններին, քանի որ նա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը կլինի: Միշտ էլ թե՛ մեր երկրում, թե՛ ընդհանրապես աշխարհում նման տարիքում շատ խոստումնալից տղաներ իրենց մասին խոսել են տալիս, բայց արդյունքում այդ ամենն ակնթարթ է տեւում, ու հետո վերանում է: Ես նրան խորհուրդ եմ տալիս շատ քիչ կարդալ, մանավանդ այն, ինչը վերաբերում է իրեն»,- ասաց նա՝ նշելով, որ ՀՀ հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վառ օրինակ է ֆուտբոլիստի համար, որը ժամանակին կարողացել է ճիշտ գնահատել իրավիճակը եւ զգոնությունը չթուլացնել իր նկատմամբ եղած ուշադրությունից գայթակղվելով:

Այն ընթացքում, երբ Վահանը որեւէ թիմում փորձաշրջան է անցնում, Վարդան Բիչախչյանը փորձում է օգնել նրան իր խորհուրդներով, սակայն միաժամանակ աշխատում է շատ չծանրաբեռնել: Նա որդուն միշտ հորդորում է մարզումների ընթացքում ներդնել ողջ ուժերը:

«Պարապմունքից եմ հարցնում, թե ինչպես անցավ, ու միշտ ասում եմ, որ անմնացորդ պետք է նվիրվի, պետք է կարողանա յուրաքանչյուր պարապմունքի ընթացքում որակ ապահովել: Ու բնականաբար, այս խոսքերն ասում եմ իմ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին՝ անկախ նրանից՝ որտեղ է գտնվում՝ հավաքականի ճամբարում, փորձաշրջանում, թե՝ «Շիրակում»»,- ասաց մասնագետը:

Վարդան Բիչախչյանը դեռ չգիտի, թե որտեղ է որդին շարունակելու կարիերան: Այդ մասին հստակություն կլինի այն բանից հետո, երբ լրանա նրա 18 տարին (2017 թ. հուլիսի 9): Միայն դրանից հետո Վահանն այլ թիմի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքելու իրավունք կունենա:

Տպել
4566 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց