«Հաց բերող» Արթուր Սարգսյանը հորդորում է չխանգարել իր պաշտպանների աշխատանքին

13/01/2017 schedule12:00

«Հետք»-ն այսօր հանդիպել է 2016 թվականի հուլիսի 26-ին ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա Ծռեր» խմբին հաց հասցրած եւ 6-ամսյա կալանքից 12 օր առաջ ազատություն վերադարձած Արթուր Սարգսյանի հետ (Խափանման միջոց կալանքը փոխվել է վերահսկող դատախազի որոշմամբ): Ստորեւ ներկայացվում է «Հաց բերողի» կողմից գրված, իր շահերի պաշտպանությանն առնչվող հայտարարության տեքստն ամբողջությամբ.

«Հարգելի ընկերներ, բարեկամներ, ցավով տեղեկացա իմ պաշտպանության հարցի վերաբերյալ վերջին շրջանում բարձրացված աղմուկի մասին եւ այդ ամենին իմ ընտանիքի անդամների ներգրավման մասին: Նախ անհրաժեշտ եմ համարում իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր մտահոգված եւ անհանգստացած են ինձ համար եւ իմ գործով, եւ փորձում են ինչ-որ բանով օգտակար լինել: Սակայն մի բան պետք է հստակեցվի: Իմ պաշտպանությունը իրականացնում են իմ կողմից ընտրված պաշտպանները, որոնց պրոֆեսիոնալիզմը եւ աշխատանքի որակն ինձ մոտ կասկած չի առաջացնում:

Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ինչ-որ կերպ օգնել ինձ եւ օժանդակել իմ գործին, նախ եւ առաջ խնդրում եմ բոլոր մտահոգությունները եւ հարցերը քննարկել եւ համաձայնեցնել իմ պաշտպանների հետ գործին չվնասելու նպատակով, քանի որ իմ պաշտպանների ձեռնարկած գործողությունները համաձայնեցված են ինձ հետ: Խնդրում եմ առանց վերջիններիս հետ համաձայնեցնելու չձեռնարկել որեւէ գործողություն, քանի որ դա կարող է լրջորեն վնասել իմ պաշտպանությանը եւ դրա շրջանակներում ըստ անհրաժեշտության ընտրվող եւ իրականացվող մարտավարությանը:

Ինչ վերաբերում է իմ ազգականներին, ապա հաշվի առնելով այն, որ պաշտպանների գործողությունները համաձայնեցված են ինձ հետ, ձեզ ևս խնդրում եմ բոլոր հարցերը և գործողությունները համաձայնեցնել պաշտպաններիս հետ գործին չվնասելու նպատակով: Նույնիսկ եթե ձեզ չի հաջողվում ինչ-որ ժամանակահատվածում կապվել նրանց հետ, դա չի նշանակում, որ թույլատրելի է առանց նրանց հետ համաձայնեցնելու որևէ գործողության դիմել, դա հակասում է իմ շահերին և ցանկությանը:

Ինչ վերաբերում է «Ազատություն և Հայրենիք» հիմնադրամին, ապա համոզված լինելով, որ դրա ներկայացուցիչների գործողությունների նպատակը ինձ վերաբերող հարցում ևս իմ առողջական և իրավական շահերով ազնիվ մտահոգությունն է, խնդրում եմ հետայսու ձեռնպահ մնալ նմանօրինակ նախաձեռնություններից, քանի որ դրանք ուղղակիորեն վերաբերում են իմ շահերին և պահանջում եմ, որպեսզի ձեր բոլոր գործողությունները համաձայնեցվեն իմ և իմ պաշտպանների հետ, նույնիսկ եթե իմ ազգականներն են դիմում ձեզ, այն պարզ պատճառով, որ ինձ վերաբերող հարցերով որոշում կայացնողը նախ ես եմ և իմ համաձայնությամբ իմ պաշտպանները:

Վերջերս մամուլով և այլ տեղեկատվական միջոցներով իմ անվան հետ կապված և իմ անունից որոշակի տեղեկություններ են հրապարակվում` խնդրանք հորդորս առ այն, որ որևէ այլ անձ իրավասու չէ և լիազորված չէ իմ անունից և ինձ վերաբերող իմ և պաշտպաններիս հետ չհամաձայնեցված գործողություններ ձեռնարկելու և հրապարակումներ անելու: Միևնույն ժամանակ ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել հասարակական և քաղաքացիական ակտիվության և քրեական դատավարության շատ զգայուն ընթացակարգերի առանձնահատկությունների և տարբերությունների վրա, ինչպես նաև դրանք չընկալելու կործանարար հետևանքների վրա և խնդրում եմ դրանք չփորձել և չմիջամտել և չխանգարել իմ շահերի պաշտպանության հարցերին և չփորձել հանդես գալ իմ անունից շահերի պաշտպանությամբ իմ և իմ կողմից ընտրված պաշտպանների միջև, քանի որ դա շատ վտանգավոր և ոչ անհրաժեշտ մի գործողություն է և անհասկանալի են դրա շարժառիթները այն պարագայում, երբ ես որևէ տարաձայնություն չունեմ պաշտպաններիս հետ:

Հատկապես անընդունելի եմ համարում իմ պաշտպանների հեղինակության և մասնագիտական հմտությունների վերաբերյալ մակերեսային և անորակ աղմուկի հրահրումը: Հատկապես այն պարագայում, երբ պաշտպաններիս անշահախնդիր և քրտնաջան աշխատանքի պարագայում փորձ է արվում ցեխ շպրտել և նսեմացնել նրանց աշխատանքը: Ուստի խնդրում եմ դրսևորել զսպվածություն և հարգանք իմ, պաշտպաններիս և իմ շահերի պաշտպանության նկատմամբ:

Իմ շահերի պաշտպանության շրջանակներում պաշտպաններս դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ինչպես հայտնի է միայն այդ դիմումից հետո են ինձ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և այժմ սպասում ենք ՀՀ կառավարության պաշտոնական արձագանքին ՄԻԵԴ-ի հղած հարցերի կապակցությամբ գործի հետագա ընթացքն ապահովելու համար: Ցանկանում եմ շեշտել այդ աշխատանքների և մարտավարության նրբությունները առանց ծավալվելու դրանց բովանդակության մեջ, քանի որ դրանց հրապարակումը ևս կարող է վնաս հասցնել իմ շահերի պաշտպանությանը: Ուստի խնդրում եմ շահերիս պաշտպանության հարցում պաշտպաններիս հետ համաձայնեցված օգնություն ցուցաբերելուց բացի առնվազն չխանգարել այն նուրբ մասնագիտական աշխատանքին, որը կատարում են պաշտպաններս` Դավիթ Գյուրջյանը, Տիգրան Եգորյանը և Վահե Գրիգորյանը:

Հուսով եմ հորդորս և խնդրանքս հասկանալի և ընդունելի են և կհարգվեն բոլորի կողմից, իսկ արտահայտություններիս սրության համար հայցում եմ բոլորիդ ըմբռնումը, դրանք էին այն նվազագույն վրդովմունքիս արտահայտումը տեղի ունեցած հրապարակումների կապակցությամբ, որոնք իմ գնահատմամբ կարող էին նույնիսկ առավել խիստ լինել համաչափության տեսանկյունից»:

Տպել
1446 դիտում

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին