Հեգնանքի ճակատագիրը. հեռուստաշաբաթը Ռուզան Ազիզյանի հետ

14/01/2017 schedule14:55

Աշխատանքային առաջին շաբաթը կարծես թե հաղթահարեցինք՝ ամանորյա թողարկումների բազմակի կրկնություններով, մասնագետների դասերով՝ քանի օր պահել հին աղցանը, ինչպես խուսափել հետտոնական սթրեսներից, ինչպես վերականգնել նախկին քաշը, եւ դեռ ամբողջովին հունի մեջ չմտած, բայց արդեն զգուշավոր փորձեր կատարող քաղաքական-վերլուծական հաղորդումներով։ Վարչապետը համոզված է, որ սթրեսների հիմնական պատճառը չափազանց երկար հանգստանալն է, եւ խոստանում է հաջորդ տարի մի բան մտածել։ Ու աստիճանաբար յուղից փայլող դեմքերով աստղերին էկրաններին փոխարինելու են գալիս քաղաքական ուժերը։ 2017-ը ընտրական տարի է լինելու։

Բովանդակալից սրտխառնոց

Ըստ շարքի տրամաբանության՝ տարվա առաջին վերլուծության մեջ պիտի որ անդրադարձ կատարեինք ամանորյա թողարկումներին՝ հայկական տարբեր ալիքների եթերում, բայց այս անգամ հավանաբար ձեռնպահ մնամ դա անելուց։ Ո՛չ այն պատճառով, որ առաջին աշխատանքային շաբաթվա ընթացքում բազմաթիվ կարեւոր իրադարձություններ են կատարվել եւ տոնական «աստղաթափին» անդրադառնալը հոդվածի ֆորմատի առումով դարձել է անհնար, այլ որովհետեւ անդրադառնալու նյութ չգտա ուշի-ուշով մի ալիքից մյուսը ցատկելու արդյունքում։ Մինչ ես հասցնում էի շրջել ալիքներով, ինձանից առաջ մի ալիքից մյուսն էին «գաղթում» երգերով զինված մեր աստղերը, որոնց մեծ մասի դիմահարդարումը հավանաբար տուրք էր նոր տարվա տանուտիրոջ՝ աքաղաղի ճաշակին։

Տարին տարվա վրա ալիքներն այդպես էլ նոր բան չմտածեցին, քան սեղանների շուրջ նստոտած երգիչների ծափերն են իրենց համքարության երգող ներկայացուցչին՝ ներքին պայմանավորվածությամբ, որ սա էլ իրենց կծափահարի նույն «ջերմությամբ ու ինքնամոռացությամբ», երբ իրենք սկսեն երգել։ 20 տարիների հեռավորությունից ալիքներից ոչ մեկին չհաջողվեց ստեղծել «Մեր բակ»-ից ավելի հաջողված կամ գոնե դրան քիչ զիջող հաղորդում, եւ այս տարի «Հանրայինը» մեծ շուքով նշեց հաղորդման 20-րդ տարեդարձը՝ հիշելով ֆիլմի շուրջ տարվող աշխատանքների մանրամասները, դերասաններին, որոնք այսօր մեզ հետ չեն, մահացել կամ արտագաղթել են։ Հաղորդման վերջում Թաթան բոլորիս ցանկացավ, որ մի այդպիսի ֆիլմ էլ հիմա հաջողվի նկարել, որ մի 20 տարի հետո էլի հիշելու բան ունենանք։

Ու քանի դեռ Թաթայի մաղթանքը մնում է որպես բարի ցանկություն, իսկ հայ «հեռուստադիտող» հանրությունը կենտրոնացած է BBC-ի պատրաստած եւ OPT հեռուստաալիքի ցուցադրած «Շերլոկ Հոլմս» ֆիլմի հերթական սեզոնի նոր սերիաների ուղղությամբ, այս տարվա ամանորից իմ հիշողության մեջ մնաց Հանրայինի տոնական թողարկման մեջ Անի Քրիստիի երգն ու Սերժ Սարգսյանի տոնական ելույթը, որոնք գրեթե նույն տոնայնության մեջ էին՝  Սարգսյանը տոնածառի կողքին կանգնած, լուրջ դեմքով էր բոլորիս մաղթում, որ Հայաստանը, Արցախն ու սփյուռքը միասին ու միակամ լինեն, նույնը Անի Քրիստին մաղթում էր «Դե սպասիր» մուլտֆիլմում գայլի՝ տոնածառի շուրջ երգած ամանորյա երգի հնչյունների տակ։ Բայց չկա չարիք առանց բարիքի. փոխարենը վերադարձը քաղաքական օրակարգին շատ դժվար չի լինի. փաստացի, հայկական հեռուստաալիքների ամանորյա թողարկումների չափ տխուր ու կանխատեսելի մեկ էլ քաղաքական ուժերի շարժն է ապրիլյան ընտրություններին ընդառաջ։

Շատ հեռու մի գնացեք

Քանի դեռ քաղաքական ֆորմատի հաղորդումների մի մասը չի շտապում եթեր վերադառնալ, ազատված ժամանակը լցվում է ինչով պատահի՝ «բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով» ալիքները գզրոցներից հանել են իրենց նախկին տարիների պահուստները՝ «Կարգին հաղորդումից» մինչեւ հազար անգամ դիտված եւ վերադիտված սերիալներ ու ֆիլմեր։ Բայց ոչ միայն դրանք։ «Ուրվագիծ» հաղորդաշարի թողած պարապը «Կենտրոն» հեռուստաընկերությունը լցրեց Գագիկ Ծառուկյանի մասին պատմող «Մարդը, որը կառուցում է» բազմամասանի ֆիլմով, որը յուրօրինակ ձոն էր, տուրք էր, ասք էր մարդկանցից վեհագույնին, մարդկանցից մտահոգին, իմաստության ու մարդասիրության ակունքին։

Ի դեպ, բոլոր նրանց համար, ովքեր խիստ անհանգիստ էին «Ուրվագիծ» հաղորդաշարի եւ Պետրոս Ղազարյանի ճակատագրով, «Կենտրոնի» տնօրենը տեղեկացրեց, որ Ղարզարյանն ու «Ուրվագիծը» հաջորդ շաբաթվանից հավանաբար կրկին եթերում կլինեն։ Ալիքի ղեկավարության այսպիսի որոշումը խիստ տրամաբանական էր. շատ ծայրահեղ քայլ կլիներ ընտրությունների շեմին ազատվել Ղազարյանի նման աշխատակցից (վերջին հաշվով, նա կարող էր տեղափոխվել նաեւ մրցակից ալիք կամ կայք), բայց մյուս կողմից հավանաբար չափազանցություն կլինի քաղաքական հաղորդավարների շարքին ավելացնել նաեւ «Երկիր Մեդիայից» հեռացած Արթուր Կիրակոսյանին ու «Հանրայինին» հրաժեշտ տված Նվեր Մնացականյանին, որոնց՝ ալիքում փորձաշրջան անցնելու լուրերը համառաբար չեն դադարում։

«Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ» ինչպես պնդում է հայկական ասացվածքը, իսկ երեք այսպիսի «հսկաներ» մեկ տեղում, նրանց ավելացրած նաեւ Արմեն Դուլյանը, հաստատ չափից դուրս շատ կլինի մեկ ալիքի համար։ Անգամ եթե այդ ալիքը կառուցող մարդու սեփականություն «Կենտրոն» հեռուստաընկերությունն է։ Ի դեպ, այս ասացվածքը հավանաբար ծանոթ չէ «Հանրայինի» նոր ղեկավարությանը, եւ այսուհետ մենք երեկոյան լուրերի թողարկման տաղավարում ունենք ոչ թե մեկ, այլ միանգամից երկու վարող՝ Արտակ Հերիքյանին ու Լարա Առաքելյանին, որոնք շոու ծրագրի նման մեկը մյուսին են փոխանցում խոսքը, իրար հայացքներ են նետում, ժպիտներ փոխանակում ու մեկնաբանում միմյանց հաղորդած լուրերը։ Բայց դեռ իրար աչքով չեն տալիս։ Եվ փոփոխությունները սրանով չեն ավարտվում։ «Առաջին լրատվականը վերանվանվել է «Օրակարգ»։ Ու փոխվել է նաեւ տաղավարը, որովհետեւ տաղավարները այնպիսի բան են, որոնք միշտ, տեղի կամ անտեղի փոփոխվում են, իսկ բովանդակությունը այնպիսի բան է, որ չի փոփոխվում երբեք։ 

Օրախնդիր մտահոգություններ

Իսկ քանի դեռ քաղաքականությունն իր ողջ ծավալով չի զբաղեցրել հայ շարքային քաղաքացու ու շարքային ընտրողի ողջ ժամանակը, քննարկման են դրվում հարցեր, որոնք ավելի իրադարձություններով լի ժամանակներում պիտի որ այդքան մեծ ռեզոնանսի չարժանանային։ Այլազգիի հետ ամուսնացած հայուհին օրեր շարունակ լրատվության առիթ դարձավ ոչ միայն կայքերում ու սոցիալական ցանցերում, այլեւ «Ստատուս» հաղորդման, «Այբ-ֆե»-ի ու այլ լրատվականների ջանքերով հայտնվեց եթերում։ Ով չալարեց՝ ազգագրագետից մինչեւ ակտիվիստ ու իրավապաշտպան, մեզ սովորեցրեց, թե ինչպես պիտի վարվել նման դեպքերում եւ ինչպես ոչ մի դեպքում չի կարելի վարվել։ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ «Մարտիկ» հաղորդաշարի վերաբերյալ եւս իրենց կարծիքը բոլորը հայտնեցին։

Մի լավ տխրեցինք տոներից հետո հաճախացած սպանությունների համար, մի լավ հեգնեցինք Նոր Գեղիի գյուղապետ Ֆրոնտիկ Թեւոսյանին, որն իրեն ծննդյան նվերներ է անում հանրային գույքն ու շինությունները սեփական անունով կոչելու միջոցով։ Նախորդ տարվա վերջին «Չափ ու սահման» հաղորդման մեջ ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը, պարզվում է, հիասքանչ միտք էր հայտնել, որը ես բաց էի թողել, թե չէ շատ ավելի վստահ ու խիղճս հանգիստ կմտնեի 2017թ։ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի պնդմանը, որ արտագաղթի մակարդակով Հայաստանն աշխարհում երկրորդն է Բոսնիայից հետո, Մելիքյանը ասաց. «Արտագաղթը վերջին շրջանում ոչ միայն նվազել, այլ կարծես թե կանգ է առել»։

Չգիտեմ այս հարցազրույցին ոնց կվերաբերվեն արդեն արտագաղթած մեր համերկրացիները, բայց գիտեմ, թե մոտավորապես ինչ բառերով սրան կարձագանքեն մեր այն հայրենակիցները, որոնց վերաբերյալ ATV-ի առավոտյան թողարկման ժամանակ վարող Հովհաննես Թովմասյանը հարց հղեց «Սանիտեկի» ներկայացուցչին. «Դուք նշեցիք, որ հատկապես հունվարի սկզբի ժամանակաշրջանում աղբը կրկնակի կամ նույնիսկ եռակի ավելանում է։ Ցավոք սրտի դեռեւս կան մեր իրականության մեջ մարդիկ, ում համար կյանքը պայծառ գույներով լի չէ եւ փողոցում, աղբի մեջ մարդիկ ինչ-որ բաներ են փնտրում, հիմնականում ապակե տարաներ։ Այդ մարդկանց գործունեությունը ձեզ օգնո՞ւմ, թե՞ խանգարում է»։ Այս հարցի պատասխանը երեւի այս դեպքում այնքան էլ կարեւոր չէ, ավելի կարեւոր է այն, որ նրանք միայն շշեր չեն փնտրում, այլ նաեւ սնունդ։ Այն հին սնունդը, որ մենք դեն ենք նետում, որ չթունավորվենք։ Չնայած թույնը երեւի բոլորովին այլ տեղերում է կուտակվել։

Ռուզան Ազիզյան

Տպել
3373 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց