Նկարչուհի Սաթենիկ Ղուլիջանյանը Գերմանիայում մոտ 20 ցուցահանդեսի է մասնակցել

16/01/2017 schedule20:19

Երիտասարդ նկարչուհի Սաթենիկ Ղուլիջանյանն արդեն 3 տարի է, ինչ ապրում է Գերմանիայի Կարլսրուե քաղաքում: Ամուսինը՝ Արսեն Հայրապետյանը, ծրագրավորող է: Նրան այնտեղ աշխատանք ենք առաջարկել եւ ընտանիքը տեղափոխվել է: Այս ընթացքում Սաթենիկը հասցրել է մոտ 20 խմբակային ցուցահանդեսի մասնակցել Գերմանիայում: Բացի այդ՝ անհատական եւ խմբակային ցուցահանդեսներ է ունեցել շվեյցարական Ժնեւում: Armtimes.com-ի հետ զրույցում նա պատմեց իր հաջողությունների մասին:

«Ժնեւում 3 տարի առաջ 2 ցուցահանդես եմ ունեցել՝ մեկը հայկական համայնքում Կողբ գյուղի Գեղարվեստի դպրոցի ուսուցիչների հետ միասին, մյուսն էլ (անհատական) CERN-ում (Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն): Գերմանիա մեկնելուց հետո փորձեցի որոշ կապեր հաստատել այսպիսի միությունների հետ: Արդյունքում 2 միության անդամ դարձա՝ մեկը Բադենի նկարիչների միությունն է, մյուսն էլ Լեոպոլդսհաֆենի նկարիչների միությունը։ Վերջին մեծ խմբակային ցուցահանդես եղել է Անդրեաս Հելմլինգի ցուցասրահում (խմբ. 2016 թ. հոկտեմբեր), որտեղ ներկայացել էի իմ գեղանկարներով եւ քանդակներով»,- պատմեց նա։

Սաթենիկը Կողբ գյուղից է: Սովորել է այնտեղի գեղարվեստի դպրոցում: Իր հիմնական գիտելիքները ստացել է հենց այնտեղ: Այլ երկիր տեղափոխվելը չի խոչընդոտում, որ շարունակի համագործակցել դպրոցի հետ:

«Հայաստանում Կողբի գեղարվեստի դպրոցի հետ միասին իմ գործերը մասնակցում են ցուցահանդեսների: Ուզում եմ դրանով ցույց տալ, որ իմ կապը Հայաստանի եւ իմ Կողբ գյուղի հետ մինչ օրս շատ ամուր է»,- ընդգծեց նա։

31-ամյա Սաթենիկն արդեն 16 տարի է, ինչ զբաղվում է նկարչությամբ: Նա բազմաթիվ ցուցահանդեսների է մասնակցել նաեւ Հայաստանում: Ցավով նշում է, որ հայրենիքում հաջողության հասնելը շատ ավելի բարդ է, քան արտասահմանում:

«Գերմանիայում ինձ համար ավելի հեշտ էր գործունեություն ծավալելը՝ չհաշված օտարությունը եւ լեզվի խնդիրները։ Այստեղ քիչ թե շատ գնահատում են քեզ քո գործերով, իսկ Հայաստանում, իմ կարծիքով, դեռ գործում է խնամի-ծանոթ-բարեկամ հասկացությունը։ Եղել է, որ իմ նկարներից ուղարկել եմ Հայաստանի նկարիչների միություն, որ հանձնաժողովն ընտրի եւ ցուցադրի, բայց հետո պարզվել է, որ նույնիսկ չեն էլ բացել տուփը, որ ընտրեն, իսկ այստեղ Բադենի համայնքում ընդամենը լուսանկարներ եմ ներկայացրել եւ 2 օրիգինալ, եւ անմիջապես ընդունվել եմ միությունում»,- ասաց նա:

Սաթենիկի աշխատանքներում գերակշռում են դիմանկարներն ու բնանկարները: Ստեղծագործելու համար նկարչուհին Գերմանիայում ունի բոլոր պայմանները: Միակ բանը, որ պակասում էր, արվեստանոցն էր: 2016 թվականի հոկտեմբերից դա էլ կա: Այնտեղ Սաթենիկն աշխատում է 3 ընկերուհիների հետ: Նրանցից 2-ը ճարտարապետ են, 1-ը նկարիչ: Սաթենիկը երազում է անհատական ցուցահանդեսի մասին, որի համար պետք է առնվազն 30 նոր՝ դեռ չցուցադրված նկար ունենա:

Տպել
5203 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ