ՈւԵՖԱ-ի ամենամյա զեկույցում մի քանի անգամ հիշատակվել է հայկական ֆուտբոլը

Ֆուտբոլի եվրոպական գլխավոր կառույցը՝ ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է եվրոպական ակումբների գործունեության ուսումնասիրությունների արդյունքները: ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը այս կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով. «Ֆինանսական «Արդար խաղը» օգնում է հավասարեցնել եվրոպական ֆուտբոլում ֆինանսական տեղաբաշխումը, դառնում նոր ներդրումների համար լրջագույն հիմք»: ՈՒԵՖԱ-ի զեկույցը վերաբերվում է 2014-15թթ., մասամբ էլ՝ 2015-16 թթ. մրցաշրջաններին եւ բաղկացած է մի քանի ենթաբաժիններից՝ ֆինանսներ, մարզիչներ, ֆուտբոլիստներ, երկրպագուներ, հովանավորներ, ստադիոններ, տրանսֆերներ եւ այլն: Ֆինանսական մասը իր հերթին բաժանվում է տարատեսակ բազմաթիվ բաղադրիչների՝ ակումբների եկամուտներ, արժեքներ, հեռարձակումներ, ակումբային մարկետինգ եւ այլն:

Նշեմ, որ Հայաստանը չկա այս բաժնի որեւէ մասում. հայկական թիմերի ծախսերը, եկամուտները հնարավոր չէ հաշվարկել, մեր թիմերում վճարվող աշխատավարձերը՝ նույնպես, գոյություն չունի հայկական տրանսֆերային շուկա: Ընդհանուր առմամբ էլ զեկույցի այս հատվածում նշված թվերի մի մասը (լիգաների, ակումբների արժեքներ, եկամուտներ) գերազանցում է ամբողջ Հայաստանի տարեկան բյուջեն, այնպես որ հնարավոր էլ չէ պատկերացնել, թե մոտ ապագայում մեր ֆուտբոլը կարող է հայտնվել նմանատիպ զեկույցներում: Մեր երկրի անունը բացակայում է զեկույցի  շատ այլ մասերից նույնպես, իսկ կա ընդամենը «մարզիչներ» եւ «ֆուտբոլիստներ» բաժիններում:

Եվրոպական տարբեր երկրներում գոյություն ունեն բարձրագույն խմբերում հանդես եկող ֆուտբոլիստների նկատմամբ որոշակի սահմանափակումներ՝ տարիքային, ազգային եւ այլն: ՈՒԵՖԱ-ի կազմի մեջ մտնող 54 երկրներից միայն մեկը՝ Պորտուգալիան, չունի ոչ մի սահմանափակում. այստեղ ակումբները կարող են հայտավորել ում ցանկանան: Մինչեւ վերջերս Հայաստանում գործում էր մեկ սահմանափակում՝ դարպասապահները պետք է լինեին հայազգի, եւ սա ամրագրված է ՈՒԵՖԱ-ի զեկույցում: Անցյալ աշնանը ՀՖՖ գործկոմը հանեց նաեւ այդ սահմանափակումը, եւ հիմա կարելի է արձանագրել, որ Հայաստանը դարձավ եվրոպական 2-րդ երկիրը, ուր չկա ֆուտբոլիստների նկատմամբ որեւէ սահմանափակում: Նման իրավիճակի դրական կամ բացասական կողմերը մեկ այլ նյութի թեմա են, ընդ որում, այստեղ կան բավական իրարամերժ կարծիքներ: Ուղղակի արձանագրենք, որ եվրոպական 52 երկրներում (բացառությամբ Պորտուգալիայի եւ Հայաստանի) կան տարբեր սահմանափակումներ:

Միակ բաղադրիչը, որով Հայաստանը առաջատար տեղ է զբաղեցնում Եվրոպայում՝ բարձրագույն լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների միջին տարիքն է: Հայաստանի համար այն կազմում է 23,8, եւ այս ցուցանիշով մենք զիջում ենք միայն Լատվիային (23,6), հավասար ենք Խորվաթիային, Հոլանդիային: Հայաստանը բավական լուրջ երկրների հետ նույն շարքում է, ընդ որում, Հոլանդիան եւ Խորվաթիան հանդիսանում են եվրոպական այլ առաջնություններին ֆուտբոլիստներ «մատակարարող» հիմնական երկրներ: Հայաստանն էլ պետք է փորձի գնալ այս ճանապարհով. «աճեցնի» ֆուտբոլիստներ եւ  «մատակարարի» Եվրոպային: Այդ դեպքում մեր բարձրագույն խմբում հանդես եկող ֆուտբոլիստների միջին տարիքը ամբողջապես կհամապատասխանի ֆուտբոլային տրամաբանությանը՝ ոչ թե չունենք միջին կամ հասուն տարիքի ֆուտբոլիստներ, այլ նրանք արդեն տեղափոխվել են Եվրոպա եւ հանդես են գալիս ավելի ուժեղ առաջնություններում: Իսկ Եվրոպական առաջատար լիգաներում հանդես եկող ֆուտբոլիստների միջին տարիքները կազմում են. Իսպանիայում, Իտալիայում եւ Անգլիայում՝ 26,9, Ֆրանսիայում՝ 26,0, Գերմանիայում՝ 25,4: «Ամենածեր» լիգաներն էլ Ռուսաստանի եւ Թուրքիայի բարձրագույն խմբերն են. ֆուտբոլիստների միջին տարիքը այստեղ կազմում է 27,1:

Որոշակի հետաքրքրություն կարող է առաջացնել բարձրագույն լիգաներում հանդես եկող թիմերի գլխավոր մարզիչների միջին տարիքը: Իհարկե, այս բաղադրիչը ոչ մի որոշակի տրամաբանության չունի եւ չի կարող վերլուծվել: Ուղղակի փաստենք, որ այս բաղադրիչով Հայաստանը Եվրոպայում վերջին տեղերից մեկն է զբաղեցնում. մեր մարզիչների միջին տարիքը կազմում է 49,2: Հայկական 6 թիմերում աշխատում են ֆուտբոլային գրեթե բոլոր սերունդների ներկայացուցիչներ՝ 30-ամյա Արտակ Օսեյանից («Փյունիկ») մինչեւ 70-ամյա Արկադի Անդրեասյանը («Արարատ»): Մարզիչների հետ կապված՝ եւս մեկ բաղադրիչ. 2015-16թթ. մրցաշրջանի արդյունքներով Հայաստանում մարզիչների հեռացնելու գործակիցը կազմում է 75 տոկոս: Այս թիվը համարվում է շատ բարձր, ռիսկային: Ընդ որում, մարզիչների հաճախակի փոփոխությունների միտումը շարունակվում է: Ընթացիկ առաջնությունում, օրինակ, մեր 6 թիմերից արդեն 2-ը փոխել են մարզիչներին («Ալաշկերտը» փոխել է արդեն 3 գլխավոր մարզիչ):

Եթե ավելացնենք, որ շատ հաճախ հայկական թիմերում գոյություն ունեն «ստվերային» գլխավոր մարզիչներ, որոնք շատ ավելի մեծ լիազորություններ ունեն, քան «փաստաթղթային» գլխավոր մարզիչները եւ մեծ հաշվով իրենք են անցկացնում թիմի ամբողջ մարզումային պրոցեսը, ապա կարելի է ստանալ մեր ֆուտբոլի ոչ այնքան առողջ վիճակի հիմնական ախտորոշումներից մեկը. թիմերը չունեն կարճաժամկետ եւ հեռաժամկետ ռազմավարական, ստրատեգիական ծրագրեր եւ գործում են ըստ իրավիճակի: Եվ որպես հետեւանք՝ ստացվում է անկայուն թիմերի շարք, որոնք տարին մի քանի անգամ զարգացման ուղղություն են փոխում («Բանանց»), մարզիչներ են փոխում («Ալաշկերտ»), ի վերջո իսկապես հոգնում են իրենց անորոշ վիճակից եւ լուծարվում են («Միկա», «Ուլիս», «Կոտայք» եւ այլն): Իհարկե, շատ հաճախ լուծարվող, առաջնությունից դուրս եկող թիմերը դա բացատրում են ֆինանսական խնդիրներով: Բայց մեր ֆուտբոլում բոլոր թիմերն ունեն ֆինանսական խնդիրներ, իսկ լուծարվելու պատճառը իրականում ուղղակի ճանապարհի վերջը չտեսնելն է, ծրագրի բացակայությունը:

Տպել
2648 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց