Երեւանցի Ֆլորայի տորթերն ԱՄՆ-ում արժեն 25 հազար դոլարից ոչ քիչ

18/01/2017 schedule12:42

Ավագ հրուշակագործ Ֆլորա Աղաբաբյանը Երեւանից ԱՄՆ է մեկնել 17 տարի առաջ: Նա դարձել է Լաս Վեգասի ամենահայտնի հրուշակագործներից մեկը. զբաղվում է տորթերի ձեւավորմամբ: Նրա աշխատանքները պահանջված են հոլիվուդյան աստղերի, բասկետբոլիստների, ֆուտբոլիստների, ամերիկյան ֆուտբոլի ներկայացուցիչների, բեյսբոլիստների, մեծահարուսների շրջանում: Նրանց թվում են երգչուհիներ Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Սելին Դիոնը, երգիչ Մարկ Էնտոնին, մոդել Ջիջի Հադիդը, թենիսիստ Անդրե Աղասին, «Playboy» ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները եւ ուրիշներ: Armtimes.com-ի հետ զրույցում Ֆլորան պատմեց, որ հաջողության հասնելը հեշտ չի եղել, սակայն ավելի բարդ է այն պահպանելը:

«Հաջողությունը քրտնաջան աշխատանք է պահանջում: Շատ դժվարությունների միջով եմ անցել, եւ այսօր էլ հեշտ չէ: Միայն հաջողության հասնելը բավական չէ, պետք է կարողանաս հասած տեղում մնալ կամ առաջ գնալ, իսկ այդ ամենի համար պահանջվում է դժվարին աշխատանք: Մասնագիտական առումով միշտ մրցակցություն կա, մանավանդ Լաս Վեգասում, որտեղ հավաքված են ամենատաղանդավոր ու պանաջված մասնագետները: Մնալ նրանց կողքին եւ լինել նրանցից մեկը, իհարկե, հեշտ չէ, բայց հնարավոր է»,- ասաց նա:

Հաջողության հասնելու ճանապարհին Ֆլորան հրուշակագործների բազմաթիվ միջազգային մրցույթների է մասնակցել եւ մրցանակներ ստացել: Այդ թվում հաղթել է 2011 թվականի հարսանյաց տորթերի համաշխարհային մրցույթում: Այժմ ինքն է գնահատում ուրիշների ձեռքի աշխատանքները:

«Մրցույթների շատ եմ մասնակցել, հաղթող ճանաչվել: Աշխատանքներս ցուցադրվել են «Food Network» հեռուստաալիքով, «Discovery» հեռուստաալիքով, ամերիկյան «News» ծրագրով, բազմիցս տպագրվել են տարբեր ամսագրերում ու գրքերում: Այս տարի արդեն ինքս եմ ժյուրիի անդամ»,- պատմում է նա:

Ֆլորա Աղաբաբյանի աշխատանքները բավականին թանկ արժեն: Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ նրա ձեւավորած տորթերի մինիմալ արժեքը 25 հազար դոլար է: Նա ինքը գերադասում է լրատվամիջոցների հետ զրույցում գնի մասին չխոսել, սակայն ընդունում է, որ իր գործերը էժան չեն:

«Կան աշխատանքներ, որոնք թանկ են՝ մի քանի հազար դոլար: Դրանց վրա օրերի եւ շաբաթների աշխատանք է կատարվում: Ձեռքի աշխատանքը հիմնականում գնահատվում է, ձեռքի ցանկացած աշխատանք միշտ էլ արժեք ունի»,- ասում է նա:

Ֆլորան խոստովանում է, որ երբեք տորթեր ձեւավորելու մասին չի երազել: Նա, պարզապես, աշխատել է եւ փորձել է հնարավորինս լավ անել իրեն հանձնարարված գործը, իսկ հաջողությունն ինքնաբերաբար է եկել:

«Երբեւիցե չեմ երազել ու չեմ մտածել, որ նման աշխատանք կարող եմ անել: Եթե մի 20 տարի առաջ ինձ հարցնեին, թե ինչ կցանկանամ ինքս ինձ, մտքովս անգամ չէր անցնի նման բան մտածել: Ես ընդամենը փորձել եմ կատարել այն աշխատանքը, ինչը պահանջվել է ինձանից»,- ասում է Ֆլորան:

Նա 5 տարի աշխատել է Լաս Վեգասի Ballagio հյուրանոցում: Այնուհետեւ 2007 թվականից արդեն 10 տարի աշխատում է Wynn հյուրանոցում: Անձնական բիզնեսի մասին առայժմ չի մտածում նախ, որովհետեւ ժամանակը չի բավականացնում, երկրորդ՝ համարում է, որ բիզնեսն իրենը չէ:

Տպել
11851 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին