Չիվա գյուղի դպրոցում օդի ջերմաստիճանը +9 +11 աստիճան է

Մեր հանրապետության մի հատվածին ձմեռային այս եղանակը բարի աչքով է նայում, մյուսներին առել է խստաշունչ ցրտի ճիրանների մեջ, ուստի հանրակրթական այն հաստատություններում, որոնք գործում են ցուրտ բնակավայրերում եւ չունեն ջեռուցման կենտրոնացված համակարգ, դասասենյակներում գրանցվում է օդի բավական ցածր ջերմաստիճան:

Մասնավորապես, Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի միջնակարգ դպրոցի վերաբերյալ ահազանգ էինք ստացել, ըստ որի` դպրոցում սառնամանիք է: «Այդ որտե՞ղ է տաք, որ մեզ մոտ սառնամանիք է: Լուրերով էլ հաղորդում են, որ ցուրտ հոսանքների պատճառով այդպիսի վիճակ է»,- երեկ մեր զրույցում արձագանքեց ուսումնական հաստատության տնօրեն Արսեն Ասատրյանը: Նրա խոսքով, այդ պահի դրությամբ դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով: Դասերը սկսվում են առավոտյան ժամը 10-ին եւ տեւում 30-ական րոպե: Հիշեցնենք, որ կրթության նախարարությունը թույլատրել էր դասերն ուշ սկսել, եթե առաջանում են ջերմաստիճանի ապահովման հետ կապված խնդիրներ: Չիվան գազիֆիկացված չէ, եւ դպրոցը ջեռուցվում է էլեկտրական տաքացուցիչների միջոցով: «Դասարաններում ջերմաստիճանը մոտավորապես +9, +10, +11 աստիճան է, նայած` որտեղ»,- տեղեկացրեց հաստատության տնօրենը:

Ջերմային այս պատկերն, ըստ նրա, բացառապես պայմանավորված է եղանակով ու ոչ, ասենք, պատուհանների ջերմամեկուսացման հնարավոր խնդրով կամ դպրոցը թերի ջեռուցելով: «Ընդհանուր առմամբ, մեր նախալեռնային շրջաններն ամբողջությամբ պատված են մառախուղով, դրա համար է ցուրտը: Սրանից նորմալ տաքացնել չեմ էլ պատկերացնում: Եթե էլեկտրական մեկ սալիկը չի բավարարում, երկրորդն ենք տեղադրում»,- ասաց Արսեն Ասատրյանը: Այդ դեպքում պատահում է, որ հոսանքալարերն այրվում են, ինչը տեղի էր ունեցել նաեւ նախորդ օրերին: Երեխաները տեղափոխվել են ինֆորմատիկայի կամ ռազմագիտության դասասենյակներ:

Բայց որքան էլ Չիվայի դպրոցում դասերն անցնում են մոտավորապես +10 աստիճանի պայմաններում, տնօրենը կարծում է, որ ձմեռային արձակուրդը չերկարաձգելը կամ այժմ դասապրոցեսը չդադարեցնելը ճիշտ որոշում է, հակառակ դեպքում կտուժեր կրթության որակը: «Կրթության որակն ապահովելու համար դասապրոցեսը դադարեցնել պետք չէ, որովհետեւ երեխաներն այդքան երկար տանը մնալով՝ հետ են ընկնում: Երեխաների կրթության որակի ապահովման համար անհրաժեշտ է նաեւ արձակուրդների տեւողությունը պահպանել»,- ասաց Արսեն Ասատրյանը:

Հավաստիացրեց, որ ցուրտ լինելու պատճառով ոչ մի աշակերտ այս ընթացքում չի հիվանդացել: Չիվայի միջնակարգ դպրոցում սովորում է 60 երեխա: Տնօրենի խոսքով` օրական բացակայում է նրանցից 7-8ը` տարբեր պատճառներով, այդ թվում` ցրտի: 

Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը մեր զրույցում ասաց, թե եղանակը փոխվում է ու դպրոցներում ջեռուցման լուրջ խնդիր չկա. «Մեր մարզում եղանակը արդեն տաքացել է, երեկվա եւ այսօրվա դրությամբ լուրջ փոփոխություն ունենք, մշուշը դուրս է եկել, եւ ջերմաստիճանի հետ կապված խնդիրը արդեն կարգավորված է»:

Վայոց ձորում գործում է մարզպետարանի ենթակայությամբ 47 դպրոց: Դրանցից 19-ում առկա է լոկալ ջեռուցման համակարգ: «Գազով ջեռուցվող այդ 19 դպրոցներում մենք ջերմաստիճանի խնդիր չենք ունենում ընդհանրապես: Վերանորոգված, լուսամուտները փոխված դպրոցներ են: Խաչիկի դպրոցում նույնպես, որ ամեն տարի ունենում էինք, այս տարի չունենք, որովհետեւ ջեռուցում ենք ե՛ւ փայտով, ե՛ւ քարածուխով: Այնտեղ զորամաս կա, եւ պաշտպանության նախարարությունը նաեւ դպրոցին է օգնում: Մնացած դպրոցները տաքացվում են էլեկտրական սալիկներով: Այդ դեպքերում ամբողջ դպրոցում ջերմաստիճանը հնարավոր չէր +10 +12-ից բարձրացնել, բայց դասասենյակներում, որտեղ դասապրոցես էր, նվազագույնը լինում էր +16 աստիճան, իսկ օրվա երկրորդ կեսին ապահովվում էր մինչեւ +18: Նախարարի հրամանից, հետո երբ որ դասերը սկսվում են ժամը 10-ին, ջերմային ռեժիմը լրիվ կարգավորվեց»,- ասաց Արփիար Ղազարյանը:

Մեջբերեցինք Չիվայի դպրոցի օրինակը, որի տնօրենն ինքն է ասում, որ դասասենյակներում օդի ջերմաստիճանը +10-ի սահմաններում է: «Ես պատրաստվում էի ասել, որ Չիվայի դպրոցում էլեկտրական վթար էր եղել: Ես էլ եմ ստացել այդ ահազանգը, բայց խնդիրն արդեն կարգավորել ենք: Եթե միացնում ենք մեկից ավելի ջեռուցիչներ, առաջանում է խափանում, էլեկտրական հոսանքի լարերը վնասվում են: Դա տեւել է մեկ-երկու օր: Այսօր արդեն ես ինֆորմացիա ունեմ, որ խնդիրը կարգավորվել է»,- արձագանքեց մարզպետարանի պաշտոնյան:

Ինչ վերաբերում է գազով ջեռուցվող 19 դպրոցներին, դրանք, ըստ նրա, քաղաքային համայնքներում գտնվող բոլոր դպրոցներն են, որոշներն էլ գյուղական համայնքներում են: Դրանք հետեւյալ գյուղերն են` Արփի, Գլաձոր, Լեռնաշեն, Ագարակաձոր, Մալիշկա, Ազատեկ, Զառիթափ, Հերհեր եւ Գնդեվազ: 

Արփիար Ղազարյանը հավաստիացրեց, որ մարզում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում բացակայությունների թիվը մեծ չէ, ի տարբերություն նախորդ կիսամյակի: «Երկրորդ կիսամյակում բառացիորեն նվազել են բացակայությունները: Եթե առաջին կիսամյակում` մինչեւ արձակուրդ գնալը, կար որոշակի սուր շնչառական վարակների տարածվածություն, այժմ այդպես չէ»,- ասաց նա: Հավելեց, որ երկրորդ կիսամյակում դասերից բացակայած աշակերտների առավելագույն թիվը կազմել է 320: Մարզի դպրոցներ հաճախում է ընդհանուր առմամբ 6 հազար 322 երեխա:

Տպել
3557 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին