…եվ մշտական կապի մեջ է բարձրյալի հետ

20/01/2017 schedule14:52

Ընտրողներին, ՀՀ քաղաքացիներին չհարգել այնքան, որ առանց անհարմար զգալու ցուցադրել այս նախընտրական կրկեսը՝ որեւէ բացատրություն չունի: Սերժ Սարգսյանը, որն իր խոսքերը հարգելու ավանդույթ չունի, այսօր, ըստ անհրաժեշտության, դարձյալ հրապարակ է նետել Գագիկ Ծառուկյանին:

Այն, որ Սերժ Սարգսյանի միայն մեկ խոսքից հետո Գագիկ Ծառուկյանը պատրաստ է փախչել քաղաքական դաշտից նույն արագությամբ, ինչպես նախորդ անգամ, արդեն եղել է: Այդ դեպքում ինչու՞ են այս անպատիվ հերթերը՝ «Ծառուկյան» դաշինքին անդամակցելու համար: Ի՞նչ ակնկալիքներ ունեն Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, մյուսները Ծառուկյանի հետ միավորվելուց: Ընդ որում, դատելով Ծառուկյանի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին գնահատականներից, ՀԱԿ-ը եւս դեմ չէր լինի, եթե Ծառուկյանը մի սիրառատ հայացք էլ իրենց կողմը նետեր:

Քաղաքագետների, վերլուծաբանների տիրույթում է ասել՝ ի՞նչն էր այս «կրկեսի» հիմքում: Սակայն թույլ եմ տալիս ինձ եզրակացնել, որ այս ամենի շարժառիթը Գագիկ Ծառուկյանի անվերջանալի հարստությունն է, որն էլ նրան այնքան հրապուրիչ է դարձնում թե՜ երեք նախագահների, թե՜ սեփական թիմակիցների աչքում: Իսկ այն, որ ԲՀԿ, Օրինաց երկիր (այդ կուսակցության ճակատին հենց ա՜յս անվանումն է ընդմիշտ դաջված), մյուս մարդ-կուսակցությունները իշխանամետ են, վկայում են այդ կուսակցությունների առաջնորդների պաշտոնները, Ս. Սարգսյանի հրահանգով ընդդիմադիր կամ կառուցողական ընդդիմության փոխանցիկ կարգավիճակը: ՀՅԴ-ն էլ արդեն ավանդաբար նախագահի ֆավորիտուհիներից է՝ ըստ կանչի:

Ընտրություններին Ծառուկյանի մասնակցությունը չի կարող նվազեցնել ՀՀԿ-ի ստանալիք ձայները: Գործնականում ՝ իշխող կուսակցությունն ունի զրոյական վարկանիշ, սակայն Ծառուկյանի եւ իշխանական այլ նախագիծ-կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին հենց ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու նպատակ ունեն: Քվեարկության արդյունքները մի բան են, ձայները հաշվելու եւ թվեր նկարելու մեխանիզմն՝ այլ: Իսկ արդար ընտրությունների ակնկալիք որեւէ մեկը չունի: Խորհրդարանական այս ընտրությունների դեպքում, երբ ՀՀԿ առաջնորդը անհարմար չի զգում եւ քաղաքական ասպարեզ է շպրտում իր իսկ ձեռքով այնտեղից վռնդված օլիգարխին, ձայների հաշվարկի ընթացքում անկասկա՛ծ չի ամաչի՝ դրանք կեղծվելու են՝ ՀՀԿ-ին վերագրելով 51 եւ ավելի տոկոս: Ամեն ինչ պարզ է, ինչպես «Օլիմպիական Հայաստան» գրքում (հեղինակ՝ Գագիկ Ծառուկյան, 2010. Երեւան):

Իր հայտնի ելույթում Ծառուկյանին «մտավոր ցածր ունակությունների տեր» համարող Սերժ Սարգսյանը չի սխալվում:

Այդպես է, սակայն նույն տրամաբանությամբ Գագիկ Ծառուկյանն ընտրություններին աշխատում էր իշխանությունների համար, եւ խաղադրույքը երեք նախագահներն էլ միշտ դրել են եւ հիմա էլ դրված է հենց նրա մտավոր ցածր ունակության վրա: Կարելի է հեգնել Ծառուկյանի «ես այսօր այստեղ եմ եւ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ» արտահայտությունը: Սակայն Ս. Սարգսյանի «թարս աճող վարունգի» մասին հիշատակությունները, նրա ոչ ադեկվատ պահվածքը Հայաստանի համար բարդ իրավիճակներում եւս վկայում են, որ «մտավոր ցածր ունակությունները» միայն Ծառուկյանի մենաշնորհը չեն:

Ս. Սարգսյանը Ծառուկյանին քաղաքական ասպարեզից հանում էր՝ իբրեւ թե ճանապարհ բացելով քաղաքական իսկական գործիչների համար: Իսկ իրականությունն այն է, որ քաղաքական այս միջավայրն արդեն քաղաքական գործիչների համար փակ է: Օրինակ՝ Զարուհի Փոստանջյանի համար քաղաքական ճանապարհը դեպի ԱԺ, խոշոր հաշվով, փակ է, եթե «Ժառանգություն» կուսակցությունը սկսի իր «բարեւներն» արդեն Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի հետ, առավել եւս՝ «Ծառուկյան դաշինքի»:

Ծառուկյանը վերադարձել է՝ իբրեւ թե ծանր տանելով իշխանությունների տնտեսական քաղաքականությունը, որի օրոք էլ ինքը օլիգարխ է դարձել: Ընտրություններին նրա մասնակցությամբ պարզապես որոշակիորեն կշոյվի ՀՀԿ-ի դեմ տրամադրված, սակայն ընդդիմությանն էլ չվստահող ընտրազանգվածի ինքնասիրությունը. Ծառուկյանը քննադատելու է Սերժ Սարգսյանին եւ փող բաժանի՝ նրա դեմ քվեարկելու համար:

Սա փոքրիկ, բայց հաճելի պահ է, ինքնախաբկանք՝ ընտրակաշառք վերցնողների համար: Այսպիսով՝ կփակվի նաեւ ընդդիմության հարցը:

Խնդիրն այս դեպքում ոչ թե Ծառուկյանն է. նրա դերն այս դեպքում պարզ է: Խնդիրն այն քաղաքական ուժերն են, որոնք ընտրողներին, ՀՀ քաղաքացիներին այնքան չեն հարգում, որ չեն ամաչում բոլորիս ներկայությամբ անել այն, ինչ, սովորաբար, անում են միայնակ, առանց ներկաների: Րաֆֆի Հովհաննիսյանը, որին նախագահական ընտրություններին մարդիկ, թող որ իներցիայով, վստահեցին իրենց ձայնը, կարճ ժամանակ անց հարթակ բարձրացավ Գագիկ Ծառուկյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Սեյրան Օհանյանի դեպքն առհասարակ դեժավյու է: Վարդան Օսկանյանն էլ անհասկանալի համառությամբ պտտվում է քաղաքական ասպարեզում՝ առանց կոնկրետ նպատակի: Մյուսների մասին գրելն արդեն իսկ ոչ հարգալից վերաբերմունք է ընթերցողների հանդեպ:

Այն, որ Սերժ Սարգսյանը փողի նկատմամբ թուլություն ունի կամ պատրաստ է իր ներկայությունը բուրգի գլխին երկարաձգելու համար կուսակցություններին կերակրել, հայտնի է: Բայց խնդիրն այն է, որ քաղաքական միջավայրը նրա պես վատն է: Կուսակցական հիերարխիան այնպիսին է, որ մարդիկ վախենում են ճիշտ գնահատել միմյանց ու իրավիճակները, քանի որ անարդարության չափն ու իրենց անձնական բարեկեցությունն այս դեպքում ուղիղ համեմատական են:

Հայաստանյան քաղաքական կյանքը նման է Հասարակածային Գվինեային: 2003 թ. այս երկրի պետական ռադիոն հայտարարեց, որ 1979-ից Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդոր Օբիանգ Նգեման նույնական է երկնքում գտնվող Աստծո հետ եւ Նրա հետ մշտական կապի մեջ է: Եվ որ նախագահը մարդկանց ու իրերի վրա բացարձակ իշխանություն ունի: Գրեթե՝ ինչպես Ծառուկյանը՝ մինչեւ Սերժ Սարգսյանի հաջորդ ելույթը:

Լիլիթ Ավագյան

Տպել
2994 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են