Հանձնարարվել է մշակել Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի կառավարման կոշտ ծրագիր

20/01/2017 schedule17:30

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրների վերաբերյալ: ՀՀ կառավարության՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարել էր՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել տեղեկատվություն ՀՀ-ում առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբեկտների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ ապօրինի ջրօգտագործումը բացառելու ուղղությամբ:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ Բնապահպանական պետական տեսչություն ջրօգտագործողների ուղարկած հաշվետվությունների և ջրավազանային կառավարման մարմինների կողմից իրականացված դիտարկումների հիման վրա արձանագրվել է, որ առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն է իրականացնում շուրջ 574 տնտեսվարող սուբյեկտ: Վարչապետին տեղեկատվություն է ներկայացվել Արարատյան դաշտում ըստ ոլորտների (խմելու-կենցաղային, գյուղատնտեսական, արդյունաբերական, ձկնաբուծական) ստորերկրյա ջրերի փաստացի օգտագործման, գերօգտագործման ազդեցության գնահատման, ստեղծված բնապահպանական իրավիճակի, շահագործվող հորատանցքերի փաստացի ծախսի, ջրօգտագործման թույլտվությունների և ձկնաբուծարանների գործունեության վերաբերյալ:

Անդրադառնալով գերօգտագործման հետևանքներին՝ ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը նշել է, որ մոտավորապես 205 հորատանցքեր դադարել են շատրվանել, 2016 թվականի դրությամբ Սևջուր գետի ակունքների աղբյուրների որոշ խմբեր անհետացել են, ինչի հետևանքով զգալիորեն կրճատվել է Հայաստանի ջրառատ գետերից մեկի՝ Սևջուր գետի սնումն ակունքում, էականորեն կրճատվել է Ակնա լճի մակերեսը և բնական ելքը: 2013-2014 թթ. վտանգվել է 29 համայնքի՝ մոտ 8000 հա հողատարածքների ոռոգումը, 2014 թ. Սևանա լճից օրենքով նախատեսված ծավալից ավելի շատ ջուր է բաց թողնվել, 2013-2014 թթ. կատարվել են լրացուցիչ ծախսեր ՀՀ պետական բյուջեից և այլ աղբյուրներից: Նշվել է նաև, որ ապօրինի ջրօգտագործումը բացառելու նպատակով կատարվել են մի շարք աշխատանքներ. մասնավորապես, 2014թ. առ այսօր Արարատյան դաշտում լուծարվել են 56, կոնսերվացվել՝ 63 և փականային ռեժիմի բերվել՝ 330 ինքնաշատրվանող խորքային հորեր, ինչի արդյունքում խնայված ջրաքանակը կազմել է շուրջ 28808,8 լ/վրկ՝ տարեկան 908,5 մլն մ³:

Ներկայացվել են նաև ջրային ռեսուրսների կայուն կառավարման առաջարկություններ, որոնք վերաբերում էին, մասնավորապես, ջրօգտագործման համակարգում էներգախնայող և ջրախնայող տեխնոլոգիաների ներդրմանը, օրենսդրական, ինստիտուցիոնալ և դաշտային միջոցառումների անցկացմանը, նոր հորատանցքերի թույլտվությունների տրամադրման բացառմանը, լքված հորերի փակմանը և վերահսկողության համակարգի ներդրմանը և այլն:

Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել բնապահպանական վտանգավոր իրավիճակի բարելավմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված լուրջ քայլերի ձեռնարկումը՝ հանձնարարելով ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ:

«Տալիս եք շատ կոշտ և առարկայական միջոցառումների ծրագիր և շատ կոշտ հաշվարկում եք այն լիմիտը, որը ձկանը պետք է գնա, ապրոբացիա եք անում ձկան բիզնեսով զբաղվող այն կառույցների հետ, որոնց խոսքին հավատում ենք: Եթե գողանում է, դրա դեմը պետք է առնել, այդտեղ խնդիր չկա, բայց ես ուզում եմ՝ համոզված լինենք, որ մենք արհեստական խոչընդոտներ չենք ստեղծելու բիզնեսի համար. ինչ-որ ասում ենք՝ իրավունք ունենք ոչ միայն ռեսուրսի տիրոջ, այլև տրամաբանության, բարոյականության տեսանկյունից: Ինչ վերաբերում է սակագներին՝ եթե թվերը ճիշտ են, ապա պետք է սահմանել կոշտ գներ՝ տրամաբանության մեջ, մաքսիմալ կոշտ: Այսօրվանից բոլորն իրենց գործառույթները խստագույնս կատարեն», - ասել է վարչապետը:

Տպել
1119 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել