Ինչն է խոչընդոտում արտահանմանը. Փողը ներկրողների մոտ է

Այն, որ մեր տնտեսությունը կարող է զարգանալ միայն արտահանման շնորհիվ, թերեւս անվիճելի փաստ է: Մեր շուկան չափազանց փոքր է, որպեսզի ներքին պահանջարկի բավարարումը լինի տնտեսական աճի գրավական: Սա արձանագրում են նաեւ իրար հաջորդող կառավարությունները:

«Հայաստանը, հանդիսանալով փոքր ներքին շուկայով երկիր եւ ունենալով մասշտաբի էֆեկտի բացակայություն, պետք է զարգացման մոդելը կառուցի արտահանմամբ պայմանավորված տնտեսական աճի վրա»,- նշված է գործող կառավարության գործունեության 100 օրվան նվիրված զեկույցում: Բայց արձանագրելը այլ բան է, տնտեսությունը այդպիսին դարձնելը` այլ:

Վերը նշված զեկույցում բերված են ուշագրավ ցուցանիշներ: Ըստ այդմ, 2015 թ. արտահանման ծավալի հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքին կազմել է ընդամենը 15.4 տոկոս, իսկ 2016 թվականին` մոտ 18 տոկոս:  Սա փոքր` չափազանց փոքր, նույնիսկ չնչին ցուցանիշ է:

 «Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները` արտահանման առաջանցիկ աճը պետք է լինի տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժ: Որպես առաջնային նպատակադրում, անհրաժեշտ է սահմանել ՀՆԱ-ի կառուցվածքում արտահանման առնվազն 40-45 տոկոս կշռի ապահովումը»,- նշված է զեկույցում: Նպատակադրումն էլ կարծես նորմալ է:

Իսկ ո՞րն է պատճառը, որ մեզ մոտ արտահանման ենթակա ապրանքներ քիչ են արտադրվում: Նկատենք, որ արտահանման մեջ չափազանց մեծ ծավալ է զբաղեցնում հանքարդյունաբերության արտադրանքը: Դա դիտարկել որպես տնտեսության զարգացման գրավական, թերեւս, միամտություն կլինի: Իհարկե, վերջին շրջանում մի քանի ապրանքների արտահանման ծավալների աճ է նկատվում, ինչը ուրախալի է: Օրինակ, ծխախոտի դեպքում: Բայց դա էլ շատ քիչ է եւ ընդհանուր պատկերը եղել ու մնում է բավականին մռայլ:

Կառավարությունը իր զեկույցում նշում է մի քանի պատճառ, որոնք խոչընդոտում են արտահանման աճին: Մասնավորապես` «Ձեռնարկությունների արտահանման պոտենցիալի ցածր մակարդակ», «Ձեռնարկությունների կողմից ապրանքային արտադրանքի ավելացման ուղղությամբ ներդրումների բացակայություն», «Արտահանումը սպասարկող եւ արտահանմանն աջակցող շուկայական ծառայությունների` լոգիստիկ ծառայությունների, արտահանման վարկավորման ու ապահովագրման ծառայությունների զարգացվածության ցածր մակարդակ» եւ այլն:

Արդյոք սրա՞նք են հիմնական խոչընդոտները եւ արդյոք կառավարությունը ճի՞շտ է ախտորոշել: Կառավարությունը փորձե՞լ է պարզել, թե ինչու է մեր ձեռնարկությունների արտահանման պոտենցիալը ցածր, ինչու ներդրումներ չկան...: Սա հասկանալու համար փորձենք խոշորացված դիտարկել մեր տնտեսության «կառուցվածը»:

Որպեսզի արտադրվի մրցունակ ապրանք, որը կարելի է արտահանել եւ դրանով մտնել այլ շուկաներ, մեծ ներդրումներ են պետք: Արտադրված ապրանքը պետք է լինի որակյալ եւ էժան: Այդպիսի արտադրության մեջ ներդրումներ կարող են անել միայն նրանք, ովքեր ունեն շատ փող: Դե հիմա նայենք, թե Հայաստանում շատ փող ունեցողները որտեղ են ներդրումներ անում: Կարո՞ղ ենք գտնել որեւէ օլիգարխ, որի եկամուտի գոնե մեկ-երկու տոկոսը ստացվում է իր արտադրանքի արտահանումից: Չկան այդպիսիք: Օլիգարխները հիմնականում «նստած են» ներմուծումների, առեւտրի, ծառայությունների եւ  առավելագույնը` ներքին շուկայի համար ապրանքներ արտադրելու վրա:

 Ու դրա պատճառը շատ պարզ է: Այդպես հեշտ է: Որակյալ ու ցածր ինքնարժեքով մրցունակ ապրանքներ արտադրելու փոխարեն շատ ավելի հեշտ է իշխանությունից ստանալ ներքին շուկայում գործելու քվոտաներ, ավելի քիչ ներդրումներով` «թքել-կպցնելով» մի արտադրություն կազմակերպել, կասկածելի որակով ինչ-որ ապրանք արտադրել ու «նաղդել» մարդկանց վրա իհարկե՝ ստացած քվոտայի սահմաններում: Ներդրումները 1-2 տարում ետ կգան ու դրանից հսկայական շահույթներ կձեւավորվեն, որի մի զգալի մասը կմուծվեն «վերեւներին», այսինքն «ստվերային բյուջեին»: Նույնատիպ  քվոտաներով կարելի է մտնել սպասարկման ոլորտ, ներմուծումների ոլորտ եւ այլն: Կամ էլ մաղարիչներով քաղաքի կենտրոնում մի հատ էժան հողակտոր «կպցնել», վրան մի հատ շենք «բստրել» ու քառակուսի մետրով ծախել...:

 Սրանք են այսօր Հայաստանում ներդրումներ անելու հիմնական «բիզնեսները»: Մի սուպերմարկետի կառուցման գնով կարելի է օրինակ գյուղմթերքի վերամշակման մի փոքրիկ գործարան կառուցել, համալրել վերջին սերնդի սարքավորումներով ու արտահանման ենթակա ապրանք ստանալ: Բայց այս դեպքում եթե նույնիսկ ներդրումներ ճարվեն, ապա դրանք ետ կգան մի 10 տարի հետո: Իսկ սուպերմարկետը իր ստվերի հաշվին մի երկու երեք տարում «կարդարացնի» իրեն: Հենց դա է պատճառը որ չնայած ներդրումները Հայաստանում շատ քիչ են, բայց սուպերմարկետները աճում են սնկի պես:

Այլ կերպ ասած, նրանք, ովքեր փող ունեն, ներդրում չեն անի ժամանակակից, արտահանմանը միտված արտադրության մեջ: Իսկ նրանք, ովքեր կուզենան ներդրումներ անել արտահանելի ապրանք արտադրելու համար, չեն կարող փող ճարել: Ավելի պարզ ասած, հիմա փողը կենտրոնացած է ոչ արդյունավետ «տնտեսվարողների» ձեռքում: Նրանք գտել են այդ փողը բազմապատկելու բանաձեւերը, եւ ոչինչ նրանց չի կարող ստիպել նույնիսկ մտածել ժամանակակից, բարձր տեխնոլոգիական, մրցունակ ապրանք արտադրելու մասին:

Սա, իհարկե, ներքին ներդրողների մասով: Իսկ ինչու Հայաստանում մրցունակ, արտահանելի ապրանքների արտադրության մեջ փող չեն ներդնում օտարերկրյա ընկերությունները: Այստեղ էլ ըստ էության ամեն ինչ պարզ է: Խնդիրն այն է, որ բազմաթիվ այլ ռիսկերի շարքում մեր տնտեսությունը ունի մի «առանձնահատկություն»:

Տնտեսության մեջ խաղի կանոններ սահմանողները հենց այն նույն,  ոչ արդյունավետ, իշխանության բաշխած քվոտաներով «փող աշխըտող» եւ այդ նույն իշխանություններին մուծվող «տնտեսվարողներն են»: Իսկ այդպիսի «կառուցվածք» ու բովանդակություն ունեցող տնտեսությունները հակացուցված են օտարերկրյա ներդրողների համար: Դա թունավոր միջավայր է նրանց համար: Սա ավելի քան ակնհայտ իրողություն է, սակայն որեւէ կառավարության որեւէ զեկույցում այս մասին անգամ ակնարկ չկա: Ինչից էլ հետեւում է, որ արտահանման վրա հիմնված տնտեսական աճ ունենալու հեռանկարներ Հայաստանի համար գոնե առայժմ չկան:

Տպել
4974 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին