Ռուսաստան տեղափոխվելու մասին «Արարատի» հայտարարությունը զուրկ է տարրական տրամաբանությունից

Օրեր առաջ «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը հայտարարել է, թե դիմել է Ռուսաստանի ֆուտբոլային միությանը (ՌՖՄ)՝ Ռուսաստանի 1-ին լիգայում հանդես գալու ցանկությամբ: Այս լուրը որոշակի հետաքրքրություն է առաջացրել, ընդ որում, քննարկվում է ոչ այնքան «Արարատի», այլ՝ հայկական ակումբային ֆուտբոլի էլ ավելի մշուշոտ դարձող ապագան: «Արարատի»՝ Հայաստանից Ռուսաստան տեղափոխվելու դեպքում, մեր առաջնությունում կմնա ընդամենը 5 թիմ՝ մոտավորապես այս հարցն է առավել շատ քննարկվում: Իրականում շատ ավելի կարեւոր է, թե ինչ է կատարվում է «Արարատում» եւ արդյոք հնարավորությո՞ւն ունի մեր թիմը հանդես գալու Ռուսաստանի 1-ին լիգայում: Նախ նշեմ, որ ՌՖՄ ուղարկված նամակի մասին տեղյակ չէ «Արարատի» գործադիր տնօրեն Արթուր Մինասյանը (http://www.armtimes.com/hy/article/101387), հետեւաբար Ռուսաստան տեղափոխվելու միտքը պետք է համարել բացառապես Անդրեասյանինը: Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ իրավական հիմքեր են գործում ժամանակակից ֆուտբոլում նման տեղափոխությունների դեպքում:

Համաձայն ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի կանոնների, ակումբները կարող են մեկ ֆեդերացիայից տեղափոխվել մեկ այլ ֆեդերացիա միայն հնարավոր բոլոր կողմերի՝ ակումբի, 2 ֆեդերացիաների, ՈՒԵՖԱ-ի կամ ՖԻՖԱ-ի համաձայնությամբ: Ֆուտբոլային աշխարհում, ընդ որում, կան շատ դեպքեր, երբ մեկ երկրի թիմ հանդես է գալիս այլ երկրի առաջնությունում: Հայաստանը եւ Ռուսաստանը նույն մայրցամաքի՝ ՈՒԵՖԱ-ի անդամներ են, հետեւաբար ՖԻՖԱ-ն այս դեպքում անելիք չունի: Եվ այսպես, «Արարատը» դիմել է Ռուսաստանին՝ այսինքն արդեն կա ակումբի համաձայնությունը: Հաջորդ քայլը ՌՖՄ-ինն է, որը պետք է համաձայնվի թույլատրել «Արարատին» հանդես գալու իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերից մեկում: Ռուսաստանի համաձայնության դեպքում անհրաժեշտ է արդեն ՈՒԵՖԱ-ի համապատասխան համաձայնությունը, եւ վերջապես այս 3 կողմերի համաձայնության դեպքում վերջին խոսքի իրավունքը պատկանելու է Հայաստանին՝ ՀՖՖ-ին: Միայն նման իրավական հիմքեր ունենալու դեպքում կարող է Երեւանի «Արարատը» տեղափոխել այլ երկրի՝ Ռուսաստանի առաջնություն: Նախադեպերը ցույց են տալիս, որ նման գործընթացները տեւում են ամենաքիչը 3-5 տարի:

Կա նաեւ մեկ այլ խնդիր, որին «հանդիպելու է» «Արարատը» Ռուսաստան տեղափոխվելու դեպքում եւ այն շատ ավելի «հաշվարկելի» է: Խոսքը ֆինանսների մասին է: Ռուսաստանի 1-ին լիգայի (ուր ցանկանում է հանդես գալ «Արարատը») թիմերի բյուջեն կազմում է մոտավորապես տարեկան 20-40 միլիոն եվրո (այս գումարի մեջ մեծ տոկոս է կազմում ավիատոմսերի արժեքները, քանի որ այստեղ հանդես են գալիս Ռուսաստանի 2 ծայրերը՝ Խաբարովսկը, Կալինինգրադը ներկայացնող թիմեր): «Արարատը» Հայաստանի առաջնություններում հանդես գալու բոլոր տարիներին իրար հետ վերցրած՝ 25 տարիների ընթացքում, չի ծախսել նման գումար: «Արարատը» ներկայումս համարվում է հայկական ամենաաղքատ թիմերից մեկը, որը գումար չունի անգամ արտերկիր մեկնելու՝ նախապատրաստական հավաք անցկացնելու համար: Թե որտեղից է «Արարատը» կարողանալու ճարել Ռուսաստանում հանդես գալու համար անհրաժեշտ առնվազն 20 միլիոն եվրոն՝ գիտե հավանաբար միայն Անդրեասյանը:

Միգուցե այստեղ որոշակի դեր է խաղացել բասկետբոլային «Ուրարտուի» նախադեպը, որը անցյալ տարի շատ կարճ ժամանակով հանդես եկող Ռուսաստանի 1-ին լիգայում: Ուղղակի պետք է հասկանալ, որ բասկետբոլի եւ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիաների կանոնները ամբողջապես տարբեր են: Մեծ հաշվով «Արարատի» տեղափոխվելու մասին հայտարարությունը զուրկ է տարրական տրամաբանությունից, չունի իրավական, ֆինանսական որեւէ հիմնավորում, ինչը սակայն չի նշանակում, թե «Արարատը» չի կարող դուրս գալ Հայաստանի առաջնությունից: Կարող է, իհարկե, ինչպես «Միկան», «Ուլիսը»:

 

Տպել
1602 դիտում

Լենա Նազարյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է «Իմ քայլը» դաշինքի բուկլետը

Բալետի 23-ամյա արտիստի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հայաստանում ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանալու է, այլ փոքրը դառնալու է միջին, միջինը՝ խոշոր. Փաշինյանը՝ գործարարներին

Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Հայրս 5 տարի 8 ամիսը բանտում է, այժմ գամված է անվասայլակին. բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Քրեական հեղինակություն «Շալիկո»-ն տուժող է ճանաչվել

Հայաստանն այլեւս աղքատության երկիր չէ. Նիկոլ Փաշինյան

Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

ԱՄՆ-ն տրամադրում է 8 մլն դոլար՝ ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելու համար

Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ. նշել է նրա մայրը

Ծաղկաձորում կազմակերպվում է եռօրյա միջոցառում՝ հայերեն Վիքիպեդիայում բժշկական հոդվածների ստեղծման համար

ՀՀԿ-ն ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին

ԱԱ չեմպիոն Ֆրանսիան, փոխչեմպիոն Խորվաթիան չհաղթեցին Ազգերի լիգայի իրենց խմբերում

Քննարկվում է 500 մլն դոլարի ներդրման ծրագիր, կառուցվելու է մի քանի գործարան. Նիկոլ Փաշինյան

Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ

Հերմինե Նաղդալյանի ամուսինը անսահման անշարժ գույք ունի

Աստված մի արասցե՝ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի եւ ես իմանամ ոչ թե իրավապահներից, այլ՝ մամուլից. վարչապետ

Վայոց ձորի կադաստրի մարզային ստորաբաժանման աշխատակիցները դիմում են վարչապետ Փաշինյանին

Ապահովել որակ եւ արագացնել կառուցապատման տեմպերը. Արշակյանն այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված

Կոռուպցիան՝ բուժհաստատություններում. պետությանն ավելի քան 500 մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրեական գործ