Ճարտարապետների պալատ ստեղծելը ճարտարապետներին կպաշտպանի պատվիրատուի կամայականություններից

23/01/2017 schedule14:54

«Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծը ճարտարապետների գործունեությունը վերահսկելու եւ նրանց պատվիրատուների կամայականություններից պաշտպանելու նպատակ ունի: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, պատասխանատու քարտուղար Բորիս Քոչարյանը եւ վարչության անդամ Սաշուր Քալաշյանը: Օրենքի ընդունմամբ Ճարտարապետների միության փոխարեն կստեղծվի Հայաստանի ճարտարապետների պալատ, որն էլ օժտված կլինի վերահսկումն իրականացնելու անհրաժեշտ գործառույթներով:

«Պալատի գլխավոր տարբերությունն այսօրվա միությունից հենց այդ պատասխանատվությունը վերցնելու իմաստն է: Այսօր ճարտարապետները, որոնք գործում են դաշտում, ինքնուրույն են, ազատ են, անկախ են եւ մեր կարծիքով, հաճախ ավելի շատ ենթարկվում են իրենց պատվիրատուի կամքին: Հույս ունենք, որ պալատի ստեղծումով այդ հարցերը, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մեծ մասամբ կմեղմվեն ու կկարգավորվեն, այսինքն՝ այս օրենքի միջոցով կարգավորման քայլեր է արվում, ոչ թե անարխիա է առաջանում»,- ասաց Բորիս Քոչարյանը:

Ճարտարապետների պալատը զբաղվելու է դաշտում գործող ճարտարապետներին լիցենզիաներ տալով, վերահսկելու է կառույցների նախագծման եւ շինարարական գործընթացները: Այս գործառույթները Ճարտարապետների միության անդամներն օրենքի նախագծում ներառել են հիմնվելով միջազգային փորձի վրա:

«Մենք այս օրենքն ընդունելու համար հիմք ենք ընդունել արտասահմանյան, մասնավորապես՝ Ֆրանսիայի փորձը եւ Ֆրանսիայի օրենսդրական դաշտը: Այդ բոլոր օրենքների դրույթները մենք պարզապես տեղայնացրել ենք մեր տեղական պայմանների համար: Օրենքի թեզն ասում է, որ ճարտարապետությունն ազգային մշակույթի դիմագիծն է, դա միջազգային չափորոշիչն է, եւ ճարտարապետն այդ գործընթացում ունի չափազանց կարեւոր դեր, հետեւաբար նաեւ նրա գործունեությունը պետք է պաշտպանված լինի: 8 տարի է արդեն մշակվում է օրենքը եւ հիմա պետք է ներկայացվի»,- ասաց Սաշուր Քալաշյան:

Մկրտիչ Մինասյանը, Բորիս Քոչարյանը եւ Սաշուր Քալաշյանն ընդգծում են, որ պալատ ստեղծելուց հետո պատվիրատուներն այլեւ չեն կարողանա ճարտարպետներին ստիպել նախագծել այնպիսի կառույց, որը կխեղաթյուրի շրջակա միջավայրի տեսքը:

«Մենք մեր կոլեգաներին պետք է պաշտպանենք կառուցապատողների կամայականություններից: Այդ դեպքում, երբ նա հանձնարարություն ստանա կատարելու այս կա այն բանը, սկզբից կմտածի իր մասնագիտական խղճի մասին. ճարտարապետությունը սոցիալական դեր ունի, դրա կարեւորությունը ճարտարապետը պետք է ավելի շատ գիտակցի, քան այն, որ պետք է ենթարկվի իր պատվիրատուին»,- ասաց Քոչարյանը:

«Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծը ՀՀ կառավարությանն է ներկայացվել 2016 թվականի դեկտեմբերի սկզբին եւ արժանացել է հավանության:

Տպել
1337 դիտում

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին