Հայաստան գազի տարանցման շուրջ. գազային կրքեր Վրաստանում

24/01/2017 schedule14:25

Դեկտեմբերի 13-ին Վրաստանը եւ Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերությունը Հայաստան գազի տարանցման վերաբերյալ համաձայնության եկան: Պայմանագիրն ամբողջությամբ չի հրապարակվել, միայն պարզ է, որ տարանցման համար այժմ Վրաստանը գումար է ստանալու, այն դեպքում, երբ նախկինում ստանում էր տարանցված գազի 10%-ը: Հատկանշական է, որ երկու տարի ժամկետով կնքված պայմանագրի առաջին տարվա ընթացքում Վրաստանը տարանցման գումարի մի մասը կստանա գազով, մյուս մասը` գումարի տեսքով: Նախորդ տարի Վրաստանի կառավարությունը չէր համաձայնել ռուսական կողմի միեւնույն առաջարկին, իսկ երկրում բողոքի ակցիաներ կազմակերպվեցին, երբ պարզ դարձավ, որ Վրաստանը ցանկանում է «Գազպրոմից» առավել մեծ ծավալներով բնական գազ գնել:

Պայմանագիրը ստորագրելուց հետո Վրաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը, տարբեր հասարակական կազմակերպություններ, փորձագետներ եւ նույնիսկ երկրի նախագահը քննադատեցին Վրաստանի կառավարությանը:

Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեին հրավիրեց «Եվրոպական Վրաստան» խմբակցության նիստին, որտեղ նախարարը պետք է բացատրեր պայմանագրի մանրամասները: Կանոնակարգի համաձայն` Քալաձեն պարտավոր էր ներկայանալ եւ պատասխանել ընդդիմությանը հուզող հարցերին, քանի որ, ըստ օրենքի, կառավարության անդամը իրավունք ունի, իսկ հրավերի դեպքում պարտավոր է ներկա լինել խմբակցության նիստին եւ պատասխանել իրեն ուղղված հարցերին:

Վերոնշյալ խմբակցությունը ձեւավորվել է բոլորովին վերջերս, երբ «Միացյալ ազգային շարժում»-ից դուրս եկան պատգամավորների մեծամասնությունը եւ մի շարք այլ անդամներ:

Խմբակցության ղեկավար Սերգո Ռատիանին հայտարարեց, որ մնում է միայն խորհրդարանում բանավեճ նախաձեռնել:

«‹նչպես երեւում է, Ռուսաստանը հասել է իր նպատակին, քանի որ այս պայմանավորվածությունը բարենպաստ է Ռուսաստանի համար: Այս պայմանավորվածությունը հակասում է Վրաստանի ազգային շահերին»,- հայտարարել է Ռատիանին: Նա նաեւ հավելել է, որ Քալաձեն եւ խորհրդարանական մեծամասնությունը խուսափում են պատասխանել «Գազպրոմի» հետ կապված հարցերին:

«Վրաց հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին եւս վտանգ է տեսնում ստորագրված համաձայնագրից: Ինաշվիլին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է հրապարակել պայմանագիրը:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նույնպես դժգոհ է: Նրա գնահատմամբ` ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ ձեռք բերված համաձայնությունը վատթարացրել է երկրի էներգետիկ ոլորտը, վնաս հասցրել երկրի ազգային շահերին, բացասական ազդեցություն ունեցել նաեւ այլ ուղղություններով: Մարգվելաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ այդ ընկերության հետ բանակցությունները պետք է թափանցիկ լինեն:

«Գազպրոմը ավելին է, քան պարզապես ռուսական մի ընկերություն: Այն առաջին հերթին անվտանգության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության հետ կապ ունեցող ընկերություն է, հետո միայն էներգետիկայի եւ տնտեսության գործիք»,- մինչ պայմանավորվածությունը հայտարարել է Մարգվելաշվիլին:

Այս ամենից բացի, հունվարի 18-ին Վրաստանի կառավարության շենքի հարակից տարածքում բողոքի ակցիա տեղի ունեցավ: Ի տարբերություն նախորդ տարիներին (2015, 2016) ` այս անգամ հավաքվել էին ընդամենը մի քանի տասնյակ մարդիկ, որոնց միացան նաեւ Սահակաշվիլիի կուսակցությունից հեռացած պատգամավորներ: Ցույցը կազմակերպել էր «Տաբուլա» լրատվականի գլխավոր խմբագիր Թամար Չերգոլեիշվիլին, որը հայտարարեց, որ նույնիսկ այն դեպքում, եթե Հայաստանը Իրանից գազ ստանա, աշխարհաքաղաքական տեսանկյունից դա Վրաստանի համար օգտակար կլինի: Իր հերթին պատգամավոր Օթար Կախիձեն հայտարարեց. «Այժմ Վրաստանը «Գազպրոմից» էլ ավելի կախված կլինի»:

Այնուհետեւ պայմանագիրը հրապարակելու կոչ արեց նաեւ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն: Դիմումն ուղարկելով էներգետիկայի նախարարությանը` կազմակերպության համակարգող Սուլխան Սալաձեն ասել է, որ իրենք պահանջում են հասարակությանը ներկայացնել նախկին համաձայնագիրը (պատճենը), որը ուժի մեջ էր մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչպես նաեւ 2017 թ. հունվարից ուժի մեջ մտնող նոր պայմանագիրը: Բացի այդ, կազմակերպությունը պահանջում է ներկայացնել նաեւ նոր պայմանագիրը կնքելու նպատակով «Գազպրոմի» հետ տարված բանակցություններն արտացոլող բոլոր պաշտոնական փաստաթղթերի պատճենները: Սուլխան Սալամաձեն նշել է, որ եթե համաձայնագրում որոշ տեղեկատվություն գաղտնի է, ապա նախարարությունը պետք է ներկայացնի այն փաստաթղթերը, որոնք հաստատում են դրանց գաղտնիությունը:

Այս ամենին զուգահեռ, իշխող թիմը գտնում է, որ պայմանագիրը բխում է Վրաստանի շահերից, իսկ ընդդիմությունը ուղղակի շոու է սարքում: Էներգետիկայի նախարարը դեռեւս հունվարի 11-ին հայտարարել էր, որ Վրաստանը «Գազպրոմից» կարող է բնական գազ գնել` վճարելով 185 դոլար` նախկին 215-ի փոխարեն: Բացի այդ, գազի հավելյալ ծավալներ ձեռք բերելու դեպքում ընկերությունը զեղչեր է առաջարկում:

Խորհրդարանական մեծամասնության անդամ Կոբա Կոբալաձեն, իր կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «Գազպրոմ»-ի հետ կապված որոշումը ժառանգաբար է այս իշխանությանը փոխանցվել նախորդից, «սրանից ելնելով ներկայիս իշխանությունն առավելապես փորձում է քայլեր ձեռնարկել` հիմնվելով ժողովրդի շահերի վրա»:

Նորայր Գասպարյան
Թբիլիսի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3918 դիտում

ՊԵԿ-ը միակ պետական կառույցն է, որն օգտագործում է արհեստական բանականության գործիքներ. Էդուարդ Հակոբյան

Ֆրանցիսկոս պապի մշտական ուշադրության ներքո էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցը. վարչապետ

Դաշնակների ցնորամտությունն է դա. որևէ հայ մարդ չի կարող Ցեղասպանությունն ուրանալ. Հովհաննիսյան. տեսանյութ

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կմեկնի Բաքու. ինչ հանդիպումներ են նախատեսված

Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն

«Այսուհետ Օսման-Դաշնակցական պիտ կոչվին». Ալեքսանյանը 1909-ին լույս տեսած շաբաթաթերթից ծաղրանկար է հրապարակել

Աջապահյանին և Ղուկասյանին ոչ թե Գյումրու նկատմամբ սերը, այլ Ստալինի հանդեպ զգացմունքն է միավորում. տեսանյութ

Բախվել են ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Գազել»-ն ու «Նիսսան»-ը

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը

Թուրքիան ստեղծել է ԱԹՍ-ով համալրված աշխարհում 1-ին նավը

Ինչո՞ւ են դժգոհ քասախցիները. նրանց ակցիաներում ավելանում է քաղաքական բնույթի խոսույթը

ՀՅԴ-ն օգտագործում է Ցեղասպանության հարցը որպես քաղաքական պայքարի գործիք ընդդեմ ՀՀ պետականության. Կոնջորյան

Երևանի շինհրապարակներից մեկում 2 տղամարդ է Էլեկտրահարվել

Հայաստանը՝ որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, վերահաստատում է բաց սահմանների անհրաժեշտությունը

Հանրապետական և դաշնակցական պատգամավորները պնդում են, թե Բայդենը ստում է. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

Մհեր Գրիգորյանն ու դեսպան Քվինը Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկել

Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների լրացուցիչ հրատապ աջակցության ծրագիրը. ինչպես դիմել

ԵՄ դիտորդները մեծ գումարած են դնում ՀՀ-ի կողքին և ապացուցում իրենց այստեղ գտնվելու կարևորությունը. Ստեփանյան

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել ՏԿԵ նախարարի հետ. տեսանյութ

ՄԻՊ-ն ուսումնասիրել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զսպման սենյակների, կիրառվող միջոցների ընթացակարգերը

Տեսական դասընթաց «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար. լուսանկարներ

Հրազդան-Հանքավան ճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացվել. տեսանյութ

Հայկ Կոնջորյանն ու Հունաստանի դեսպանը խորհրդարանական համագործակցությանն ուղղված ծրագրեր են քննարկել

Դավիթ Խուդաթյանն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայր. շինաշխատանքներն ավարտված են

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր

Մետաղի ջարդոնի ընդունման կետում 6 կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել. կա կալանավորված. տեսանյութ

Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է ԱԺ-ում հանդիպումից հետո անհետ կորածների ծնողների դժգոհություններին

ԱԺ-ում սադրանք հրահրող, Արցախում հասարակությանը ՀՀ-ի դեմ տրամադրող ուժը Հայաստանում անելիք չունի. Սաֆարյան

Բանակցությունները փակուղում չեն հայտնվելու, և պատերազմի հավանականությունը որևիցե ձևով չի ավելացվելու. Սիմոնյան

Ավտոտնակներից մեկի մոտ որդին հայտնաբերել է հոր կախված դին

Ձեր ներդրումը և աջակցությունը դժվար է գերագնահատել. վարչապետը շնորհավորել է ՀՀ նախագահին ծննդյան օրվա առիթով

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը չի շարունակի պաշտոնավարել

«Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելուն․ Կոնջորյան

Հայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ-ի արտոնություններից․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Իշխան Սաղաթելյանը սուտասան է, աչքիս առաջ եկավ նրա՝ ՀՅԴ գրասենյակ արագ ոստոստալու տեսարանը. Սիմոնյան

Սպասվում է մեծ ծավալի կեղծ լուրերի՝ ֆեյքերի տարափ, միացված է ընդդիմադիրների մասովկան. Հարությունյան

«Իմ Քայլը» հիմնադրամի թիմն Արագածոտնի շահառու ընտանիքներին ուսուցանել է ջերմատնային աշխատանքների կազմակերպումը

Ապօրինի գույքը պահելու վերջին հույսը ՍԴ-ն ջրեց, ԱԺ-ում անցան սանձարձակության․ Սաֆարյան

Իրար մեջ գզվռտոցը, վեճն ինչի՞ մասին է՝ հաջորդ ցուցակներում հայտնվելու ընդդիմադիր մրցույթը սկսված է. Սիմոնյան

ԲԴԽ նախագահը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները