Ռուսաստանում հանդես եկող հայազգի երիտասարդ հոկեյիստները իրարանցում են առաջացրել

7 տարի առաջ՝ 2010 թվականի ապրիլին, Երեւանում անցկացվեց տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության ամենացածր՝ C դիվիզիոնի մրցաշարը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի ազգային հավաքականը: Մարզասերները հավանաբար հիշում են, որ իր կազմում հանդես եկած խաղացողների մասին սխալ տեղեկատվություն տրամադրելու համար Հայաստանը հետագայում որակազրկվեց հոկեյի միջազգային ֆեդերացիայի կողմից: Ընդ որում, Հայաստանը որակազրկվեց 2-րդ անգամ եւ անորոշ ժամանակով, որից հետո գրեթե չենք լսել հայկական հոկեյի մասին: Այնինչ այս մարզաձեւը սիրված է Հայաստանում եւ մեծ հաշվով էլ բավարար ներուժ կա այն պատշաճ ներկայացնելու:

Ընդ որում, այդ «ներուժը» ամբողջապես դրսում է՝ Հայաստանի սահմաններից դուրս: ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում ավելանում են հայազգի հոկեյիստները, իսկ Բելառուսում անգամ հայկական թիմ կա՝ «Արարատ», որի կազմում հանդես են գալիս մեծ թվով հայազգի երիտասարդ հոկեյիստներ: Մի փոքր վերափոխելով ՈՒՀԱ - ի «Նոր հայեր» թիմի  կատակներից մեկը՝ «Ծով ունենք, ջուր չկա», կարելի է ստանալ հայկական հոկեյի ներկայիս վիճակը բնութագրող արտահայտություն՝ «հոկեյիստներ ունենք, հոկեյ չկա»: 

Օրեր առաջ Ռուսաստանի Ուֆա քաղաքի մարզադահլիճում կայացել է հոկեյի մայրցամաքային լիգայի (KHL) - ի ամենամյա փառատոնը, որի շրջանակներում կայացած խաղերում գլխավոր հերոս է դարձել հայազգի Անդրեյ Ալթիբարմակյանը: Հոկեյի փառատոնի շրջանակներում նախ կայացել է Ռուսաստանի երիտասարդական լիգայի, ապա՝ KHL-ի բոլոր աստղերի հանդիպումները: Սանկտ Պետերբուրգի «ԲՄԱ-Արծաթե առյուծներ» թիմի հարձակվող 19-ամյա Անդրեյ Ալթիբարմակյանը նախ գոլի հեղինակ է դարձել երիտասարդական լիգայի աստղերի՝ «Մարտահրավերի գավաթ» կոչվող հանդիպման ժամանակ, նաեւ ճանաչվել է այդ հանդիպման լավագույն հոկեյիստ եւ իրավունք ստացել մասնակցելու KHL-ի «Բոլոր աստղերի» խաղին: Այս խաղում արդեն Ալթիբարմակյանը դարձել է իր թիմի հաղթական գոլի հեղինակ եւ արձանագրել ուշագրավ ռեկորդ՝ գոլեր է խփել բոլոր աստղերի 2 հանդիպումներում:

Անդրեյ Ալթիբարմակյանը հայտնվել է ռուսական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, տվել բազմաթիվ հարցազրույցներ, նաեւ՝ պատասխանել է իր ազգանվան ծագումնաբանության մասին հարցին: «Բնիկ պետերբուգցի եմ: Այստեղ է ծնվել նաեւ հայրս, իսկ պապս Ադլերից է: Ազգանունս մեծ պապիս մականունն է: Այն նշանակում է 6 մատանի: Վերադառնալով հայրենիք՝ Հայաստան, պապս մականվանը ավելացրել է «յան» վերջածանցը եւ ստացվել է Ալթիբարմակյան ազգանունը: Հասկանում եմ, որ այն դժվար է արտասանել, բայց պետերբուրգցիները, հայերը մշտապես բուռն կերպով աջակցում են ինձ: Նշեմ, որ հիմա շատ են հոկեյով զբաղվող հայերը: Տեսեք Մանուկյանները ինչ իրարանցում են առաջացրել», - ասել է Ալթիբարմակյանը:

Նշեմ, որ, որ Օմսկի «Ավանգարդում» են հանդես գալիս Տիգրան եւ Արտյոմ Մանուկյանները՝ որոնց մասին ակնարկել է Անդրեյ Ալթիբարմակյանը: Ընդ որում, 20-ամյա Տիգրանը երիտասարդական թիմի ավագն է, իսկ 19-ամյա Արտյոմը երիտասարդական լիգայի գլխավոր ռմբարկուն է եւ համարվում է Ռուսաստանի ամենահեռանկարային հոկեյիստներից մեկը: Կայացած 47 հանդիպումներում Արտյոմ Մանուկյանը դարձել է 34 գոլի, 52 գոլային փոխանցման հեղինակ եւ լավագույն ռմբարկուների «գոլ + փոխանցում» հաշվարկում վաստակել է 86 միավոր: Արտյոմ Մանուկյանը վստահորեն գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը 2-րդ տեղում ընթացող հոկեյիստին գերազանցելով 7 միավորով: «Պապս եւ տատս բնակվում են Հայաստանում եւ բնականաբար երկրպագում են մեզ»,- մի առիթով հայտարարել է եղբայրներից ավագը՝ Տիգրանը:

Լրագրողները Արտյոմին հարցրել են, թե չի՞ ցանկանում հանդես գալ Հայաստանի հավաքականում: «Մի անգամ Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել եմ ցուցադրական հանդիպման: Կազմակերպվել էին նաեւ տարբեր մրցույթներ, որոնցից մեկի ժամանակ պետք էր տափօղակը ուղարկել խաղահրապարակի անկյունում դրված շրջանակի մեջ: Ես նետեցի տափօղակը՝ շրջանակը քանդվեց: Այն վերանորոգեցին եւ մի քանի րոպե անց կրկին տեղադրեցին. ես նորից նետեցի ու շրջանակը կրկին կոտրվեց: Ստիպված էին այդ մրցույթը դադարեցնել,- ծիծաղելով պատմել է Արտյոմ Մանուկյանը եւ ավելացրել. - Իսկ ավելի լուրջ՝ նպատակս Ռուսաստանի հավաքականում հանդես գալն է, քանի որ այն անհամեմատ բարձրակարգ թիմ է»: Հայազգի հոկեյիստների մասին այս շարքը կարելի է շարունակել: Ստացվում է՝ իրոք «հոկեյիստներ ունենք, բայց հոկեյ չունենք»:

Նկարում՝ Անդրեյ Ալթիբարմակյան (ձախից) եւ Արտյոմ Մանուկյան

Տպել
4428 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին