Երևան
21 °C
ՌԴ-ում դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի ընտանիքն ամիսներ շարունակ ահազանգում էր, որ Հարությունյանին առողջական ծանր վիճակում պատժախցում են պահում: Այսօր ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները հատուկ այցելություն են կատարել ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ուսումնասիրվել են նրա պատժի կրման պայմաններն ու առողջական վիճակը:
Հրաչյա Հարությունյանի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նա գտնվում է բժշկական հսկողության ներքո: Այս հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Հարությունյանին նախ՝ պատժախցից տեղափոխել են «բժշկական հսկողության ներքո», ապա միայն ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչների այցելություն կազմակերպել:
Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանն, այսօր մեր զրույցում ասաց, որ Հրաչյա Հարությունյանին իրոք հետազոտել են եւ նրա մոտ ի թիվս այլ խնդիրների, հայտնաբերել նաեւ ինչ-որ ուռուցք:
- Հրաչյա Հարությունյանը հիմա քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցում է, այնտեղ հետազոտել են, թեւի տակ ինչ-որ ուռուցք են գտել, որը սրտին վնաս է տալիս, ասել են, որ փետրվարի սկզբին կտանեն քաղաքացիական հիվանդանոց՝ վիրահատելու: Հիմա ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի օմբուդսմենները հետեւում են նրա առողջական վիճակին: Երբ ես ասում էի՝ չէին հավատում, մինչեւ աղմուկ չբարձրացվեց, չսկսեցին աշխատել: Զգացին, որ իմ ասածները ճիշտ են, նրա մոտ բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած սրտից ու ողնաշարից:
- Միայն հանձնակատարի այցից հետո՞ են տարել հիվանդանոց, թե՞ առաջ:
- Մեր բարձրացրած աղմուկից հետո են տարել:
- Թեւի տակի ուռուցքի մասին խոսք չկա պաշտոնական հաղորդագրությունում: Դա նո՞ր է հայտնաբերվել:
- Երեկ են իրեն ասել: Միգուցե դա չեն հասցրել գրել:
- Դա շոշափելի՞ է, թե՞ ներսից է միայն:
- Դրսից էլ է շոշափելի, դեպի ներս էլ է աճում: Իրեն ասել են, որ ճարպագունդ է, չգիտենք: Միգուցե վտանգավոր բան կա, նրան չե՞ն ասում, չգիտեմ:
- Կարողացե՞լ եք կապվել Հարությունյանի հետ:
- Աղջիկս է կապվել, ինձ ասաց, որ խոսել է ամուսնու հետ:
- Հայաստան տեղափոխելու մասին խոսք կա՞:
- Դրա մասին խոսակցություն չկա, որովհետեւ Ռուսաստանը դեռ որեւէ բան չի ասում:
- Այսպիսի տեսակետ կար, որ Հրաչյա Հարությունյանին թույլ չեն տալիս տեղափոխել՝ դրանով Պերմյակովին Հայաստանում պահելու «վրեժը լուծելով»:
- Գիտե՞ք ինչ, հնարավոր է եւ այդպես է: Բայց պետք է հաշվի առնել, որ այս մարդը 6 տարի 9 ամսով է բանտարկված, Պերմյակովը՝ ցմահ: Չպիտի իրար հետ համեմատեն: Ճիշտ է երկուսն էլ հանցագործություն են արել, մարդ են սպանել, բայց նույնը չէ իրավիճակը: Իմ իմանալով Հայաստանը Ռուսաստանից 450 հազար եվրո է ուզել, որ վճարի այդ ընտանիքին (Ավետիսյանների հարազատներին-խմբ.), նրանք էլ այնտեղից են Հարությունյանից գումար ուզում, որ զոհվածների հարազատներին տան: Այդպիսի խոսակցություններ են, բայց դեռ պաշտոնական ոչինչ չկա:
- Նրա դեմ 18 հայց էր ներկայացվել՝ գումարի պահանջով: Այդ հայցերն ի՞նչ փուլում են:
- Դեռ ընթացքի մեջ է: Պետք է փակ դատ լինի, որ վճիռ կայացնեն: Երեւի չեն էլ կայացնելու: 2 տարի է մնացել պատիժը կրի, եթե ողջ մնաց, ինքը կգա: Ես համոզված եմ, որ ռուսական կողմն իրեն բաց չի թողնելու, չեն ուղարկելու Հայաստան: Ստից ասում են, որ ուժի մեջ է, զբաղվում են, բայց իմ կարծիքով բաց չեն թողնի:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 2013 թվականի հուլիսի 13-ին իր «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: 2014 թվականի օգոստոսի 4-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանի վճռով Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման:
Մեկ տարի առաջ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վստահեցրել էր, որ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցով 2016 թվականին առաջընթաց կունենանք: 2016-ի տարեվերջյան, սակայն նա հայտարարեց, որ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործում խոչընդոտներ են ծագել: Խոսքն ավտովթարի զոհերի հարազատների կողմից նրա դեմ ներկայացված քաղաքացիական հայցերի մասին է:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ