Երևան
12 °C
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալը մեծ իրարանցում առաջացրեց քաղաքական դաշտում: Շրջանառվում են բազմաթիվ վարկածներ, թե ինչով էր դա պայմանավորված, այսուհետ ինչ կանի նա եւ որ կուսակցությունում կամ քաղաքական պլատֆորմում կշարունակի իր գործունեությունը: Աբրահամյանը հաստատելով լուրը, թե դուրս է գալու ՀՀԿ-ից միաժամանակ հայտնել էր, որ մնալու է քաղաքականության մեջ:
Վարչապետի պաշտոնից նրա հեռանալուց հետո գրել էինք, որ Սերժ Սարգսյանի կողքին մնալու համար «Հովիկ Աբրահամյանը պետք է կոնկրետ կարգավիճակ եւ անելիք ստանա, հակառակ դեպքում ինքը կարող է հեռանալ Սարգսյանից» («Ովքեր կարող են լքել հանրապետականի Գործադիր մարմինը»):
Վաղը տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստը, որը սպասվում է դեռ 2016-ի նոյեմբերի 26-ի ՀՀԿ համագումարից հետո, սակայն մինչեւ հիմա հետաձգվում էր: Նիստում, վերջապես, ընտրվելու են ՀՀԿ նախագահի առաջին եւ մյուս փոխնախագահները:
Աբրահամյանն ակնհայտորեն մինչեւ վերջին պահը պայքարել է ՀՀԿ-ում մնալու համար: Անցած քաղաքական ճանապարհը նրան իրավունք է տալիս կուսակցությունում բարձր կարգավիճակ ակնկալել, ավելին նա մի գործիչ է, որ կարող է ՀՀԿ-ն համարել իրենը, իրեն համարել ՀՀԿ-ինը: Ըստ ամենայնի, սակայն ընդդիմության հետ հայտնի ընդհատակյա կապերի պատճառով Սերժ Սարգսյանն անդառնալիորեն կորցրել է վստահությունն Աբրահամյանի նկատմամբ, գուցե նաեւ խորապես վիրավորված է:
Դժվար է ասել, թե այս ընթացքում խնդրի շուրջ ինչ ներքին խմորումներ են եղել: Սակայն որպես վերջին` հուսահատ քայլ, թերեւս պետք է դիտարկել Հովիկ Աբրահամյանի այցը Մոսկվա: Այս այցի հնարավոր քաղաքական ենթատեքստին արդեն անդրադարձել ենք: Սակայն ստեղծված նոր իրավիճակը հուշում է, որ դրանով Աբրահամյանը փորձել է նաեւ շանտաժի ենթարկել Սարգսյանին, թե ինքը կարող է Սարգսյանի դեմ պայմանավորվածություններ ձեռքբերել Ռուսաստանում, հրապարակայնորեն փոխել ճամբարը, միավորել մի մեծ դաշինք Գագիկ Ծառուկյանի, Սեյրան Օհանյանի, ու մյուսների մասնակցությամբ եւ ընտրություններում տապալել Սարգսյանին: Ռոբերտ Քոչարյանին, իհարկե, պետք չէ մոռանալ:
Աբրահամյանի վերջին քայլերի մասին ճշգրտորեն տեղեկացնող կայքը երեկ գրեց, որ նախօրեին տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: «Հանդիպման ժամանակ քննարկվել են առաջիկա քաղաքական զարգացումների հետ կապված հարցեր, այդ համատեքստում Աբրահամյանը Սերժ Սարգսյանին հայտնել է իր՝ ՀՀԿ-ից դուրս գալու մտադրության մասին: Սերժ Սարգսյանը չի առարկել»,- գրել էր լրատվամիջոցը:
Ստացվում է, որ Աբրահամյան-Սարգսյան հանդիպումը տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո: Հիշեցնենք, Մոսկվայում Աբրահամյանը հանդիպել էր Դմիտրի Մեդվեդեւին:
Սերժ Սարգսյանը, փաստորեն, սույն իրադարձության հանդեպ անտարբեր է մնացել, եւ երբ վերադառնալով Աբրահամյանը նրան հայտնել է ՀՀԿ-ն լքելու մասին, չի առարկել, չի փորձել ետ պահել, չի առաջարկել ասենք առաջին փոխնախագահի պաշտոնը, կամ ՀՀԿ նախընտրական շտաբի պետի պաշտոնը, կամ որեւէ այլ փոխընդունելի տարբերակ:
Իսկ Մոսկվա գնալու կոմբինացիան, իհարկե, հանճարեղ էր մտածված: Դա կարելի է համարել մարտավարական առումով win-win քայլ: Կամ շանտաժը կաշխատեր եւ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին կպահեր ՀՀԿ-ում: Կամ Մոսկվայից վերադառնալուց հետո հայտարարելով կուսակցությունից դուրս գալու մասին, ամբողջ քաղաքական դաշտին եւ հանրությանը մեսիջ կուղղվեր, թե այդ քայլը պայմանավորված է Ռուսաստանի հետ, ասել է թե, նախկին վարչապետը վայելում է ՌԴ աջակցությունը Սերժ Սարգսյանին տապալելու հարցում:
Առաջինը չստացվեց, երկրորդն էլ, կարծում ենք, բլեֆ է, որը երկար կյանք չի ունենա: Կարեն Կարապետյանի երեկ մեկնարկած պաշտոնական այցը ՌԴ մայրաքաղաք լավագույնս ցույց տվեց, թե Հայաստանում ով է վայելում Ռուսաստանի աջակցությունը:
Ամենաշատ քննարկվող հարցերից է, թե արդյոք Աբրահամյանը կմիանա Գագիկ Ծառուկյանի դաշինքին: Երեկ միանգամից մի քանի քաղաքագետ վերլուծելով այս հեռանկարը, կարծիք էին հայտնել, որ Աբրահամյանն ավելի շուտ կվարկաբեկի այդ դաշինքը, քան օգուտ կտա: Կայքերում էլ լուր հայտնվեց, որ Ծառուկյանը հրաժարվել է Աբրահամյանին ընդգրկել իր դաշինքում:
Նախկին վարչապետի վիճակն, իհարկե, նախանձելիներից չէ. բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի նա իր մաշկի վրա զգա, թե Հայաստանում ինչպես չեն սիրում «ընկածին», եւ որքան շատ բան է հեռանում պաշտոնի հետ միասին:
Սպասվում է, որ այսօր նախկին վարչապետը ՀՀԿ կներկայացնի իր դիմումը եւ ինչպես ինքն է ասել, հայտարարություն կանի: Ակնկալիքներ կան, որ հայտարարությունը կարող է շատ հարցերի պատասխան տալ: Ավելի հավանական է սակայն, որ առայժմ որեւէ կոնկրետություն չլինի:
Ի դեպ, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծառայության հիմնական թողարկումը երկրի թիվ մեկ քաղաքական իրադարձությանը երեկ անդրադարձավ մեկ նախադասությամբ: «ՀՀԿ փոխնախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատել է լուրը, թե հեռանում է հանրապետական կուսակցությունից»,- ասաց հաղորդավարը, որին հետեւեց տեղեկատվություն եւ ընդարձակ ռեպորտաժ այն մասին, որ Հայաստանի կոմունիստները փորձում են խորհրդարան վերադառնալ:
Մի քանի ռեպորտաժ հետո, սակայն խիստ տարօրինակ տեքստ հնչեց եթերից. «Եթե օձը կերել է մկանը, ուրեմն այն գոյություն ունի»:
Հայտնի հաղորդավար Արտակ Հերիքյանի պրոֆեսիոնալիզմն անգամ բավարար չեղավ սույն նախադասությունն առանց էմոցիաների կարդալու համար, նա շփոթվեց եւ դժվարությամբ շարունակեց խոսքը: Ռեպորտաժը ԱԻՆ «911» փրկարար ծառայության մասին էր: Այստեղ ԱԻ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը պատմում է, թե ինչպես է մի կին զանգել եւ պնդել, որ իր տանը օձ կա, որովհետեւ իր տանը մուկ կար, որը հիմա չկա, ինչը նշանակում է, որ օձն է կերել նրան:
Վստահ ենք, որ համընկնումներն ու քաղաքական ենթատեքստը զուգադիպություն են, որը ոմանց նույնիսկ զվարճալի կթվա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄոսկվայում վարչապետ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ. լուսանկարներ
ՏԿԵ նախարարը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին
Փարիզի Հաղթական կամարի մոտ տեղի ունեցած միջոցառման ընթացքում Էմանուել Մակրոնը հանդես է եկել ուղերձով
Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, ուրեմն եկեք լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացմանը
Քննարկվել են հայ-իրանական սահմանային անցակետերում մաքսային ստորաբաժանումների փոխգործակցության հարցերը
Դեմ առ դեմ թող խոսի վարչապետի հետ, հակառակ դեպքում՝ համակերպվի շպիոնի իր կարգավիճակի հետ. Չախոյանը՝ Քոչարյանին
Ով է Հռոմի նոր պապը. ինչ անուն է նա ընտրել
Ռոբերտ Քոչարյանը «յուղ է վառում», թույնը շատ է մեջը, ո՛չ հայերեն սովորեց, ո՛չ տրամաբանել. Քոչարյան. տեսանյութ
«Գյումրի» բժշկական կենտրոնի բաժնի վարիչը կալանավորվել է
Ինչպես է Պուտինը Կրեմլում դիմավորում Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ
Վարչապետը շատ լավ արեց, որ գնաց Մոսկվա. ՀՀ-ն ունի իր շահը. Խաչատուր Սուքիասյան. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսաստանի Դաշնություն. լուսանկարներ, տեսանյութ
Սպիտակ ծուխ Սիքստինյան կապելլայից. ընտրել են Հռոմի նոր պապին. տեսանյութ
Ծիածան. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության բացումն է. Արայիկ Հարությունյան
Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյանում. կան վիրավորներ
Ստեղծվել են տարածաշրջանում խաղաղության և համագործակցության հասնելու պատմական պայմաններ. Ալիև
Հրդեհ է բռնկվել ընթացքի մեջ գտնվող «Գազել»-ի խցիկում
Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը
Փող էին տալիս դեսպան նշանակվելու համար, մենք ոտնակոխ ենք անում քո էդ արժեհամակարգը. Արայիկ Հարությունյան
Նպատակն է ՀՀ-ում բացահայտել լրագրողին, որ արժանացել է հանրային վստահությանը ազնիվ աշխատանքի շնորհիվ. Հակոբյան
Տեղի է ունեցել Պարգի երկրորդ բեմական փորձը. լուսանկարներ
Հոկտեմբերի 27-ը մի ոճրագործություն էր, որի չբացահայտումը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու. Անդրանիկ Քոչարյան
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
ԱԱԾ պադվալը խոնավ տեղ է, կարող է հանգեցնել ռևմատիզմի․ 5 ռևմատոլոգների նախաձեռնություն․ Արայիկ Հարությունյան
Բանավեճը՝ «դագաղի» վերջին մեխ. Քոչարյանը փորձում է պահպանել քաղաքական լեշը
Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը
Ինչպե՞ս խնայել գումար ճանապարհորդելու համար
Խճապատել են ճանապարհը, խախտել բարեգործության արգելքը. 3 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Հնդկաստանը արգելք է դրել Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա. Պակիստանի դեսպան
ՆԳՆ-ն թվայնացնում է մեքենայի առուվաճառքի համակարգը, համարանիշն էլ փոստային համակարգով կուղարկվի
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան
Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
Վարդապետյանը մանրամասներ է հայտնել ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործից
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ռադիկ Մարտիրոսյանի հիշատակին. լուսանկարներ
Անհետ կորած 34-ամյա տղամարդը հայտնաբերվել է. որտե՞ղ է եղել նա
Կրկին սև ծուխ. կոնկլավը երկրորդ անգամ չի կարողացել ընտրել Հռոմի նոր պապին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT