Երևան
12 °C
ՀՀԿ Գործադիր մարմնի վերջին նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նոյեմբերի 26-ի ՀՀԿ համագումարը կուսակցության համար լինելու է առանցքային եւ ակնարկեց, որ փոփոխություն կլինի կուսակցության ղեկավար կազմում` Գործադիր մարմնում: ՀՀԿ վերնախավը այս տարիներին հասցրել է ահագին կարծրանալ, եւ կուսակցության ներքին անցուդարձին տիրապետողները մեծ փոփոխություններ չեն սպասում: Ավելի հավանական է համարվում, որ ԳՄ-ում համալրումներ կլինեն:
Նշվում է վարչապետ Կարեն Կարապետյանի անունը, որովհետեւ նրա թեկնածությունն առաջադրելով, ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանն ասաց. «Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարապետյանի հետ երկար եմ զրուցել: Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչև Հայաստանի հանրապետական կուսակցությանը նոր ոգի հաղորդելը»: Կուսակցությանը նոր ոգի հաղորդելու համար, թերեւս, հարկավոր է լինել այդ կուսակցությունում որոշումներ կայացնողների մեջ, հակառակը մի քիչ դժվար է պատկերացնել: Այսինքն, Շարմազանովի ասած փոփոխությունը հիմնականում ասոցացվում է Կարեն Կարապետյանի հետ:
ՀՀԿ ԳՄ-ում, սակայն, այս պահին թույլ օղակներ կան, եւ չի կարելի բացառել, որ կազմում լուրջ փոփոխություններ լինեն. մի քանի հնաբնակներ հեռանան՝ իրենց տեղը զիջելով նոր եւ թարմ դեմքերի: Սա լիովին տեղավորվում է Սերժ Սարգսյանի հայտարարած փոփոխությունների տրամաբանության մեջ: Բացի այդ, առաջիկա խորհրդարանական ընտրություններին Սարգսյանը առանձնահատուկ է պատրաստվում, ու չի խանգարի կուսակցությանը թափ տալ` թեկուզ պրոֆիլակտիկայի համար: Ովքեր են թույլ օղակներն ըստ մեր դիտարկումների:
Ակնհայտ է, որ բավական խոցելի են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիրքերը: Վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Աբրահամյանին կարող էր սփոփել միայն 2017 թ. ընտրություններում ՀՀԿ շտաբի պետի պատասխանատու կարգավիճակը: Սակայն մամուլում արդեն գրվել է, որ նման հեռանկար նրան այս անգամ չի սպառնում: Նույնիսկ խոսակցություն կա, որ Սերժ Սարգսյանն անձամբ է պատրաստվում ղեկավարել նախընտրական շտաբը: Հ. Աբրահամյանն անփոխարինելի էր թվում որպես ՀՀԿ շտաբի պետ (վերջին երկու նախագահական, խորհրդարանական ընտրություններում եւ Սահմանադրական հանրաքվեում հենց նա էր ղեկավարում ՀՀԿ շտաբը), բայց բավական անփառունակ ավարտեց իր այս պրակտիկան:
Վերջին հանրաքվեում նա «Այո»-ի շտաբի պետը լինելով, միաժամանակ համակարգում էր նաեւ «Ոչ»-ի շտաբը, ինչի մասին նույնիսկ խորհրդարանում խիստ թափանցիկ ակնարկ հնչեց: 2012-ի խորհրդարանական ընտրություններում էլ Աբրահամյանը միաժամանակ մի քանի գործ էր դասավորում: Կարծիքներ կան, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին իրենից (նաեւ` ՀՀԿ ԳՄ-ից) չի հեռացնի, որպեսզի վերահսկողությունը չկորցնի նրա նկատմամբ: Դրա համար, սակայն, Աբրահամյանը պետք է կոնկրետ կարգավիճակ եւ անելիք ստանա, հակառակ դեպքում ինքը կարող է հեռանալ Սարգսյանից:
ՀՀԿ ԳՄ-ում բավական թույլ օղակ է նաեւ Գագիկ Բեգլարյանը: Ինչպես արդեն գրել ենք, վերջին պաշտոնանկությունից հետո նա նույնիսկ ԳՄ նիստերին չի մասնակցում: Բեգլարյանի կերպարը ոչ մի կերպ չի համապատասխանում վերջին փոփոխությունների հիմքում դրված տրամաբանությանը: Եվ նա ընտրություններից առաջ ՀՀԿ վերնախավը լքելու համար արդեն բավարար չափով հեղինակազրկված է:
«Էլեկտրիկ Երեւանի» ակցիաներից հետո լրջորեն տուժել է նաեւ ՀՀԿ ԳՄ մեկ այլ ներկայացուցչի` Արմեն Աշոտյանի հեղինակությունը: Նրա հասցեին հայտնի վանկարկումները չէին կարող անհետեւանք մնալ: Իշխանություններին միշտ էլ հայհոյում են, իհարկե, բայց մի բան են առանձին հայհոյանքները մեջքի ետեւից կամ՝ քաղաքական հայհոյանքները երթերի ու միտինգների ժամանակ, եւ բոլորովին այլ բան՝ ուղիղ դեմքին արվող խմբակային վանկարկումները:
Դրանից հետո մինչ օրս տհաճ իրավիճակները հետապնդում են Արմեն Աշոտյանին: Նա բավական նվաստացուցիչ հանգամանքներում պաշտոնանկ արվեց, Բելգիայում հարձակման ենթարկվեց եւ ոչ մի կերպ չի կարողանում գլուխ բերել ՀՀԿ քաղաքական դպրոցի պրոյեկտը:
Տարիքի եւ առողջական խնդիրների պատճառով ՀՀԿ ղեկավար մարմնում թույլ օղակ են նաեւ Ռազմիկ Զոհրաբյանն ու Գալուստ Սահակյանը: Քաղաքական եւ ներկուսակցական ազդեցության տեսակետից խեղճ են Գագիկ Մինասյանն ու Սամվել Նիկոյանը:Արդեն մի քաի տարի չի հասկացվում Դերենիկ Դումանյանի դերն ու նշանակությունը իշխող կուսակցության գործադիրում:
Վերը նշվածը, սակայն, դեռ ոչինչ չի նշանակում: ՀՀԿ-ում սպասվող բոլոր փոփոխությունները կախված են նրանից, թե Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը նոր ոգի ասելով՝ ինչ են պատկերացնում:
2012 թվականի խորհրդարանական ընտրություններում, օրինակ, այդ նույն նպատակով ՀՀԿ ցուցակներում ընդգրկվեցին Թոխմախի Մհերը, Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը եւ բազմաթիվ այլ կարկառուն դեմքեր: Այնպես որ, անակնկալները դեռ առջեւում են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT